Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Բջջայինից օգտվելու փորձ է եղել

Միասնական քննության արդյունքները՝ մի քանի օրից

Բուհերում սպասում են ուսանողներին, ապագա ուսանողներն էլ՝ քննական արդյունքներին։ Միասնական քննությունների առաջին արդյունքները, ինչպես «ՀՀ»—ին տեղեկացրին Գնահատման եւ թեստավորման կենտրոնից, պատրաստ կլինեն հունիսի 9—ին։ Երեկվա դրությամբ, դեռեւս նախնական արդյունքներն էլ պարզ չէին։ Իսկ մասնակցության տվյալներն արդեն հայտնի են։
2019թ. քննական շրջանը Հայաստանում եւ Արցախում մեկնարկեց «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների քննություններով՝ հունիսի 4—ին։ Այդ քննությունների համար Հայաստանում գործել է 13 քննական կենտրոն, որից 2—ը՝ մայրաքաղաքում։
Հայտերի ու բացակաների թիվը Հայաստանում եւ Արցախում հետեւյալ պատկերն ունի՝ «Աշխարհագրություն» առարկայի քննության համար հայտ էր ներկայացրել 232 դիմորդ։ Քննությանը մասնակցել է նրանցից 229—ը։ «Համաշխարհային պատմություն» առարկայից եղել է 45 հայտ եւ արձանագրվել է 5 բացակա։ Իսկ ահա «Կենսաբանությունից» ամենամեծ թիվն է գրանցվել՝ հայտագրվել է 1240 դիմորդ։ Բայց քննություն է հանձնել 1207—ը։
Նախորդ տարի կենսաբանության համար հայտագրվածների թիվը եղել է ավելի քան 700, որից 592—ը՝ հիմնական փուլի համար է դիմել։ Քննությանը ներկայացել է 685 դիմորդ՝ 578—ը հիմնական փուլին, 107—ը՝ լրացուցիչ։ Իսկ բացակաների թիվը 17 է եղել։ Հիմնական փուլից բացակայել է 14 հոգի, լրացուցիչ փուլից 3 հոգի։
«Աշխարհագրություն» առարկան 2018—ին ունեցել է 153 դիմորդ։ Հիմնական ու լրացուցիչ փուլերին դիմել են, համապատասխանաբար, 141 եւ 12 շրջանավարտ։ Բացակայել է ընդամենը 5 հոգի՝ հիմնական փուլից։ Իսկ համաշխարհային պատմության քննության համար դիմել է 47 դիմորդ՝ 44—ը հիմնականի եւ 3—ը լրացուցիչի համար։ Այս դեպքում եւս բացակայություն եղել է միայն հիմնական փուլից։ Բացակայել է 6 հայտագրված։
Այս տարվա առաջին միասնականն ընթացել է հիմնականում բնականոն հունով, առանց որեւէ խոչընդոտի՝ բացառությամբ մեկ դեպքի։ Մայրաքաղաքի քննական կենտրոններից մեկում դիմորդը փորձել է օգտվել բջջային հեռախոսից։ Սակայան նկատվել ու հեռացվել է։
Տեղեկացնենք, որ միասնական հաջորդ քննությունը վաղն է՝ հայոց լեզվից ու հայ գրականությունից։ Քննություն հանձնելու համար հայտ է ներկայացրել 5569 դիմորդ։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

06-06-2019





04-06-2020
Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող
Նորաշենցիները հարազատ բնօրրանում իրենց ապահով ու վստահ են ...


04-06-2020
Մշակույթ. պատմական անցյա՞լ, թե՞ ներկա
Թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր ...


04-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: Այս ...


04-06-2020
Պատուիր քո հօրը եւ մօրը
Սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ ...


04-06-2020
Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել
Թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ...


04-06-2020
Հայագիտական կենտրոնների հիմնումը
Կխթանի աշխարհում հայկականության տարածումը

Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների ...


04-06-2020
Հեղափոխությունը դարձնել ինստիտուցիոնալ, ձեռքբերումները՝ անշրջելի
«ՀՀ» օրաթերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ...



04-06-2020
Այլընտրանքային էներգետիկա
Կամ՝ երբ հայացքդ ձգտում է դեպի ...

04-06-2020
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում
Կփոխվի Հայաստանը ներկայացնող պարեկային ...

04-06-2020
Ինչու է վարակի տարածումն աճում
Պետք է ուժեղացնել երկրի սոցիալական ...

04-06-2020
ՀՖՖ-ն շարունակելու է ֆուտբոլային աջակցությունն Արցախին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO