Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.10.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


«Խստորեն դատապարտում եմ բռնության որեւէ դրսեւորում»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում

Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահներ,
հարգելի տիկին Թանդիլյան,
Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներ,
հարգելի պատգամավորներ,
կառավարության անդամներ, լրագրողներ ողջունում եմ բոլորիդ։
Նախորդ տարվա առանձնահատկությունն այն էր, որ ներկայացվող հաշվետվության հետ մեր կառավարությունն ընդհանրապես առնչություն չուներ, որովհետեւ խոսքը 2017թվականի բյուջեի կատարման մասին էր։ Այս տարվա առանձնահատկությունն այն է, որ մեր կառավարությունն ունի ոչ ամբողջական մասնակցություն, որովհետեւ մենք կառավարության դերը ստանձնել ենք մայիսին։
Ըստ էության, բյուջեի կատարման ցուցանիշներին Ազգային ժողովում բազմիցս անդրադառնալու առիթ ունեցել եմ եւ այսօր, ըստ էության, դրամատիկ նորություններ ասել այդ կապակցությամբ չեմ պատրաստվում, բայց կարծում եմ շատ լավ առիթ է, որպեսզի ամփոփենք այն, ինչի մասին այս ընթացքում խոսվել է։
Ուզում եմ ընդգծել հետեւյալը. 2018 թվականը քաղաքական առումով աննախադեպ տարի էր եւ դրա մասին վկայում են ցուցանիշները։ 2018թ. ընթացքում տեղի են ունեցել նախագահական մեկ ընտրություններ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 5 ընտրություններ, ԱԺ արտահերթ ընտրություններ, Երեւանի քաղաքապետի 1 արտահերթ ընտրություն, եւ մեծ հաշվով երկրում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն։ Սա կարեւոր է նկարագրելու համար այն ֆոնը, որի պայմաններում տեղի է ունեցել բյուջեի կատարման ընթացքը։ Այս պայմաններում մեր կառավարությունը, որ ձեւավորվել է 2018թ. մայիսին, ըստ էության, կարողացավ լուծել ամենակարեւոր խնդիրը։ Խոսքը մակրոտնտեսական կայունության պահպանման մասին է։ Ես ԱԺ մեծ դահլիճում ասել եմ, բայց ուզում եմ այստեղ էլ ընդգծել, որ երեւի հնարավոր չէ համաշխարհային պատմության մեջ գտնել շատ դեպքեր, երբ երկրում տեղի են ունենում այսպիսի մասշտաբային քաղաքական փոփոխություններ, եւ այս մասշտաբային քաղաքական փոփոխությունները չեն ուղեկցվում տնտեսական ցնցումներով, ֆինանսական համակարգի փլուզումներով կամ կիսափլուզումներով եւ ամեն ինչ տեղի է ունենում տնտեսական, մակրոտնտեսական կայունության պայմաններում։ 2018թ. արձանագրվել է 5.2 տոկոս տնտեսական աճ, բայց ես ուզում եմ ընդգծել, որ 2018թ. բյուջեի նախագծում, որն ընդունվել էր դեռ նախորդ կառավարության եւ նախորդ ԱԺ կողմից, որպես տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշ, նշվել է 4.5 տոկոսը։ Այսինքն, ըստ էության, 2018թ. ահա այսպիսի գլոբալ քաղաքական վայրիվերումների պայմաններում կառավարությանը հաջողվել է գերակատարել այն պլանը, որը 2018թ. բյուջեի հիմքում դրել էր նախորդ կառավարությունը՝ ելնելով բոլորովին այլ կանխատեսումներից։
Այս առումով ուզում եմ նաեւ ընդգծել հետեւյալը, որ 2018թ. պետական բյուջեն կատարվել է, 2018թ. բյուջեի կատարման արդյունքներով ՀՀ կառավարությունը չունի չկատարված պարտավորություններ, կառավարության բոլոր պարտավորությունները կատարվել են։ Ըստ էության, մենք 2018թ. ունեցել ենք ցածր գնաճային ֆոն։ Սա էլ եմ ուզում հատուկ ընդգծել, որովհետեւ հիշում եմ, որ օգոստոս—սեպտեմբեր ամիսներին մամուլում եւ սոցիալական ցանցերում քննարկվող հիմնական թեման գնաճն էր, եւ շատ նեգատիվ կանխատեսումներ էին արվում այս առումով։ Կանխատեսվում էր, որ ահա կունենանք գնաճային ցնցումներ՝ սրանից բխող ռիսկերով, բայց մեզ հաջողվեց, այդ թվում՝ որոշ արտակարգ միջոցներ ձեռնարկելով, զսպել գնաճը, եւ հակառակը, տարվա արդյունքներում մենք ունեցանք գնանկում։
Բյուջեի թվային մասերը պարոն Ջանջուղազյանը կներկայացնի։ Ըստ էության, ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, թերակատարում մենք մի փոքր ունենք ծախսային մասերով, այսինքն ծախսերը, որ պլանավորված էր 2018թ., ոչ ամբողջությամբ է հնարավոր եղել իրականացնել, բայց սա կապ ունի մի քանի խնդիրների, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի հետ, որովհետեւ այսօր էլ կան խոշոր վարկային ծրագրեր, վարկային ծրագրերով իրականացվող նախագծեր, որոնց հետ կապված մենք ունենք բազմաթիվ հարցեր, հարուցված են քրեական գործեր եւ այդ քրեական գործերի հարուցման լեյտմոտիվը հետեւյալն է, որ մենք համարում ենք, ինչպես եւ նախկինում առիթ ենք ունեցել բազմիցս ասել, որ պետական բյուջեի, այդ թվում վարկային միջոցները պետք է ծախսվեն մաքսիմալ արդյունավետ, եւ այդ ծախսման արդյունքում ՀՀ քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ ստանում են այն առավելագույն արդյունավետությունը, որակը, որն իրենք կարող են ակնկալել։
2018թ. փորձը մեզ ի՞նչ է հուշում։ Այնուամենայնիվ, այն ամենը, ինչը ես նկարագրեցի, իհարկե կառավարության, քաղաքական ուժերի, խորհրդարանի ջանքերի գործադրման արդյունք է, բայց այն մակրոտնտեսական կայունությունը, որ հնարավոր եղավ պահպանել, երկու հիմնական պատճառ ունի։ Առաջինը, որ ես ուզում եմ ընդգծել, որի մասին ասել եմ նաեւ նախկինում՝ հետեւյալն է. մենք պետք է գոհունակությամբ արձանագրենք, որ ՀՀ—ում, այնուամենայնիվ, կան կայացած որոշակի ինստիտուտներ եւ այդ կայացած ինստիտուտները թավշյա հեղափոխության շրջանում իրենց դերակատարումն ունեցան եւ ցույց տվեցին, որ իրենք, անկախ քաղաքական վայրիվերումներից, պետական համակարգի գործունեությունը կարող են ապահովել։ Սա շատ լավ նորություն է։
Երկրորդը՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության թավշյա բնույթն է, որն այս ընթացքում բազմիցս քննադատվեց եւ շարունակում է քննադատվել։ Շատ է խոսվում այն մասին, որ տեղի ունեցած քաղաքական փոփոխություններում թավիշը շատ է, որ պետք է հեղափոխությունը շատ ավելի կոշտ լիներ եւ կոշտ լինի։ Իհարկե կարող էր եւ կարող է, բայց իրավիճակի առանձնահատկությունը նրանում է, որ կառավարությունը չի կարող իր առաջ ունենալ մեկ խնդիր լուծելու համար։ Կառավարությունն իր գործունեության բերումով բազմաթիվ խնդիրներ ունի լուծելու։ Ինչպես նախկինում, ես կառավարության գործունեությունը համեմատում եմ բազմաթեւ կշեռքի կամ ճոճանակի հետ։ Այսինքն, սովորական կշեռքները եթե ունեն երկու նժար, կառավարության գործունեությունը եւ կառավարությունը կառավարում է բազմանշար կշեռք, եւ եթե այդ կշեռքներից որեւէ մեկի հավասարակշռությունն անհամաչափորեն խախտվի, մենք անխուսափելիորեն կունենանք կոլափսներ ուրիշ ոլորտներում։
Սա շատ կարեւոր է ընդգծել, եւ այս առումով այո՛, մեր կառավարությունը, մեր այն քաղաքական մեծամասնությունը, որի վրա հենվում է կառավարությունը, իր առաջ խնդիր է դրել լինել բալանսավորված, չկորցնել հավասարակշռությունը որեւէ ոլորտում։ Իհարկե, կարող է ՀՀ—ում ձերբակալվածների, կալանավորվածների եւ դատապարտվածների վիճակագրական ցուցանիշներում մենք կարող էինք երկնիշ, եռանիշ, քառանիշ աճեր ունենալ, բայց դա անխուսափելիորեն կազդեր ցուցանիշների վրա։ Ես նկատի ունեմ այն մակրոտնտեսական կայունությունը, որը մենք պահպանել ենք, շատ կարեւոր է, եւ առաջին չորս ամսվա ցուցանիշները գալիս են վկայելու այդ մասին։ Ըստ էության, մենք ոչ միայն նախորդ կառավարության արձանագրած տնտեսական աճի նպատակադրումներն ենք գերակատարել, այլեւ ինքներս մեր. հիշում եք, երբ նախորդ տարի այս տարվա բյուջեն էր քննարկվում, շատ քննադատություններ եղան տնտեսական աճի նպատակադրումների վերաբերյալ, եւ մենք այն ժամանակ էլ ասացինք, որ նպատակադրումը կոնսերվատիվ է, բայց, բնականաբար, մեր նպատակները շատ ավելին են։ Ուրախ եմ արձանագրել, որ այս բալանսավորված քաղաքականության արդյունքում մենք առաջին եռամսյակի կտրվածքով ունենք 7.1 տոկոս համախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշ։ Ես ուզում եմ ընդգծել՝ սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլեւ ամփոփված համախառն ներքին արդյունքի ցուցանիշը։ Ապրիլ ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշն արձանագրվել է 9.2 տոկոս։
Ես համարում եմ, որ սա համատեղ աշխատանքի արդյունք է, սա միայն կառավարության գործունեության արդյունքը չէ, սա կառավարություն—խորհրդարան համագործակցության, այդ թվում՝ ընդդիմադիր մեր գործընկերների, որովհետեւ այն խորհրդարանական քննարկումները, որոնք երբեմն լինում են սուր եւ երբեմն դրա հետ կապված տարբեր կարծիքներ են հնչում, բայց ես կարծում եմ, որ ժողովրդավարության պայմաններում այդ էներգիան, որը պետք է խթանի, ընդհանրապես, մեզ առաջընթացը, ձեւավորվում է հենց այդ շփման, հենց այդ քննարկումների, հենց այդ քննադատությունների արդյունքում։ Իսկապես, եթե մենք ուզում ենք, որ ունենանք ժողովրդավարական երկիր, պետք է սովորենք նախ այդպիսի միջավայրում ապրել եւ երկրորդը՝ իհարկե փոխադարձ այդ կոմունիկացիայի կուլտուրան դեռ պետք է հղկվի, դեռ պետք է քննադատությունների եւ ընկալման, եւ հասցեագրման, եւ ձեւակերպման մեջ լինենք ավելի պրոֆեսիոնալ ու հարգալից միմյանց նկատմամբ, բայց ես որեւէ կասկած չունեմ, որ խորհրդարանը եւ այդ քննարկումները, որոնք տեղի են ունենում տարբեր ֆորմատներում, հենց այն միջավայրն է, որտեղ ձեւավորվում է էներգիան, որը պետք է ապահովի հետագա առաջընթացը։
Այս առումով, օգտվելով առիթից, ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել խորհրդարանի մեր բոլոր գործընկերներին այս ընթացքում մեր ունեցած համագործակցության համար։ Կարծում եմ՝ բյուջեի կատարողականի հետ կապված շատ կարեւոր է նաեւ խոսել այն մթնոլորտի եւ միջավայրի մասին, որը մենք ունենք եւ ուզում ենք ունենալ ՀՀ—ում։ Շատ կարեւոր է արձանագրել, որ մենք լիարժեք հավատարիմ ենք այն արժեքներին, որը հռչակել ենք ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության ընթացքում։ Հայաստանի Հանրապետությունում հաղթել է սիրո եւ համերաշխության հեղափոխությունը, եւ մեր կառավարության համար ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ խնդիր այդ հեղափոխության արժեքների ներդրումը ՀՀ—ում՝ որպես հանրային հարաբերությունների մշտական գործող համակարգ եւ արժեքային համակարգ։ Մեզ համար ի սկզբանե մեծագույն խնդիրներից մեկը եղել է եւ շարունակում է մնալ բռնությունից զերծ հանրության ձեւավորումը։ Ես կարծում եմ, որ ՀՀ—ում այսօր հենց այդպիսի միջավայր է ձեւավորված։ ՀՀ—ն բռնությունից զերծ երկիր է, մենք պետք է ինստիտուցիոնալ առումով արմատավորենք բռնությունից զերծ հանրության տեսլականը եւ տրամաբանությունը եւ բռնության այն քարոզը, որը տեղ ունի ՀՀ—ում, իմ գնահատմամբ դրանք լուսանցքային երեւույթներ են, ետցնցումային երեւույթներ են, եւ որեւէ կասկած չկա, որ բռնություն քարոզող եւ բռնությամբ գործող ուժերը եւ անձինք, անկախ նրանից, թե նրանք իշխանության համակիրներն են, թե ընդդիմության, դուրս են մղվելու ՀՀ—ի հանրային եւ քաղաքական կյանքից։ Իհարկե, այլ դեպքերում, երբ դուրս մղման պրոցեսը տեղի կունենա հանրային պրոցեսների արդյունքում՝ դա այլ պատմություն եւ պրոցես է, այն դեպքում, երբ պետք է իրավապահ մարմիններն արձագանքեն այդ երեւույթների, դա բոլորովին այլ գործընթաց է։
Նաեւ խորհրդարանի աջակցությամբ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ առումով իրավապահ մարմինների աշխատանքը լինի արդյունավետ։ Ես ուզում եմ հստակ արձանագրել որպես ՀՀ վարչապետ եւ մարդ, ով այս կարգավիճակին արժանացել է ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում, խստորեն դատապարտում եմ բռնության որեւէ դրսեւորում։ Կրկին եմ ասում՝ անկախ նրանից, դա իշխանության, կառավարության համակիրների կողմից կամ այդպիսի մարդկանց կողմից է արվում, թե հակառակը, բռնության որեւէ քարոզ, բռնության որեւէ դեպք, բռնության որեւէ դրսեւորում, ատելության որեւէ դրսեւորում ՀՀ—ում տեղ չունի եւ տեղ չպետք է ունենա եւ ես համոզված եմ, որ չի կարող ունենալ։ Կարծում եմ, որ այս առումով ՀՀ—ում կա հանրային կոնսենուս, եւ այն պետք է արտահայտվի նաեւ պետական մարմինների աշխատանքում։
Անդրադառնալով պետական բյուջեի կատարման հաշվետվության գործընթացին՝ ուզում եմ ընդգծել մի քանի առանձնահատկություն։ Երկար տարիներ լինելով ԱԺ պատգամավոր՝ բյուջետային քննարկումների ընթացքում ես անընդհատ բարձրացրել եմ այն հարցը, որ բյուջեի կատարման գործընթացում նույնպես Հայաստանում պաշտոնյաների որոշակի կաստայական բաժանում է ձեւավորվել, եւ եղել են պաշտոնյաներ, ովքեր հարկ չեն համարել ներկայանալ պետական բյուջեի կատարման հաշվետվությանը։ Ես ուզում եմ ասել, որ այս տարի կառավարությունը եւ առընթեր մարմինները, վարչապետին ենթակա մարմինները այս թեմայով քննարկում ենք ունեցել նաեւ Երեւանի քաղաքապետի հետ, եւ բոլոր մարմինները, ներառյալ Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, Երեւանի քաղաքապետարանը բյուջեի կատարման հաշվետվությանը կներկայանան առաջին դեմքով, այսինքն՝ մարմինների ղեկավարների մակարդակով եւ կպատասխանեն պատգամավորների հարցերին։
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հնարավորության համար եւ հաջողություն մաղթել ԱԺ—ին եւ, մասնավորապես, բյուջետային հարցերի հանձնաժողովին։ Տիկին Թանդիլյան, ուզում եմ ձեզ հաջողություններ մաղթել, որպեսզի այս քննարկումները ծառայեն այն նպատակներին, որոնք մեզ միավորում եմ։ Ես համոզված եմ, որ այդպիսի նպատակները բազմաթիվ են, եւ մենք պատրաստ ենք ու կարող ենք համատեղել ջանքերն այդ նպատակների իրագործման համար։
Շնորհակալություն։

06-06-2019





17-10-2019
Էթնիկ զտումների քաղաքականությունը շարունակվում է
«Թուրք զինվորները դեռ ծարավ են արյան...»

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Չնայած ...


17-10-2019
Երբ դժվար իրացվող գույքը էժան էլ չի վաճառվում
Օտարման ինչ փուլեր է առաջարկում պետգույքի կառավարման կոմիտեն

Արմենուհի ...


17-10-2019
Գայթակղությունները բազում էին, իսկ ինքը մենակ էր
Տիգրանը պատրանքներ չուներ, այլ ստեղծում էր պատրանքներ
 
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




17-10-2019
Սիրիահայերի հնարավոր վերադարձը Հայաստան կանխատեսելի է
Ամեն ինչ արվելու է մեր հայրենակիցների պատշաճ ընդունելության ...


17-10-2019
Թարգմանությունը՝ որպես մշակույթ եւ լեզվի մարզանք
Հայ ժողովուրդն իրավամբ պարծենալու տեղ ունի աշխարհում

Հայ ...


17-10-2019
Անհրաժեշտ փորձ ձեռք բերելու հրաշալի հարթակ
«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ»

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Բարձրագույն կրթության ...


17-10-2019
«Երբ ասում ենք ինովացիա, առաջին հերթին պետք է նկատի ունենանք մտքի, մտածողության ինովացիա, որը եւ իրականում փոխում է աշխարհը»
Վարչապետը մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորումի» բացմանը

Վարչապետ ...



17-10-2019
Համանախագահները հանդիպել են Արցախի ղեկավարի հետ
Երեւանյան քննարկումները շարունակվել են ...

17-10-2019
Աղջիկ չունենալու վատ սովորույթը տեղի է տալիս
Հայաստանը դեռեւս սեռով պայմանավորված ...

17-10-2019
...Ասադը նույնպես վայելում է ՌԴ նախագահի աջակցությունը
Թուրքիայի նախագահը Մոսկվա է գնալու՝ ...

17-10-2019
Հաջողությունը պետք է վաստակել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO