Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ԶԱՆԱԶԱՆ


Մեր գլխավոր նպատակը մնում է օլիմպիական ուղեգիրը

Մյունխենում տեղի ունեցած հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության փուլին մեր նշանառուների մասնակցության արդյունքներն առանձնակի լավատեսություն չեն ներշնչում եվրոպական խաղերից առաջ։ Իրավիճակը փորձեցինք վերլուծել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի հետ։
–Ինչո՞վ էր պայմանավորված նման համեստ մասնակցությունն աշխարհի գավաթի խաղարկությանը։
–Արդյունքները սպասածից ցածր էին։ Ընդհանուր առմամբ, որոշակիորեն գոհ եմ Ալլա Պողոսյանից եւ Էլմիրա Կարապետյանից։ Նրանցից առաջինը լինելով 15 տարեկան՝ բավականին բարձր ցուցանիշ գրանցեց մեծահասակների պայքարում։ Նա օդամղիչ հրացանից 10 մետր հեռավորությունից հրաձգության մրցումներում 150 մասնակիցների հաշվարկում գրավեց 20—րդ տեղը։ Իսկ ատրճանակից հրաձգությունում մասնագիտացող Կարապետյանն ավելի քան 140 մարզուհիներից 29—րդն էր։ Ընդ որում՝ նրան մի քանի նիշ բաժանեց եզրափակիչ փուլ անցնելուց։ Փոխարենը, շատ դժգոհ եմ Հրաչյա Բաբայանից, որն, ինչպես երեւում է, հետեւություններ չի արել նախորդ միջազգային մրցմանը հաջորդած մեր զրույցից։ Կարծում եմ, նա ոչ մի կերպ չի հաղթահարում հոգեբանական խնդիրները, որոնք, թերեւս, ավելի լուրջ մոտեցում են պահանջում։
–Իսկ ի՞նչ կասեք Իրինա Աղաջանյան—Լաուերի եւ Քրիստիան Լաուերի ելույթների մասին։
–Նախ, նշեմ, որ նրանք բնակվում են Գերմանիայում, որտեղ էլ ինքնուրույն մարզվում եւ սեփական միջոցներով մասնակցում են մրցումների։ Նրանք բարձր արդյունքներ են գրանցում միջազգային մրցաշարերում եւ բարձր են պահում Հայաստանի մարզական պատիվը, սակայն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում թույլ ելույթներ են ունենում, քանզի մեր հավաքականի մյուս անդամների հետ համատեղ մարզումներին չեն մասնակցում։
–Փաստորեն, սա մեր հրաձիգների համար ուժերի վերջին փորձարկումն էր եվրոպական խաղերից առաջ։ Որո՞նք են լինելու այն առաջնային գործոնները, որոնց առանձնակի ուշադրություն եք դարձնելու նախապատրաստության որոշիչ փուլում։
–Հիմնականում կենտրոնանալու ենք օդամղիչ զենքերից հրաձգությանը հավուր պատշաճի պատրաստվելուն։ Այդ զինատեսակներով մերոնք մասնակցելու են կանանց եւ տղամարդկանց դասական վարժություններին եւ խառը վազքով թիրախներին հրաձգության մրցումներին։ Կրակուղի են դուրս գալու Հրաչյա Բաբայանն ու Ալլա Պողոսյանը։ Բացի այդ, Բաբայանը ներկայանալու է հրացանով 50 մետր հեռավորությունից հրաձգությանը։ Մարզումների ընթացքում ուշադրություն ենք դարձնելու տարբեր նրբությունների հղկմանը, բայց դա խիստ մասնագիտական վերլուծություն է, որը, կարծում եմ, որեւէ բան չի հուշի ընթերցողներին։ Կարող եմ միայն ասել, որ հատկապես կարեւորելու ենք մեր մարզիկների հոգեբանական պատրաստականության ապահովումը։ Դա կարգավորելու համար ունենք հրաձգային հատուկ վարժություններ, որոնք էլ առանցքային են լինելու մեր պարապմունքներում։ Անկեղծ ասած, Ալլան սառնարյուն մարզուհի է, ուստի հոգեբանական խնդիր առանձնապես չունի։ Ի դեպ, հուլիսի սկզբին էլ Զավեն Իգիթյանը, Հրաչյա Բաբայանը եւ Էլմիրա Կարապետյանը մեկնելու են ուսանողական խաղերին։ Կարծում եմ՝ մերոնք նորմալ մասնակցություն կունենան։
–Փորձե՞լ եք հասկանալ Բաբայանի խնդիրների պատճառը։
–Նա արդեն շուրջ երկու տարի սպասածից ցածր արդյունքներ է գրանցում։ Անցյալ տարի Լեհաստանի միջազգային մրցաշարում խառը վարժությունից 3—րդ տեղ գրավելուց հետո առանձնապես չի դրսեւորել իրեն՝ նույնիսկ Հայաստանի առաջնություններում։ Նրան խանգարում է հաջողության հասնելու չափազանց մեծ ձգտումը։ Բաբայանը բարձր նշաձող է սահմանել իր համար, բայց դրան հասնելու համար պետք է հիմնվել տեխնիկական պատրաստականության վրա։ Ասել է թե, պահանջվում է հոգեբանական եւ տեխնիկական պատրաստականության համադրում։ Դա է Բաբայանի խնդիրը, քանի որ մարզումների ժամանակ իսկապես օրինակելի դիպուկություն է դրսեւորում, բայց մրցումների ընթացքում կորցնում է ինքնատիրապետումը։ Սակայն, դա լուծելի խնդիր է։ Նրան բազմիցս եմ ասել, որ ինքը հաջողության հասնելու բոլոր նախադրյալներն ունի։
–Ի՞նչ ակնկալիքներ ունեք եվրոպական խաղերից։
–Այս պահին հիմնական սպասելիքները Ալլա Պողոսյանից են, որ կարողանա գոնե օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք նվաճել։ Դա է մեր գլխավոր նպատակը։ Իսկ Բաբայանից ակնկալիքների մասին կկարողանամ խոսել նախապատրաստական փուլի ավարտին։ Եվրոպական խաղերում յուրաքանչյուր մրցաձեւից վիճարկվելու է օլիմպիական մեկ ուղեգիր, սակայն դժվար է հստակ ասել, թե որ տեղը գրավելու դեպքում հնարավոր կլինի նվաճել այն, քանզի մասնակիցների թվում լինելու են արդեն իսկ օլիմպիական արտոնագիր նվաճած մարզիկներ։ Կարծում եմ, լավագույն ութնյակում ընդգրկվելը կարող է օլիմպիական ուղեգիր ապահովել։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

06-06-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO