Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԼՂՀ


Նաեւ հանգիստ՝ բերդաքաղաք Շուշիում

«Կոնիֆա»-ի ֆուտբոլիստները հիացած են արցախյան հյուրասիրությամբ

Ֆուտբոլային խաղերի ընդմիջման առիթը երեկ արդյունավետ եւ նպատակասլաց են օգտագործել «Կոնիֆա—2019»—ի առաջնության մասնակից թիմերը՝ նախընտրելով իրենց հանգիստն անցկացնել բերդաքաղաք Շուշիում։ Նրանք այցելել են եկեղեցիներ, ծանոթացել քաղաքի տեսարժան վայրերին ու պատմական հուշարձաններին, շրջել նորոգ ու բարեկարգ փողոցներով ու զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել Շուշիի անցյալով ու ներկայով։
Հյուրերին հատկապես հետաքրքրել է «Քանդակների քաղաքը», ուր ամեն տարի անցկացվում է քանդակագործների միջազգային սիմպոզիում, եւ լավագույն ստեղծագործություններն իրենց մշտական տեղն են գտնում առանձնացված հարթակում։ Ու եթե այստեղ նրանց ավելի շատ գրավել են ճանաչված արվեստագետ Ռոբերտ Ասկարյանի քանդակները, ապա կերպարվեստի թանգարանում հարուստ հավաքածուի մեջ մարզիկների ուշադրությունն առավելապես սեւեռվել է երջանկահիշատակ տաղանդավոր գեղանկարիչ Սամվել Գաբրիելյանի կտավների («Մայրը», «Հրեշտակը», «Ոտնահարված սրբությունը» եւ այլն) վրա։ Թանգարանի պատմության հավաքածուի մասին հյուրերին տեղեկություններ է հաղորդել թանգարանի տնօրեն, արվեստագիտության թեկնածու Լուսինե Գասպարյանը։
Ճեպազրույցի ժամանակ կիսելով հարուստ ցուցանմուշներից ստացած իր տպավորությունները, Աբխազիայի հավաքականի սպորտային մեկնաբան Ալխաս Մանարգիսն իր հիացմունքն է հայտնել թանգարանում ցուցադրվող քանդակների եւ կտավների բարձրարվեստ գործերի նկատմամբ՝ ընդգծելով, թե «հայկական նկարչական արվեստը միշտ էլ աչքի է ընկել երեւույթների, բնաշխարհի գեղագիտական յուրահատուկ ընկալումներով ու կենսափիլիսոփայությամբ եւ էներգիա հաղորդել արվեստասերներին»։ Նրա հավաստմամբ, նման զգացումներ է ինքն ունեցել՝ դիտելով հինգ տասնյակից ավելի գեղանկարիչների եւ քանդակագործների ստեղծագործությունները։ «Այս օրերին ես եւ ընկերներս բազմաթիվ շփումներ ունեցանք մարդկանց հետ ու ավելի համոզվեցինք, որ արցախցիները բարի ու մարդամոտ, աշխատասեր եւ հյուրասեր են անչափ։ Շատ են սիրում իրենց հայրենիքը, հրաշքների երկիր Արցախը, որի ազատագրության համար իրենց կյանքն են զոհել հազարավոր հայորդիներ,–ասաց Ա. Մանարգիսը։–Ամեն ինչ մեզ համար հոգեհարազատ է, ու այստեղ, իրոք, զգում ենք բարեկամների շրջապատում, ինչպես սեփական օջախում»։
Աբխազիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Վալերի Աշբան իր հիացմունքն արտահայտելով առաջնության հանդիսավոր բացման արարողության, աննախադեպ տոնախմբությունների վերաբերյալ, նշեց, թե չնայած արցախցիները միջազգային նմանատիպ մարզական մեծածավալ միջոցառում կազմակերպելու փորձ չունեն, սակայն հաջողվել է հրաշալի տոն կազմակերպել. «Մրցաշարի մասով եւս ամեն ինչ գերազանց է ծրագրված։ Գոհ են թե՛ ֆուտբոլիստները եւ թե՛ երկրպագուները, որոնց ակտիվ մասնակցությունը խաղերին ոգեւորություն է հաղորդում մարզիկներին։ Հայերն ու աբխազները բարեկամ ժողովուրդներ են, եւ գիտենք, թե ինչպիսի զրկանքներ եւ կորուստներ է կրել Արցախի բնակչությունը։ Տեւական խաղաղություն եւ բարգավաճում եմ մաղթում իմ բարեկամ արցախցիներին։ Իսկ Շուշի մտադիր եմ էլի այցելել, հերթական անգամ արդեն ընտանիքով»։
Բերդաքաղաքից ստացած տպավորությունները չթաքցրեց նաեւ Պադանիայի ֆուտբոլի հավաքականի անդամ Անդրե Ռուտեն, ում հավաստմամբ, «Շուշի այցելողը կերազեր եւս մի անգամ բարձունքին թիկնած քաղաք այցելել եւ հմայվել նրա հրաշալիքներով»։ Արցախին հրաժեշտ տալուց առաջ նա ցանկություն հայտնեց նաեւ մի անգամ «Հունոտի կիրճ» իջնել ընկերների հետ եւ վայելել «Հովանոցների» ու տեսարժան մյուս վայրերի անկրկնելի գեղեցկությունը։ Բարձունքից ընկերների հետ դիտելով կիրճը, նա առաջարկեց հիշատակի համար միասին լուսանկարվել։ Եվ ուրախ բացականչություններ լսվեցին. «Լոխ լավա»։
Շուշիում հյուրընկալողների շարքում էր նաեւ Եվրոպայի անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի նախագահ Պեր Անդերս Բլինդը, ով խոստովանեց, թե իրենք «սովորաբար նման առաջնություններ չեն կազմակերպում այն տարածաշրջաններում, որտեղ պատերազմի վտանգ կա, եւ կարող են հարցեր առաջանալ»։ Սակայն խանդավառված եկել են Արցախ՝ ակնկալելով տեւական խաղաղություն եւ կայունություն։ «Այստեղ մենք միմիայն լավատես, իրենց լուսավոր ապագային հավատացող մարդիկ տեսանք։ «Կոնիֆան» միավորող խաղաղասեր կազմակերպություն է, ու Արցախում գնահատում են այդ արժեքները, պայքարում ազատության եւ անկախության համար»,– ասաց նա։
Զովն ընկել էր արդեն, երբ բերդաքաղաքից ներքեւ՝ պապենական թթենու այգում, արցախյան խոհանոցի համեղ ճաշատեսակներով եւ հյութերով տոնական սեղան բացվեց հյուրերի պատվին եւ բաժակ բարձրացվեց խաղաղության համար։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

07-06-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO