Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2019
ԼՂՀ


Հզոր հայրենիք, ծաղկուն Արցախ

Հայկական բարեգործականի նոր ծրագրերի մեկնարկը Ստեփանակերտում

Անուրանալի է Հայկական բարեգործական ընդհանուր միության դերը Արցախի տնտեսության վերականգնման եւ զարգացման, երկրի հզորացման ու շենացման գործում։ Անհնար է մեկառմեկ թվարկել այն հսկայական, մեծածավալ աշխատանքները, որոնք ուղղված էին պատերազմի դաժան հետքերի վերացմանը, ավերված եւ տեղահանված բնակավայրերի վերականգնմանը, մարդկանց համար նոր աշխատատեղերի ապահովմանը։ Հետպատերազմյան տարիներին բարեգործականի աջակցությամբ տասնյակ ծրագրեր են իրագործվել բնակարանաշինության, կրթության եւ առողջապահության, մշակույթի, մասնավորապես՝ զբոսաշրջության ոլորտում, տնտեսության ամենատարբեր բնագավառներում։ Միության նախաձեռնությամբ էր, որ, ընդառաջելով երկրի իշխանությունների խնդրանքին, ծնունդ առավ Արցախի պետական կամերային նվագախումբը, որի հիմնադրման 15—ամյակն, ի դեպ, նշվեց վերջերս։ Հատկանշական է, որ նվագախումբը՝ մաեստրո Գեւորգ Մուրադյանի գլխավորությամբ, համերգային նոր ծրագրերով հանդես է եկել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ ունենալով 200—ից ավելի ելույթներ։
Թե ՀԲԸՄ ղեկավարությունն առաջիկայում ինչ նոր մտահղացումներ ունի իրագործելու Արցախի Հանրապետությունում, այդ մասին մանրակրկիտ խոսվեց երեկ Ստեփանակերտում հրավիրված հանդիպմանը, որին ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ եւ կառավարության անդամներ, բարեգործականի պատասխանատուները՝ միության նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից։
Արցախում մեկնարկող նոր ծրագրերը, որոնք կառույցի կողմից նախատեսվում են իրագործել ձեռնարկատիրության խթանման, բնակչության սոցիալ—տնտեսական զարգացման, տնտեսական կայուն աճի ապահովման նպատակով, շնորհանդեսի մասնակիցներին ներկայացրին եւ դրանց ռազմավարական նշանակությունը կարեւորեցին միության նախագահ Պերճ Սեդրակյանը, բարեգործականի հայաստանյան կառույցի ղեկավար Վազգեն Յակուբյանը, գործադիր տնօրեն Դալար Կազանչյանը եւ «Էռնեկյան» խմբի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն, «Կոնվերսբանկի» խորհրդի անդամ Խորխե Դել Ագիլա Էռնեկյանը։
«Սովորիր եւ վաստակի՛ր». այսպես է կոչվում ծրագիրը, որը, հեղինակների խոսքով, «մասնագիտական զարգացմանն ուղղված նախաձեռնություն է եւ նպատակ ունի օգնել տարբեր կրթության եւ հմտությունների տեր արցախցիներին», ստեղծել եկամտի կայուն եւ շահավետ աղբյուրներ՝ սեփական զբաղվածությունն ապահովելու եւ աշխատանք գտնելու հնարավորությունների ընդլայնման միջոցով։ «Այն մասնավորապես նպատակ ունի զարգացնել պետական ծառայողների մասնագիտական հմտությունները, ինչպես նաեւ օգնել ձեւավորելու առավել նպաստավոր միջավայր Արցախի փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար»,– նշեց Վ. Յակուբյանը։ Նրա հավաստմամբ, ընտրված ձեռներեցները կներգրավվեն Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) շարունակական կրթության բաժնի շրջանակներում կազմակերպվող ձեռներեցության եւ բիզնեսի կառավարման դասընթացում։ Ավարտելուն պես նրանք հնարավորություն կունենան մասնակցելու մրցույթի՝ փոքր դրամաշնորհներ ստանալու նպատակով, օգտվելու տարբեր բնագավառների փորձագետների մեկամյա օժանդակությունից, ինչպես նաեւ մասնակցելու ՀԲԸՄ տարաբնույթ միջոցառումներին, ինչպիսիք են սեմինարները, ցուցահանդեսներն ու էքսպո—ցուցադրությունները, գործնական ընթրիքները եւ տեղեկատվական բնույթի միջոցառումները։ «Գնահատման արդյունքների հիման վրա ընտրված դիմորդները կմասնակցեն անգլերենի դասընթացների՝ ՀԱՀ շարունակական կրթության բաժնի շրջանակներում։ ՀԲԸՄ—ն կհոգա դասընթացի հետ կապված բոլոր ծախսերը, թեեւ ուսանողները պետք է ինքնուրույն հոգան գրքերի ձեռքբերման հետ կապված ծախսերը»,–շեշտեց Յակուբյանը։
Հավատարմագրման ծրագիրը մշակվել է ՀԱՀ շարունակական կրթության բաժնի կողմից եւ ուսուցանում է գաղափարներ, սկզբունքներ, ընթացակարգեր եւ մասնագիտական բառապաշար, որն անհրաժեշտ է զբոսաշրջության օրեցօր աճող բնագավառում հաջողության հասնելու համար, ինչպես նաեւ տրամադրում է բիզնեսի մենեջմենթի ամուր հենք։ ՀԱՀ շարունակական կրթության բաժնի կողմից զբոսաշրջության եւ հյուրընկալության մենեջմենթի հավաստագիր կտրամադրվի այն ուսանողներին, որոնք կավարտեն ծրագրում տեղ գտած դասընթացներից առնվազն հինգը։
Ծրագիրը միաժամանակ նպատակ ունի աջակցելու պետական ծառայողներին՝ նրանց մասնագիտական զարգացման գործում։ Այն նրանց նաեւ առաջարկում է հայաստանյան գործընկերների հետ փոխադարձ այցերի հնարավորություն՝ փորձի փոխանակումը խթանելու նպատակով, ինչպես նաեւ պետական կառավարման եւ քաղաքականության մշակման ոլորտի փորձառու մասնագետների կողմից անցկացվող հանդիպում—քննարկումներին ներկա գտնվելու հնարավորություն։
Անդրադառնալով «Կին ձեռներեց» ծրագրի ակնկալիքներին, Դալար Կազանչյանը նշեց, թե այն գլխավորապես միտված է կանանց ձեռնարկատիրական գիտելիքների եւ հմտությունների զարգացմանը, նպաստելու Հայաստանի եւ Արցախի սոցիալ—տնտեսական աճին։ Ծրագրի մասնակիցները կազմակերպվող դասընթացի եւ շարունակական խորհրդատվության, ինչպես նաեւ տրամադրվող փոքր դրամաշնորհների միջոցով հնարավորություն կստանան կյանքի կոչել իրենց բիզնես—գաղափարները կամ ընդլայնել արդեն իսկ գործող բիզնեսը։
Ձեռնարկատիրության խորացված դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ֆինանսների եւ ձեռնարկատիրության ոլորտի բոլոր այն հիմնադրույթներին, որոնց ձեռնարկատեր կանայք պետք է տիրապետեն իրենց բիզնեսի շահութաբերությանը։ Դասընթացի բոլոր մասնակիցներին հնարավորություն կտրվի ստանալու դրամաշնորհ։ Լավագույն ծրագրերը կընտրվեն՝ հիմք ընդունելով մի շարք չափանիշներ, այդ թվում՝ բիզնես գաղափարի իրագործելիության եւ զարգացման հեռանկարները, կայունությունը եւ սոցիալական ազդեցությունը։
ԱՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնելով ՀԲԸՄ ղեկավարությանը՝ Արցախին ցուցաբերվող լայն աջակցության համար, ու արժեւորելով միության դերը ռազմավարական ուղղվածության ծրագրերի մշակման եւ իրականացման խնդրում, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել նախանշված մտահղացումների իրագործմանը եւ նպաստել Հայաստան—Արցախ—սփյուռք եռամիասնության ամրապնդմանն ու զորացմանը։  
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

05-06-2019





13-12-2019
Արդարացվա՞ծ է, արդյոք, պետության կողմից 131.4 մլն եվրո գումարի վարկ վերցնելը
Որ ուղղություններով կծախսվեն բյուջետային աջակցության համար տրամադրված գումարները

Լուսինե ...


13-12-2019
Ի՞նչ են փաստում վերջին միասնական քննությունները
Աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա հատկապես միջնակարգ դպրոցներում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




13-12-2019
Աշխարհի վերաձեւման ընթացքը կփոփոխի նաեւ միջազգային կառույցները
Հայկական դիվանագիտության անելիքները՝ ԱՄՆ-ՌԴ հակամարտ եւ ԵՄ չեզոք ...


13-12-2019
Կրկին արտոնություններ ու կրկին միլիոնների
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«ԷՅ ԲԻ ՍԻ Տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ...


13-12-2019
Կգար հայրենիք, եթե կարողանար ապրել այստեղ իր արվեստով
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Մեր հայրենակից, ֆրանսահայ ճանաչված տենոր Ռուբեն Էլբակյանը, ...


13-12-2019
Արեւելքի եւ հայ արվեստի մերձեցման գաղտնիքները
ՀԱՊ-ում բացվեց «Արեւելքը եւ հայ արվեստը» ցուցահանդեսը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am



13-12-2019
Հանրակրթության նոր չափորոշիչները միտված են քննական մտածողության զարգացմանը
Հաջորդ ուսումնական տարում այն կփորձարկվի հանրապետության մարզերից մեկում

Լուսինե ...



13-12-2019
Բակունցն ընդունեց թումանյանական դավանանքը
Այն է՝ լեզվի գործին հաստատ ազգային դրոշմ ...

13-12-2019
Տարեվերջին մեդալները համալրվում են
Մրցաշրջանի վերջին օրերին հայ մարզիկները ...

13-12-2019
Զինծառայությունից խուսափածներին ժամկետ տրվեց մինչեւ դեկտեմբերի 31-ը
Պարտքը կատարածները չպետք է անարդար ...

13-12-2019
Առանց մեղադրական դատավճռի
Ապօրինի ծագում ունեցող գույքի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO