Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Դատական համակարգը չպետք է հանրության մեջ ցնցումներ առաջացնի

Վիճակի հանգուցալուծումը դատաիրավական համակարգի բարեփոխումներն են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը, պատասխանել նաեւ լրագրողների հարցերին։
Խոսելով դատական համակարգում փոփոխությունների անհրաժեշտությունից՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի դատական համակարգի իշխանությունը չի բխում ժողովրդից եւ լեգիտիմության խնդիր ունի։ «Հիմա այսօր Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգն ո՞ւմ է ներկայացնում։ Սա ամենակարեւոր հարցն է։ Չի ներկայացնում ժողովրդին, հետեւաբար, դատաիրավական բարեփոխումների պրոցեսի տրամաբանությունը պետք է լինի այն, որ դատական համակարգը ներկայացնի ժողովրդին։ Մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որի կայացրած որոշումները ոչ վարչապետը, ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը, ոչ քաղաքացիները չքննարկեն, ասեն՝ դատարանը որոշել է։ Իհարկե, այդ որոշումը կարող է սահմանված կարգով բողոքարկվել, բայց մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որի որեւէ որոշում հանրության մեջ ցնցումներ չառաջացնի։ Մեր խնդիրը հենց սա լուծելն է»,–ընդգծել է վարչապետը։
Նրա գնահատմամբ՝ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում արձանագրվեց, որ Հայաստանի Հանրապետության դատական համակարգում կա ճգնաժամ, քանի որ դատարանները իրար չեն վստահում, իրար մեղադրում են։
«Մեր խնդիրն է ունենալ ժողովրդի վստահությունը վայելող անկախ դատական համակարգ։ Ամենամեծ խնդիրը ինձ համար որպես վարչապետ հենց առաջին օրվանից գիտե՞ք որն է։ Ես ասել եմ, որ դատական իշխանության գործերին չեմ միջամտում եւ չեմ միջամտել։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեկին բռնում են, ամբողջ մամուլն ու սոցիալական ցանցերը գրում են, թե ինչու վարչապետը որոշեց այս ինչ մարդուն բռնել։ Ինչ—որ մեկին բաց են թողնում, ամբողջ քննարկումն այն է, թե ինչու վարչապետը որոշեց այսինչին բաց թողնել»,–ասել է Փաշինյանը՝ արձանագրելով, որ այս վիճակի հանգուցալուծումը տեսնում է դատական համակարգի բարեփոխումներով։
Միաժամանակ, վարչապետը առանց դատավորների աշխատավարձի լրջորեն բարձրացման չի պատկերացնում դատական անկախ համակարգ ունենալը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բյուջեի միջոցներով հնարավոր է բարձրացնել դատավորների աշխատավարձերը, սակայն «հանրությունը մեզ չի հասկանա, որովհետեւ կասեն՝ սոցիալական իրավիճակում փոխանակ այս ու այն խնդիրը լուծեք, դատավորների աշխատավարձն եք բարձրացնում։ Եթե մեր միջազգային գործընկերները մեզ աջակցեն, երեք տարվա ընթացքում մենք, օրինակ, հակակոռուպցիոն դատարան կստեղծենք, հակակոռուպցիոն դատարանում ինչ—որ ձեւ կգտնենք բարձր աշխատավարձերով, նոր, լուրջ մասնագետներ ներգրավելու, որոնց վստահելիությունը վեթթինգով, ունեցվածքով կլինի բարձր, եւ երեք տարի անց հանրությունն էլ կտեսնի, ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ, որ իրոք անկախ դատական համակարգ ունենալը լավ է, օգտակար է պետությանը, տնտեսությանը, երեք տարի հետո մենք կարող ենք մեր ժողովրդին համոզել»։
Խոսելով Մարտի 1—ի գործով սպանության կասկածանքով մեկ անձի ձերբակալման մասին՝ վարչապետն ասել է. «Սա նախ ցույց է տալիս Հատուկ քննչական ծառայության հետեւողական աշխատանքը։ Եվ բոլորս ենք հասկանում, որ վերջին 10 տարիների ընթացքում ոչ թե քննություն է տեղի ունեցել, այլ ամեն ինչ արվել է, որ բոլոր հնարավոր փաստերը կոծկվեն։ Եվ այն փաստը, որ պարկուճները փոխված են, նշանակում է՝ ամեն ինչ է փոխված՝ մարդիկ, դեպքերը, դեմքերը։ Եվ այս պայմաններում, եթե ՀՔԾ—ն կարողացել է հասնել նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալի, ես ուղղակի այդ լուրը իմանալուց հետո, բնականաբար, շատ նաեւ էմոցիոնալ պահեր եմ ապրել։ Բայց խոսքը դեռ ձերբակալության մասին է, դեռ չգիտենք մեղադրանք կառաջադրվի, չի առաջադրվի, ոնց կընթանա, բայց, որ մարտի 1—ի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն, եւ այն, որ ակնհայտ է, որ քննությունը հենց 2008թ. մարտի 1—2—ից սկսած տարվել է կոծկելու ուղղությամբ, կարծում եմ՝ դա ակնհայտ է»։
Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի կողմից ՍԴ անդամի պաշտոնում Վահե Գրիգորյանի առաջադրումը համարում է անարդարության վերացում, քանի որ նա նախորդ գումարման Ազգային ժողովին ներկայացվել է հանրապետության նախագահի կողմից, նրա կողմից հայտարարված մրցույթում հաղթելու արդյունքում։ Նրան մերժել է նախորդ խորհրդարանական մեծամասնությունը, ուստի «հանրապետության նախագահն առաջնորդվել է այն տրամաբանությամբ, որ պետք է այդ անարդարությունը վերացվի»։
Կառավարության ղեկավարը Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ԱԺ հանձնաժողովի նպատակը համարում է կրկնությունը կանխելու երաշխիքների ստեղծումը։
«Բոլոր փաստերը պետք է քննիչ հանձնաժողովում վեր հանվեն, եւ կարծում եմ, որ խորհրդարանական ֆորմատը այդ առումով ամենահարմարն է, որպեսզի ընդդիմությունն էլ ներգրավված լինի»,–ասել է նա։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախի հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ շահարկումներին։
«Ես Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության եւ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել եւ ներկայացրել եմ Արցախի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը եւ հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ կապված համաձայն են, թե ոչ։ Պարզվել է, որ դրա հետ բոլորը համաձայն են։ Եվ երբ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են՝ ասելով, որ այս կառավարությունը հողեր է ծախում, իմ մոտ հարց է առաջանում՝ ես այս մարդու հետ գաղտնիության պայմաններում նստել խոսել եմ, թե ինչ պայմաններում պետք է գնանք առաջ, եթե այս մարդը դուրս է գալիս, իր օգնականին ասում է՝ «Ֆեյսբուք»—ում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում է, ինչի՞ համար է դա անում։ Ես եմ Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել Արցախի իշխանություններին։ Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել, թե ինչ է բանակցվել ինձնից առաջ»,–ասել է վարչապետը։

06-06-2019





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO