Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Կոմիտասին նվիրված գիտական կոնֆերանս Մոսկվայում

Արվեստի ինստիտուտը պատրաստվում է Վարդապետի ծննդյան 150-ամյակին

Կոմիտաս վարդապետի ծննդյան հոբելյանական 150-ամյակին ընդառաջ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտն իրականացնելու է բազմաթիվ ծրագրեր եւ միջոցառումներ։
Վարդապետի ժառանգության ուսումնասիրությունը, ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալ, երաժշտության բաժնի վարիչ Աննա Ասատրյանը՝ մշտապես եղել է արվեստի ինստիտուտի հետաքրքրությունների կենտրոնում։ «Եվ այդուամենայնիվ՝ այս հոբելյանական տարում կոմիտասագիտական միջոցառումները մեր ինստիտուտի գիտական գործունեության առանցքն են կազմում, որին ձեռնամուխ են եղել գիտական անձնակազմի ներկայացուցիչներից շատերը»,—ընդգծեց նա։ Այսպիսով, մինչեւ սեպտեմբեր, ՀՀ ԳԱԱ հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ, ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ լույս կտեսնի «Կոմիտասական» ժողովածուի 3—րդ հատորը։ Ինչպես նշեց Ասատրյանը՝ այս հատորում տեղ կգտնեն մի շարք հետաքրքիր հոդվածներ, որոնք նոր խոսք են կոմիտասագիտության ասպարեզում, օրինակ՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանի «Կոմիտասը հայ նկարիչների եւ քանդակագործների աչքերով», բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանի «Ֆրանսիացի նշանավոր հայագետ Ֆրեդերիկ Մակլերը Կոմիտասի մասին», արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր Նազենիկ Սարգսյանի «Անտունի»՝ առաջին բալետը Կոմիտաս վարդապետի եւ Մեծ եղեռնի մասին», արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Անահիտ Բաղդասարյանի «Հնչյունի նմանակումը Կոմիտաս վարդապետի ստեղծագործություններում», արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Տաթեւիկ Շախկուլյանի «Կոմիտասը եւ «Սասնա ծռեր» էպոսի երգերը», արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Մարիաննա Տիգրանյանի «Հարսանեկան օժիտի երգերը Կոմիտասի գրառումներում», արվեստագիտության թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյանի «Կոմիտաս վարդապետը եւ հայ կոմպոզիտորական դպրոցը», «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր, բանասիրական գիտությունների դոկտոր Անուշավան Զաքարյանի «Թիֆլիսի Կոմիտասի անվան ընկերությունը» եւ այլն։ «Արվեստի ինստիտուտն իրականացրել է Կոմիտասի ժառանգության առանձին հարցերին նվիրված գիտական ուսումնասիրությունների հրապարակումը «Կոմիտասական» ժողովածուի երկու հատորներում։ Առաջին հատորը լույս է տեսել դեռեւս 1969 թվականին, երկրորդը՝ 1981թ.»։ Հոբելյանական միջոցառումների շրջանակներում ուշագրավ աշխատություն է լույս ընծայում արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը՝ «Կոմիտասը հայ կերպարվեստում» եռալեզու (հայերեն, ռուսերեն եւ անգլերեն) պատկերագիրքը, որը նույնպես կհրատարակվի ՀՀ ԳԱԱ հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Վարդապետի ծննդյան 150—ամյա հոբելյանին է նվիրվում նաեւ սեպտեմբերի 19—22—ը Մոսկվայում՝ արվեստի ինստիտուտի, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի հայագիտական կենտրոնի հետ համատեղ գումարվող գիտական կոնֆերանսը, որին, ինչպես տեղեկացրեց Ասատրյանը, կմասնակցեն թե՛ արվեստի ինստիտուտի եւ թե՛ հանրապետության մյուս առաջատար մասնագետները։ Արվեստի ինստիտուտի հոբելյանական միջոցառումների եզրափակիչ ակորդը կդառնա «Կոմիտաս — 150» գիտական նստաշրջանը, որը կգումարվի 2019թ. հոկտեմբերին՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ։ «Ծանրակշիռ է արվեստի ինստիտուտի ներդրումը Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հրատարակման եւ ուսումնասիրության, այլ խոսքով՝ կոմիտասագիտության կայացման ու զարգացման գործում։ Տարիներ ու տասնամյակներ շարունակ մեր ինստիտուտը եղել է ու շարունակում է լինել կոմիտասագիտության կենտրոն, քանի որ նրա գործունեության կարեւորագույն ուղղություններից մեկը հենց կոմիտասագիտությունն է։ 1949 թվականի սեպտեմբերի 26—ին՝ Կոմիտասի ծննդյան 80—ամյակի օրը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է ընդունում Կոմիտասի «Երկերի ժողովածուի» ակադեմիական հրատարակության մասին, որի իրագործումը հանձնարարվում է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիային։ Ակադեմիայի նախագահությունը 1950թ. հունվարի 25—ի N 4 նիստում որոշում է սկսել Կոմիտասի երկերի ժողովածուի ակադեմիական հրատարակությունը։ 1960թ. Մարտիրոս Սարյանի ֆորզացով լույս է տեսնում Կոմիտասի «Երկերի ժողովածուի» անդրանիկ հատորը։ Այսպիսով, արվեստի ինստիտուտը 1960—2006 թվականներին իրականացնում է Կոմիտասի «Երկերի ժողովածուի» ակադեմիական հրատարակությունը, որը, հիրավի, ոչ միայն բացառիկ իրադարձություն է հայ ժողովրդի երաժշտական կյանքում, այլեւ կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող համազգային նշանակալի երեւույթ»,–ընդգծեց երաժշտագետը։
Արվեստի ինստիտուտը, ինչպես նշեց Ասատրյանը, իր լուման ունի նաեւ Երեւանի Կոմիտասի թանգարանի ստեղծման գործում։ «Կոմիտասի ծննդյան 140—ամյակի առթիվ գրված «Կոմիտասը եւ հայ երաժշտական արվեստի զարգացման ուղիները» հոդվածում հանդես եկա Երեւանում Կոմիտասի թանգարան բացելու առաջարկությամբ՝ նշելով, որ Կոմիտասը չունի թանգարան, նրա իրերը, ձեռագրերը, նաեւ ռոյալը ծվարած են Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում, մինչդեռ վաղուց էր հասունացել թանգարան ունենալու անհրաժեշտությունը, թանգարան, որը կդառնար կոմիտասագիտության զարգացման խոշորագույն կենտրոնը եւ կծավալեր կոմիտասյան ավանդույթներին ու պատգամներին արժանի բազմակողմանի գործունեություն։ Անցավ մի քանի տարի, եւ 2015—ի հունվարի 29—ին, Երեւանում իր դռները բացեց Կոմիտասի թանգարան—ինստիտուտը»,—պատմեց երաժշտագետը։ Նա նաեւ հավելեց, որ հոբելյանական տարվա ընթացքում ինստիտուտի աշխատակիցների հետաքրքիր հոդվածները կտպագրվեն ՀՀ ԳԱԱ գիտական ու գիտահանրամատչելի պարբերականներում՝ «Բանբեր հայագիտության», «Պատմաբանասիրական հանդես», «Գիտության աշխարհում», ինչպես նաեւ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի նորաստեղծ՝ «Արվեստագիտական հանդեսում»։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

04-06-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO