Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.06.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Հայաստանն այժմ հնարավորությունների երկիր է

Վարչապետը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ներկա է գտնվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության անունից հրավիրված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցել են տեղի հայ համայնքի բազմաթիվ ազդեցիկ ներկայացուցիչներ, մշակութային, հասարակական գործիչներ եւ գործարարներ։
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ արտերկիր իր այցերի ընթացքում ավանդույթ են դարձել մեր հայրենակիցների հետ հանդիպումները։ «Նման հանդիպումներն իսկապես շատ կարեւոր են, որովհետեւ հույս ունենք, որ նոր Հայաստանը իսկապես շատ մեծ ձգողականություն ունի եւ պիտի ավելի ու ավելի մեծ ձգողականություն ունենա ողջ հայության համար։ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող փոփոխությունների նպատակն է, որպեսզի աշխարհում ապրող յուրաքանչյուր հայ հպարտ լինի Հայաստանի համար, հպարտանա նրա բովանդակությամբ, տնտեսական, քաքաղաքական վիճակով։ Բնականաբար այդ հպարտությունը նաեւ պետք է նրանց ոգեւորի, որ նրանք իրենց ներդրումն ունենան երկրի զարգացման գործում։ Ներդրում ասելիս սովորաբար ընկալվում է ֆինանսական ներդրումը, բայց իմ ընկալմամբ՝ նույնքան կարեւոր է բարոյական, տրամադրության, մթնոլորտի ներդրումը։ Ուրախ եմ արձանագրել որ հայության շրջանում այդ պոզիտիվ ներդրումը ձեւավորված է»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը փաստել է, որ անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել բուռն իրադարձություններ։ «Այս ընթացքում մեր վստահությունն ավելի է մեծանում։ Մենք ի վերջո հասել ենք մի վիճակի, որ կարողանալու ենք լուծել մեր առաջ դրված խնդիրները, ամենակարեւորը՝ Հայաստանը դարձնել մրցունակ պետություն, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական եւ թե՛ անվտանգային առումով։ Մեր նպատակն է Հայաստանը դարձնել ազդեցիկ, հեղինակավոր երկիր թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային առումով, եւ մենք իրար հետ գնալու ենք այդ ճանապարհով»,–նշել է կառավարության ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում այս տարի առաջին եռամսյակի տվյալներով արձանագրվել են բավականին շոշափելի հաջողություններ։ «Նույնիսկ նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ տարածքում ամենամեծ տնտեսական աճն ապահոված պետությունն է։ Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով մենք շարունակում ենք պահպանել այդ դիրքերը։ Հայաստանը ԵԱՏՄ–ում ամենամեծ տնտեսական աճի ցուցանիշն ունի, որը կազմել է 7,1 տոկոս։ Ապրիլին տնտեսական ակտիվությունը կազմել է 9,2 տոկոս։ Սա չի նշանակում, որ ամեն ինչ փայլուն է, բայց նշանակում է՝ այն գաղափարը, որ մենք դրել ենք զարգացման հիմքում, սկսել է աշխատել»,–ասել է գործադիրի ղեկավարն ու հավելել, որ Հայաստանում պետք է ձեւավորվի տնտեսական գործունեության ազատ դաշտ։ «Յուրաքանրյուր հայ, ով ուզում է Հայաստանը շենացնելու, հարստանալու եւ հարստացնելու գործում ներդրում ունենալ, այդ հնարավորությունը պետք է ստանա եւ այդ հնարավորություններն արդեն կան»,–ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ՀՀ կառավարությանն այլեւս հետաքրքիր չեն հեշտ լուծելի խնդիրները, հասարակ տնտեսական սխեմաները։ Նրա խոսքով՝ մենք մեր առաջ ավելի լուրջ խնդիրներ պետք է դնենք եւ դրանցից ամենակարեւորը Հայաստանն ինովացիոն, տեխնոլոգիական երկիր դարձնելն է։
Վարչապետը նշել է, որ մեկ տարի առաջ՝ մարտ ամսին, քաղաքացիների 95 տոկոսն անհնար էր համարում քաղաքական փոփոխությունները, բայց դրանք արդեն իսկ ակնհայտ էին ապրիլին։ «Քաղաքական խնդիրները լուծելը հեշտ չէր, գործընթացը բավականին երկար է տեւել։ Հույս ունեմ եւ համոզված եմ, որ տնտեսական զարգացումն այդքան երկար չի տեւի, ինչու եմ վստահ, որովհետեւ վստահ եմ, որ մեր ժողովուրդը տաղանդավոր է։
Շատերը ասում են, թե այդ ինչպես է, որ հայերը գնում են ՌԴ, ԱՄՆ եւ մեծ հաջողությունների հասնում, իսկ Հայաստանում չեն կարողանում։ Հիմա հենց այդ ժամանակն է, հայերը շատ ավելի մեծ հաջողությունների պետք է հասնեն Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ այն հմտությունները, որ նրանք ձեռք են բերել աշխարհի տարբեր երկրներում, պետք է ներդնեն Հայաստանում, որտեղ այժմ ստեղծվել են անսահմանափակ հնարավորություններ։ Համոզված եմ, որ այդպես էլ կլինի։
Ցանկանում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ այն հաջողություններով, հեղինակությամբ, որ ունեք Ռուսաստանի Դաշնությունում։ Համոզված եմ, որ ձեր տաղանդը կծառայի ձեր հայրենիքի հետագա հզորացմանը, դուք կարող եք դա, այդ ճանապարհին ձեր առաջ չի լինի որեւէ արհեստական խոչընդոտ, որովհետեւ Հայաստանը ձեր հայրենիքն է, այն երկիրն է, որտեղ հույս ունեմ, որ դուք եւ ձեր երեխաները ապրելու եք, գործելու եք, հարստանալու եք եւ հարստացնելու եք»,–նշել է վարչապետը։
Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը զրուցել է ընդունելությանը ներկա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր հետաքրքրվել են Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխություններով, վարչապետի հետ կիսվել հայրենիքում տարբեր ծրագրեր իրականացնելու գաղափարներով ու նախաձեռնություններով։

07-06-2019





19-06-2019
Ադրբեջանական կողմը հարվածներ է ուղղում նաեւ Ռուսաստանին
ՀՀ ԱԺ պատվիրակները ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հանդես կգան սեփական ...


19-06-2019
Փոքր, աննշան, բայց կարեւոր քայլերով
Բանակցային գործընթացը նվազեցնում է առճակատման ռիսկերը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵԱՀԿ ...


19-06-2019
Առաջին հերթին՝ որպես համազգային վստահության ինստիտուտ
ՀՀ նախագահի ելույթը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական ...


19-06-2019
Հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն
Նիկոլ Փաշինյանի ելույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամի 28-րդ համատեղ ...


19-06-2019
Ատամնաբուժարան, բուժկետ, աղի քարանձավ
Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը նոր շունչ է ստանում



19-06-2019
Ի՞նչ են գրում, ինչպե՞ս են գրում
Ժամանակակից գրականության դիմապատկերի ուրվագծերը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Երիտասարդ ստեղծագործողները վերջին ...


19-06-2019
Հերթը հաջորդինն է
Օտար լեզուների քննական արդյունքները հայտնի են

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Հունիսի ...



19-06-2019
Լեւոն Անանյան
Ոչ միայն մարդկային, այլեւ ...

19-06-2019
Դել Բոսկեն գաղտնիքներ չբացեց
Մանկապատանեկան մարզադպրոցների զարգացում, ուժեղ ...

19-06-2019
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է անվանի գիտնական Ռեյմոնդ Դամադյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է հայազգի ...

19-06-2019
Ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թթ. ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փոխվարչապետների, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO