Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.06.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հոգեկան ու վարքային խանգարում ունեցողները դատավոր չեն դառնա

Նշանակմանը խոչընդոտող հիվանդությունների նոր ցանկ կա

Կառավարությունը նախորդ նիստում դատավորի պաշտոնում նշանակումը խոչընդոտող ֆիզիկական արատների ու հիվանդությունների նոր ցանկ է սահմանել, որն ուժի մեջ կմտնի պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուն պես։ Այսպիսով, 2007թ. կառավարության որոշմամբ սահմանված համապատասխան ցանկն ուժը կորցնում է։ Ըստ նոր ցանկի՝ կուրություն, խլություն ու համրություն ունեցող անձը դատավոր չի կարող լինել։
2007թ. ցանկում ֆիզիկական արատների ցանկում ներառված էր նաեւ դժվարալսությունը՝ միակողմանի կամ երկկողմանի ցանկացած էթիոլոգիայի լսողության կայուն նվազեցումը (շշուկով խոսակցությունը երեք մետրից պակաս հեռավորությունից լսելը), էլեկտրաակուստիկ սարքերի միջոցով 6 մետրից ոչ պակաս հեռավորությունից լսելու մակարդակի հասցնելու հնարավորություն չլինելու դեպքում։
Նոր ցանկի համաձայն՝ դատավորի պաշտոնում նշանակվել չեն կարող հոգեկան եւ վարքային խանգարումներ ունեցողները, կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրեսիվող հիվանդություններ ունեցողները՝ արյան շրջանառության սուր եւ խրոնիկ խանգարումներով, տետրապլեգիայով, արտահայտված թուլամտությամբ, կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումներով։
Շարժողական ֆունկցիայի խանգարումով կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ ունեցողը նույնպես չի կարող հավակնել դատավորի աթոռին։ Էպիլեպսիա ունեցողը (հաճախակի նոպաների եւ անձի արտահայտված փոփոխությունների առկայությամբ)՝ նույնպես չի կարող։
Դատավոր չեն նշանակվի նաեւ միասթենիա եւ միոպաթիա ունեցողները։ Երկուսն էլ կենտրոնական նյարդային համակարգի նյարդամկանային հիվանդություններ են։
Հիվանդությունների ցանկում են նաեւ նյարդային համակարգի բնածին (զարգացման) արատները, զարկերակային գերճնշումը (բարդացված նյարդային կենտրոնական համակարգի, սրտամկանի, ակնահատակի, երիկամների ախտահարումով, խիստ արտահայտված ֆունկցիաների խանգարումով, դեկոմպենսացված փուլում), սրտային անբավարարությունը (դիստրոֆիկ փուլում, բարդացված ասցիտով, անասարկայով), շաքարային դիաբետը (երիկամների ախտահարումով), չարորակ նորագոյացությունները (4—րդ փուլում՝ մետաստատիկ քայքայումով), արյան չարորակ հիվանդություններ՝ 4—րդ փուլում, բուժման ոչ ենթակա ձեւերով, շնչառական օրգանների տուբերկուլյոզը՝ հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն։
Դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող հիվանդություններից են նաեւ երիկամների քրոնիկական հիվանդությունները կամ այլ հիվանդությունների հետեւանքով արտահայտված երիկամային ախտահարումները՝ բարդացված խրոնիկ երիկամային անբավարարությամբ, ականջի հիվանդությունները՝ արտահայտվածությամբ, տեսողական խանգարումները՝ անարտահայտչականությամբ, վեստիբուլյար (նախադռնային) ֆունկցիայի խանգարումը, խոսքի զարգացման յուրահատուկ խանգարումները։
Իսկ նախկին՝ 2007թ. ցանկում, ի թիվս այլ հիվանդությունների, ներառված էին հոգեկան չճշտված խանգարումները, թմրամոլությունը, ալկոհոլամոլությունը։ Այս ցանկում էլ կային միասթենիան եւ միոպաթիան, էպիլեպսիան եւն։
Ի դեպ, այդ ցանկը կար, փոփոխության փոխարեն ինչո՞ւ բոլորովին նոր որոշում եղավ։
Տեղեկացնենք, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 112—րդ հոդվածի 2—րդ մասի համաձայն՝ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատների եւ հիվանդությունների ցանկը կառավարությունն է սահմանում։ Նույն օրենքի 98—րդ հոդվածի համաձայն՝ դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվել հավակնող անձը պետք է որակավորման ստուգման մասին որոշման հրապարակման օրվան հաջորդող օրվանից մեկամսյա ժամկետում, որակավորման ստուգմանը մասնակցելու համար, Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) ներկայացնի ԲԴԽ—ի սահմանած ձեւի հայտ՝ կից ներկայացնելով դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների եւ հիվանդությունների բացակայության մասին փաստաթուղթ։
Հիշյալ՝ հիվանդությունների ցանկից զատ կար նաեւ դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների եւ հիվանդությունների բացակայության մասին տեղեկանք տրամադրելու կարգի նախագիծը։ Արդարադատության նախարարն առաջարկել էր ցանկն ու կարգը միավորել եւ ներկայացնել իբրեւ մեկ միասնական նախագիծ։ Այն արդեն հաստատված է, որից մենք ներկայացրեցինք հիվանդություններին վերաբերող հատվածը։ Իսկ բժշկական տեղեկանքի մասով նշենք, որ ստուգման արդյունքում դատավոր նշանակվել ուզողին տրվող տեղեկանքը վավեր է տալու պահից մեկ ամիս ժամկետով։ Կորելու դեպքում տեղեկանքի կրկնօրինակը կտրվի հավակնորդին, բայց սկզբնական փաստաթղթում ամրագրված ժամկետով։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

05-06-2019





19-06-2019
Ադրբեջանական կողմը հարվածներ է ուղղում նաեւ Ռուսաստանին
ՀՀ ԱԺ պատվիրակները ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հանդես կգան սեփական ...


19-06-2019
Փոքր, աննշան, բայց կարեւոր քայլերով
Բանակցային գործընթացը նվազեցնում է առճակատման ռիսկերը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵԱՀԿ ...


19-06-2019
Առաջին հերթին՝ որպես համազգային վստահության ինստիտուտ
ՀՀ նախագահի ելույթը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական ...


19-06-2019
Հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն
Նիկոլ Փաշինյանի ելույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամի 28-րդ համատեղ ...


19-06-2019
Ատամնաբուժարան, բուժկետ, աղի քարանձավ
Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը նոր շունչ է ստանում



19-06-2019
Ի՞նչ են գրում, ինչպե՞ս են գրում
Ժամանակակից գրականության դիմապատկերի ուրվագծերը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Երիտասարդ ստեղծագործողները վերջին ...


19-06-2019
Հերթը հաջորդինն է
Օտար լեզուների քննական արդյունքները հայտնի են

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Հունիսի ...



19-06-2019
Լեւոն Անանյան
Ոչ միայն մարդկային, այլեւ ...

19-06-2019
Դել Բոսկեն գաղտնիքներ չբացեց
Մանկապատանեկան մարզադպրոցների զարգացում, ուժեղ ...

19-06-2019
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է անվանի գիտնական Ռեյմոնդ Դամադյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է հայազգի ...

19-06-2019
Ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թթ. ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փոխվարչապետների, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO