Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարողականը

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են տարեկան հաշվետվության քննարկումները

ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում երեկ մեկնարկել են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հաշվետվության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձեւավորումը, հարկային եւ մաքսային քաղաքականությունը, ծախսերը, պակասուրդը եւ ֆինանսների նախարարության հաշվետվությունը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Հաշվետվության համաձայն՝ 2018 թվականին տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները կարող էին հանգեցնել տնտեսական աճի էական դանդաղման եւ մակրոտնտեսական անկայունության։ Սակայն առաջացած ռիսկերը հնարավոր է եղել հաղթահարել եւ խելամիտ մակրոտնտեսական քաղաքականության արդյունքում ապահովել մակրոտնտեսական կայունություն, գրանցել 5.2 տոկոս տնտեսական աճ։ 2018 թվականին պետական բուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ—ի 1.8 տոկոսը՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 3.0 տոկոսային կետով։
2018 թվականին եկամուտների փաստացի ցուցանիշը կազմել է շուրջ 1,342.3 մլրդ դրամ, կատարողականը եղել է 98.3 տոկոս։
Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ՝ 2018 թվականի հունվարի 1—ից ուժի մեջ է մտել ՀՀ հարկային օրենսգիրքը, որի համաձայն հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվառման նպատակով կիրառվում է հարկերի միասնական հաշիվ։ Քանի որ պետական բյուջեի հաշվառումն իրականացվում է դրամարկղային սկզբունքով, նախորդ տարիներին պետական բյուջեի մուտքեր (եկամուտներ) էին համարվում առանձին հարկատեսակների գծով եկամուտները հաշվառող գանձապետական հաշիվներին հարկ վճարողների կողմից կատարված վճարումները։ Վերոնշյալ համակարգի ներդրման արդյունքում՝ 2018 թվականից պետական բյուջեի եկամուտներ են համարվում հարկային հաշվետվություններով հիմնավորված հարկային պարտավորությունների չափով հարկերի միասնական հաշվից եկամտատեսակների գանձապետական ենթահաշիվներին ուղղորդվող գումարները։
Հաշվետու ժամանակահատվածում ընթացիկ ծախսերը կազմել են 1,447 մլրդ դրամ, որոնց տարեկան ծրագիրը կատարվել է 94.7 տոկոսով։
2018 թ. գրանցված իրական ՀՆԱ—ի 5.2 տոկոս աճին դրական են նպաստել ծառայությունների (4.7 տոկոսային կետ), արդյունաբերության (0.7 տոկոսային կետ) եւ շինարարության (0.1 տոկոսային կետ) ճյուղերը։
Հաշվետվության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացությունը եւ ԿԲ 2018թ. վարչական ծախսերի ու կապիտալ ներդրումների կատարման հաշվետվությունը ներկայացրել է կառույցի նախագահ Արթուր Ջավադյանը։ Նա նշել է, որ 2018 թվականի պակասուրդի ու ստվերային տնտեսության կրճատումը եւ ծախսային քաղաքականության բարեփոխումները դրական են արտահայտվել պարտքի եւ մակրոտնտեսական կայունության ապահովման, ինչպես նաեւ տնտեսական միջավայրի բարելավման ու կայուն տնտեսական աճի հիմքերի ապահովման համար։ ԿԲ նախագահի խոսքով՝ կայուն տնտեսական աճի համար նաեւ շատ կարեւոր է ապահովել տնտեսությանն անհրաժեշտ արդյունավետ պետական կապիտալ ներդրումներ՝ բնականաբար պահպանելով հարկաբյուջետային կանոններով ամրագրված պետական պարտքի կայունություն։
Հաշվետվության վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացրել է պալատի նախագահ Լեւոն Յոլյանը՝ մասնավորապես նշելով, որ տարեկան հաշվետվությունում եկամուտներին, ծախսերին եւ դեֆիցիտին ամրագրված ցուցանիշները համապատասխանում են «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթներին եւ արտացոլում են պետական բյուջեի փաստացի կատարողականը։ Բարձրաձայնելով Հաշվեքննիչ պալատի եզրակացությամբ ներկայացված առաջարկները եւ նկատառումները՝ նա տեղեկացրել է, որ կառույցը փաստաթղթի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն։
Զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորներին հետաքրքրող հարցադրումներին։

06-06-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO