Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ԵՐԵՎԱՆ


Մայրաքաղաքում ամռանը միջոցառումների պակաս չի զգացվի

«ՈՒՏԵՍՏ ֆեստ», «ԵրեւանՏԱՐԱԶ ֆեստ», գարեջրի փառատոն, համերգներ

Ամռան ամիսներին Երեւանում միջոցառումների պակաս չի զգացվի։ Երեւանցիներն ու հյուրերը հնարավորություն կունենան մասնակցելու ամենատարբեր միջոցառումների, վայելել հայկական կերակրատեսակները, ծանոթանալ երգ ու պարին, ազգային հագուստին։ Մեզ հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գեւորգ Օրբելյանը նշեց, որ փառատոների մեկնարկը տրվելու է հունիսի 15—ին։ Երեւանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարեւանությամբ գտնվող այգում հայկական ազգային ճաշատեսակների շքերթ է լինելու։ Մեկ տեղում այցելուները կարող են համտեսել, ծանոթանալ հայկական խոհանոցի գանձերին։ «ՈՒՏԵՍՏ ֆեստ» խորագրով տոնածիսական ուտեստների փառատոնի նպատակն է հանրությանը, այդ թվում նաեւ Երեւան այցելած հյուրերին ներկայացնել հայկական ավանդական տոնածիսական ուտեստի հարուստ ընտրանին։
«Ներկայացվելու են տաղավար տոներին ավանդաբար պատրաստվող ուտեստները հետաքրքիր մատուցմամբ ու ձեւավորմամբ։ Փառատոնի մասնակից դարձած երեւանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական խոհանոցային ժառանգության լավագույն ու մոռացված ուտեստներին եւ համտեսելու»,–ասաց Գեւորգ Օրբելյանը։ Միջոցառումն իրականացվում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ—ի հետ համատեղ։
Փառատոնի ցանկը կհամալրի եւս մեկ սպասված ու հետաքրքիր իրադարձություն՝ «ԵրեւանՏԱՐԱԶ ֆեստ»—ը, որը կանցկացվի հուլիսի 27—ին Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից Հյուսիսային պողոտայում։ Հայկական լավագույն դիզայներները կներկայացնեն իրենց աշխատանքը՝ օգտագործելով ազգային հագուստի ավանդական տարրեր։
«Միջոցառումը հնարավորություն կտա վերադառնալ արմատներին եւ միեւնույն ժամանակ, նորովի ներկայացնել հայկական ավանդույթները։ Փառատոնը մեծ հնչեղություն ունի, եւ զբոսաշրջիկների շրջանում կա հետաքրքրություն այս միջոցառման նկատմամբ։ Քանի որ ամեն անգամ մասնակցում են նաեւ ՀՀ—ում հավատարմագրված դեսպանությունները, ազգային փոքրամասնություններ եւ մշակութային կենտրոնները, հետեւաբար այս հանգամանքը եւս իր ազդեցությունն է ունենում «ԵրեւանՏԱՐԱԶ ֆեստ» փառատոնի ճանաչմանը»,—ասաց Գեւորգ Օրբելյանը։ Նա նկատեց, որ ինչպես այս, այնպես էլ մյուս սպասվող փառատոների ու միջոցառումների ցանկը ներկայացվում է զբոսաշրջային ընկերություններին, որպեսզի նրանք ներառեն իրենց տուրփաթեթներում։
Հաջորդ սպասված միջոցառումն է Երեւանի գարեջրի փառատոնը, որն այս տարի կանցկացվի օգոստոսի 3—ին՝ Կարապի լճի հարակից տարածքում։ Այս փառատոնը Երեւանի զբոսաշրջային կարեւոր բաղադրիչներից է եւ իր ուրույն նպաստն է բերում միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը մայրաքաղաքում։ Երեւանի գարեջրի փառատոնի նպատակը հանրությանը հայկական գարեջրի առանձնահատկություններին ծանոթացնելն ու հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին մեկ հարթակում համախմբելն է։ Փառատոնի ընթացքում կկազմակերպվեն տարատեսակ մրցույթներ. հնարավորին արագ ըմպել, ըմպել ձողիկով, որոշել նրբերշիկի համը, արագորեն մաքրել գետնանուշը, արագորեն ուտել խեցգետին եւ այլ մրցույթներ։
Ինչ ամառ առանց Վարդավառի։ Մայրաքաղաքում մեծ շուքով կնշվի նաեւ Վարդավառի տոնը, որն այս տարի հուլիսի 28—ին է։ Երեւանցիների սիրած տոներից մեկն է, որը կգրավի նաեւ բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը։ Տոնախմբությունը կսկսվի եկեղեցիներում Պայծառակերպության տոնին նվիրված սուրբ պատարագի մատուցմամբ, որի ընթացքում կկատարվի ջրի օրհնության կարգ։
«Տոնին նվիրված Երեւանի տարբեր հատվածներում տեղի կունենան ուրախ միջոցառումներ, որոնց ընթացքում մայրաքաղաքի բնակիչներն ամբողջովին թրջված, բայց բարձր տրամադրությամբ զբոսաշրջիկներին կներկայացնեն տոնի բուն խորհուրդը»,—ասաց Գեւորգ Օրբելյանը։
Ամռան օրերին Երեւանում չի դադարի հնչել երաժշտությունը։ Ամենատարբեր ճաշակի երաժշտասերները կարող են սպասվող համերգների ցանկում գտնել իրենց հոգեհարազատը։ Հուլիսի 15—ից սկսած ամեն շաբաթ օր Երեւանում կհնչի ջազ, ռոք, բլյուզ, ազգային երգ եւ այլն։ Վեց շաբաթ համերգային ծրագրերն իրենց շուրջ կհամախմբեն երեւանցիներին եւ հյուրերին։
Ամռանը նախատեսված են նաեւ սպորտային միջոցառումներ։
Աննա ԳԶԻՐՅԱՆ

07-06-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO