Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.11.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Կառավարությունը եւ «Կորպորասիոն Ամերիկան» շարժվում են համաքայլ

Այդ գործընթացն ի վերջո պիտի պսակվի տնտեսական հեղափոխության հաղթանակով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում ներկա է գտնվել «Կորպորասիոն Ամերիկա» օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողովին, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Արգենտինայի, Բրազիլիայի, Էկվադորի, Իտալիայի, Պերուի եւ Ուրուգվայի օդանավակայանների 120 ղեկավար անձինք եւ աշխատակիցներ՝ Օդանավակայանների միջազգային խորհրդի ղեկավար մարմնի նախագահ, «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի գլխավորությամբ։
Ողջունելով նման ներկայացուցչական հավաքի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում՝ վարչապետը նշել է, որ մեր երկրում բարձր են գնահատում Էռնեկյան ընտանիքի գործունեությունը։ «Կարող ենք միանշանակ ասել, որ առնվազն երկու ոլորտում Էռնեկյան ընտանիքի եւ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործունեությունն ունեցել է եւ ունի շրջադարձային նշանակություն։ Արդեն ասվեց, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարումը ստանձնել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը եւ միանշանակ է ու աներկբա, որ այս ընկերության գալով օդային ուղեւորափոխադրումների ոլորտում Հայաստանի Հանրապետությունում հիմնվել է նոր մշակույթ։ Անկեղծ ասած, բոլորս հպարտ ենք մեր օդանավակայանով, որովհետեւ տեսնում ենք, որ այն համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին, եւ համոզված ենք, որ առաջիկայում այն մեզ հպարտանալու նորանոր առիթներ կտա»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով, երկրորդ ոլորտը, որտեղ Էռնեկյան ընտանիքի գործունեությունը շրջադարձային նշանակություն է ունեցել, գինեգործությունն է։ Կառավարության ղեկավարը հավելել է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում գինեգործությունը բուռն զարգացում է ապրում եւ այդ բնագավառում Էռնեկյան ընտանիքի ներդրումն անգնահատելի է։ «Հայաստանի Հանրապետությունում ոլորտին մեծ էներգիա հաղորդեց «Կարաս» ընկերության հիմնադրումը եւ «Կարաս» գինու թողարկումը ու, ըստ էության, Հայաստանում գինեգործության վերածննդի առիթ հանդիսացավ։ Մենք այս գործունեության համար շնորհակալ ենք «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը եւ Էռնեկյան ընտանիքին։ Ամենեւին պատահական չէ, որ Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի Հանրապետության ազգային հերոս է։ Այդ բարձր կոչումն արտահայտում է այն ներդրումը, որ նա ունեցել է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում, եւ համոզված ենք, որ կշարունակի ունենալ։
Ուրախ եմ, որ այսօր Հայաստանի կառավարության եւ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջեւ հաստատվել է աշխատանքային շատ լավ մթնոլորտ եւ այդ գործում չափազանց էական է պարոն Մարտին Էռնեկյանի դերը, ով հենց առաջին րոպեներից ամեն ինչ արեց, որպեսզի կառավարության եւ ընկերության միջեւ ձեւավորվի փոխադարձ վստահություն եւ ապագայի վերաբերյալ միասնական տեսլական։ Համոզված եմ, որ այն ծրագրերը, որոնց մասին խոսվում է, անպայման իրականություն կդառնան»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է, որ օդային փոխադրումները Հայաստանի Հանրապետության համար ունեն ռազմավարական նշանակություն, քանի որ ցավոք մեր երկիրն իր անկախության առաջին օրերից կիսաշրջափակված իրավիճակում է, եւ այս պայմաններում օդային տրանսպորտը չափազանց կարեւոր նշանակություն ունի։
«Ասացի, որ այս ոլորտում արդեն իսկ կան գոհացուցիչ արդյունքներ, եւ մենք նայում ենք ապագային, ձեւավորում ենք ապագայի օրակարգը, որում կուզենայի ընդգծել մի քանի կարեւոր առանձնահատկություն։ Շատ կարեւոր է, որ մենք ի վերջո հնարավորինս արագ ամբողջ ծավալով գործարկենք Գյումրիի օդանավակայանը, ինչն իր հերթին կնպաստի մեկ այլ կարեւոր խնդրի լուծմանը՝ ավիատոմսերի գների նվազմանը, ինչը շատ կարեւոր է Հայաստանում ռազմավարական նշանակություն ունեցող մեկ այլ ոլորտի՝ տուրիզմի զարգացման համար։ Այս հարցերում մենք իհարկե ակտիվորեն համագործակցելու ենք մեր գործընկերների հետ։
Հաջորդ խնդիրը, որ ես կուզենայի ընդգծել այս ներկայացուցչական հավաքում, հետեւյալն է. ցավոք Հայաստանի Հանրապետությունում տեղական ավիափոխադրողների գործունեությունը եւ ծավալներն այնպիսին չեն, ինչպիսին մենք կցանկանայինք, ինչպիսին վայել է անկախ, ինքնիշխան երկրին։ Սա պետք է լինի մեր համագործակցության հաջորդ ուղղությունը, որպեսզի կառավարությունը եւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունն իրար հետ համագործակցված կարողանան ստեղծել այնպիսի պայմաններ, որ հնարավոր լինի հայկական ավիափոխադրողի կամ ավիափոխադրողների ի հայտ գալն ու նրանց մրցունակությունն ապահովելը։ Ըստ էության, սրանք են այն հիմնական, առանցքային, ռազմավարական ուղղությունները, որոնց մասին մենք պարոն Էռնեկյանի հետ արդեն մի քանի անգամ քննարկումներ ունեցել ենք, բայց դա չի նշանակում, թե Էռնեկյան ընտանիքի եւ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործունեությունը սահմանափակվում է միայն նշվածով»,–նշել է վարչապետ։
Գործադիրի ղեկավարը կարեւորել է Հայաստանի Հանրապետությունում կատարված եւ կատարվելիք ներդրումները։ «Մենք այժմ խոսում ենք «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման մասին, որովհետեւ շատ լավ նորություն է, որ օդանավակայանն ըստ էության հասնում է իր թողունակության առավելագույն ծավալին։ Սա չափազանց լավ նորություն է։ Ուզում եմ ընդգծել, որ ֆինանսական ներդրումները չափազանց կարեւոր են Հայաստանի Հանրապետության, մեր երկրի տնտեսության համար, բայց ես առանձնապես շատ ավելի կարեւոր եմ համարում բիզնեսի, տնտեսավարման այն նոր մշակույթը, որ ընկերությունն իր հետ բերել է Հայաստանի Հանրապետություն եւ դեռ կշարունակի բերել։ Սա իհարկե շատ ավելի կարեւոր է, որովհետեւ փոխում է երկրի մթնոլորտը, իմիջը եւ շատ կարեւոր է, որ ոչ միայն քաղաքական հարթության վրա փոխվի մեր երկրի իմիջը, պատկերը, այլեւ տնտեսական հարթության։ Ուրախ եմ արձանագրել, որ այս առումով Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը միմյանց հետ շարժվում են համաքայլ, եւ բոլորիս ցանկությունն ու համոզմունքն է, որ այս գործընթացը կշարունակվի, եւ մենք իրար հետ կաշխատենք մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության իմիջի, պատկերի, բովանդակության փոփոխության, նոր մշակույթի, նոր զարգացման վրա, որն ի վերջո պիտի պսակվի տնտեսական հեղափոխության հաղթանակով»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։
Միջոցառման ընթացքում օդանավակայանների ներկայացուցիչները կկիսվեն ավիացիոն ոլորտի իրենց լավագույն փորձով, նվաճումներով, կքննարկեն ոլորտի առջեւ կանգնած մարտահրավերները, կներկայացնեն վերջիններիս լուծման մոտեցումները, կխոսեն ապագա զարգացումների, նոր տեխնոլոգիաների եւ նորարարությունների, ինչպես նաեւ ոլորտային այլ հարցերի շուրջ։

* * *
2014 թվականին Արգենտինայում մեկնարկած նման ձեւաչափով հանդիպումները կրում են շարունակական բնույթ եւ միտված են աշխատանքներում առավել բարձր արդյունքի ապահովմանը։ Վերջին անգամ հանդիպումը տեղի էր ունեցել 2016 թվականին Բրազիլիայում։ Այս տարի Հայաստանն է հանդես գալիս որպես հյուրընկալող երկիր։
«Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունն աշխարհի մեծագույն ընկերություններից է մասնավոր օդանավակայանների կառավարման առումով եւ աշխարհում տասներորդն է՝ ուղեւորների սպասարկման առումով։
2017 թվականի դրությամբ ընկերության օդանավակայանները սպասարկել են 77 միլիոն ուղեւորի, որոնց մոտ 32.8 տոկոսը եղել են միջազգային փոխադրման ուղեւորներ, մոտ 55.3 տոկոսը՝ ներքին չվերթների, 11.9 տոկոսը՝ տարանցիկ չվերթների ուղեւորներ։

05-06-2019





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO