Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ո՞րն է ոսկե միջինը

Դատական համակարգի խնդիրների լուծման փնտրտուքները շարունակվում են

«Վարչական ու սնանկության դատարանները մասնագիտացված դատարաններ են։ Մենք ունենք մասնագիտացված դատարաններ ստեղծելու հնարավորություն։ Իսկ հակակոռուպցիոն դատարանը, ենթադրվում է, որ քննելու է կոռուպցիոն հանցագործությունները»,—«ՀՀ»—ի հետ զրույցում նկատեց ԱԺ պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի երեկ հնչեցրած՝ հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին մտքին։
Նրա կարծիքով, մասնագիտացված դատարանի ստեղծումը կլուծի նաեւ բեռնաթափման խնդիրը։ «Բոլորս էլ հասկանում ենք, որ հատկապես հեղափոխությունից հետո հայցերը, դիմումները իրավապահ մարմիններում ավելացել են, որովհետեւ հասարակության շրջանում վստահությունն է ավելացել։ Հասկանում են, որ նախկին գործոնները չկան, եւ սկսում են նոր դիմումներ ներկայացնել։ Դրանք ծանրաբեռնել են դատարանների գործը։ Այսօր, օրինակ, դատավարություններ կան, որոնց հաջորդ նիստը կարող է տեղի ունենալ 2 ամիս հետո։ Ինքնս այս պահին դեռ տուժողի կարգավիճակում եմ՝ լրագրողական գործունեության տարիներին բռնության ենթարկվելու գործով։ Իմ նիստը տեղի է ունենում, ենթադրենք, 2 կամ 3 ամիսը մեկ։ Երբ դատավորից հետաքրքրվում ես՝ ինչու ավելի արագ չի լինում, պարզապես ցույց է տալիս մատյան ասվածն ու ընդգծում ծանրաբեռնվածությունը։ Այնպես որ, ստեղծվելիք կոռուպցիոն դատարանն այդ մասով, կարծում եմ, նաեւ կթեթեւացնի»,—նշեց պատգամավորը՝ խոսելով նաեւ դատավորների աշխատավարձի բարձրացման մասին։
Ասում է՝ իր գնահատականը հետեւյալն է՝ եթե մարդը կաշառակեր է, աշխատավարձը շատ քիչ դերակատարություն ունի։ Բայց միաժամանակ ընդգծում է՝ չի կարելի բացառել նաեւ, որ աշխատավարձը էական նշանակություն ունի։
Նա առաջ է քաշում նաեւ մեկ այլ տարբերակ՝ դատավորներին տրվող այլ երաշխիքներ. «Օրինակ, կարող են լինել պարզապես դատավորի ընտանիքի անդամներին տրվող սոցիալական երաշխիքներ։ Այսինքն՝ տրամաբանական կետի պետք է գանք, որ հասկանանք՝ դա այն ոսկե միջի՞նն է, որ դատավորը իրեն արժանապատիվ կզգա ստացած աշխատավարձով, եւ որով հնարավորինս կմեղմվեն կոռուպցիոն երեւույթները»։
Ի պատասխան հարցի, թե ինչու է երբեմն զանգվածային ընկալման մեջ հոլովվում այն միտքը, որ երկրի ղեկավարը միջամտում է դատական գործերին, եւ ոլորտում որեւէ որոշման դեպքում վեկտորներն ուղղվում են վարչապետի ուղղությամբ՝ մեր զրուցակիցն ասաց. «Ես շփվում եմ մարդկանց հետ, եւ այս թեման մի քանի ծալքեր ունի՝ մի մասը, եթե ոչ հասարակության մեծամասնությունը, ասում է՝ բայց ինչո՞ւ վարչապետը չի խառնվում, թող լավ էլ խառնվի։ Բա ինչո՞ւ ենք ընտրել։ Թող վարչապետն ասի՝ սրան էլ բռնեն, նրան էլ բռնեն։ Քննադատության դեպքում մի կողմը չի ընկալում, որ վարչապետը չի միջամտում, մյուս կողմն էլ ընկալում է, բայց ընդունելի չէ իր համար»։
Երկրորդ տարբերակի դեպքում, Ս. Գաբրիելյանը նշում է, որ անելիքը հստակ է։ Մարդկանց իրավագիտակցությունն է պետք բարձրացնել. «Կլինի Նիկոլ Փաշինյանը, թե մեկ այլ վարչապետ, միեւնույնն է, ընդունելի չէ, չարիք է պետության համար, եթե մեկ անձը պետք է որոշի, թե դատավորներն ում պատժեն, ում չպատժեն»։
Գաբրիելյանը նկատում է՝ անելիքը շատ է, ու դրա լավագույն դրսեւորումը դատարանները բարեփոխելն է, դատավորներին հեղինակավոր դարձնելն է, որպեսզի դատարանում հայցվորի կամ պատասխանողի կարգավիճակ ունեցող քաղաքացիները զգան՝ իրենց գործը քննող դատավորը ոչ թե պատժող կամ կաշառակեր անձնավորություն է, այլ գործը քննող մարդ է, որը վեճն է քննում։
«Դա շատ բարդ ճանապարհ է, բայց լավ է, որ վարչապետը կամ որեւէ մեկ այլ անձնավորություն չի խառնվում դատական գործերին ու այդ մասին բացահայտ հայտարարվում է։ Գուցե դժգոհություններ են լինում՝ ինչու չեք խառնվում, ձեզ ընտրել ենք, դուք էլ պետք է ասեք, բայց նաեւ վարկանիշի կորստի հաշվին, ամեն ինչ պետք է անել, որպեսզի կայանա այնպիսի դատական համակարգ, որը բացարձակապես անկախ կլինի թե՛ վարչապետից, թե՛ Ազգային ժողովից եւ թե՛ գումարային շահից կամ քաղաքական կապեր ունեցող անձնավորություններից»,—ընդգծեց իշխող ուժի ներկայացուցիչը։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

06-06-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO