Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Զրույց, այլ ոչ թե թնդանոթների «երկխոսություն»

Ի՞նչ սպասել Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից

«Այն պարագայում, երբ ադրբեջանական կողմը մեծացնում է ճնշումը շփման գծում, բնականաբար, առաջանում է ագրեսորին պատասխանատվության կանչելու եւ զգուշացնելու անհրաժեշտություն, որ այդպիսի գործողությունները չեն կարող լինել անպատասխան։ Նաեւ ներառելով գոյություն ունեցող մեխանիզմները, որոնք կիրառում են մոնիթորինգային առաքելությունները եւ համանախագահողների ինստիտուտը՝ հարկավոր է ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Ադրբեջանը շարունակում է խախտել տարիներ առաջ ստորագրած հրադադարի պայմանագիրը»,–«ՀՀ»—ի հետ զրույցում, անդրադառնալով վերջին ժամանակներում ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողություններին, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպմանն ու այն խնդիրներին, որոնք առանցքային են, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ շարունակելով, որ այդպիսի հանդիպումները նույնիսկ այն պարագայում, երբ չեն պարունակում շոշափելի որեւէ արդյունք, բոլոր դեպքերում, հանդես են գալիս որպես մեխանիզմ, որով կանխարգելվում է ավելի մեծ մասշտաբի ռազմական գործողությունների վերսկսումը։
«Պարզ է, որ կողմերի դիրքորոշումները շարունակում են մնալ այնքան հակասական, որ թույլ չեն տալիս հասնել տարածաշրջանում երկարատեւ կայուն խաղաղության։ Բայց, բոլոր դեպքերում, այդպիսի հանդիպումների ժամանակ գոնե արտաքին լսարանի համար խաղաղության գործընթացի տեսանկյունից կարեւոր հայտարարություններ են հնչում։ Դրանց միջոցով կողմերը փորձում են վստահություն ներշնչել, որ պատրաստ են ավարտին հասցնել հակամարտությունը միայն խաղաղ բանակցային գործընթացի միջոցով»,—քաղաքագետը ավելացրեց նաեւ, որ եթե տեղի են ունենում այդպիսի հանդիպումներ, ուրեմն՝ բանակցելու արդյունքում կարող է ի հայտ գալ նաեւ բանակցությունների շարունակման թեմա։
Նա հանդիպումը կարեւորում է նաեւ այն տեսանկյունից, որ համաշխարհային հանրության ուշադրությունը նորից կարելի է դարձնել առկա խնդիրների վրա, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից, եւ որ բանակցային գործընթացը չի սպառել իրեն. «Եթե ինքն իրեն չի սպառել, ուրեմն՝ կարելի է շարունակել զրույցը, այլ ոչ թե թնդանոթների «երկխոսությունը»։
Իսկ թե կարելի՞ է կանխատեսել սահմանային նոր լարվածություն՝ Մարգարովը պատասխանում է, որ Ադրբեջանը կանխատեսելի է իր անկանխատեսելիության մեջ։ Նա ընդգծում է, որ շփման գծում մեր համապատասխան ստորաբաժանումները միշտ պատրաստ են ցանկացած տեսակի սադրանքի եւ այլ զարգացումների։ Եվ պարբերաբար տեղի ունեցող սադրանքները որակում է որպես ադրբեջանական այցեքարտ՝ հակամարտության պայմաններում։

Համաձայնելը կնշանակի ճանաչել Արցախը որպես համապատասխան սուբյեկտ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ մեկ անգամ եւս անդրադարձավ հայկական կողմի դիրքորոշմանը՝ ընդգծելով, որ առանց Արցախի որոշիչ ձայնի, առաջընթաց չենք ունենալու։
Մեկնաբանելով հայկական կողմի դիրքորոշումը եւ դրա վերաբերյալ համանախագահների տրամադրվածությունը՝ Ա. Մարգարովը նկատեց. քանի որ Արցախը դիտարկում ենք որպես առանձին սուբյեկտ, բանակցային սեղանի շուրջ նրա ներկայացվածությունը խոչընդոտող գործոն է Ադրբեջանի համար, բայցեւ գործոն է, որը կարող է անմիջապես նպաստել երկխոսությանը. «Քանի որ ձեւաչափը տարիներ շարունակ եղել է Հայաստան—Ադրբեջան—միջնորդներ, եւ միաժամանակ հայաստանյան փորձագիտական շրջանակներում բազմիցս հնչեցվել է, որ Ղարաբաղի ներկայացվածությունը անհրաժեշտ է ապահովել բանակցային գործընթացում, այսօր Ադրբեջանի համար բավականին տհաճ պահ է, որովհետեւ մի կողմից այդ պահանջի մեջ կա տրամաբանություն, մյուս կողմից այդ պահանջին համաձայնելը նշանակում է ճանաչել Արցախը որպես համապատասխան սուբյեկտ։ Դա Ադրբեջանը չի կարող անել։ Հայաստանի առաջարկը հասկանալի է, բայց դրա շուրջ չի նկատվում ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ, որքանով հասկանում եմ, միջնորդների պատրաստակամությունը»։

Բարդ է լինելու փչացնել հայ-ռուսական հարաբերությունները

Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելուն միտված հայկական կողմի պատրաստակամության մասին խոսելով՝ մեր զրուցակիցը նկատում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, ինչպես հաստատված է ՀՀ կառավարության ծրագրում, Ռուսաստանը շարունակում է հանդես գալ որպես ՀՀ—ի ռազմավարական գործընկեր։ Ընդգծելով ամենատարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունները՝ Ալեքսանդր Մարգարովը նկատում է, որ երեւի չգտնենք մի բնագավառ, որտեղ երկու պետությունների միջեւ համագործակցություն չկա։
Ըստ նրա, հայ—ռուսական հարաբերությունները լավ իմաստով «դատապարտված են» լինելու շարունակական։ Ինչ վերաբերում է բովանդակային մասին՝ նկատեց. «Դա պայմանավորված է այն նպատակներով, որոնք իր առաջ դնում է Հայաստանը, եւ նրանով, որ Ռուսաստանը դիտարկում է Հայաստանին որպես այն գործընկեր երկիրը, որի հետ ունեն համապատասխան հետաքրքրություններ Հարավային Կովկասում։ Այստեղ իրական ռազմավարական բնույթի այլ դերակատար, ըստ էության, Ռուսաստանը չունի՝ հաշվի առնելով համապատասխան հարաբերությունները Վրաստանի հետ, պակաս բարեկամական, բայց դաշնային համագործակցության բնույթի հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Ռուսաստանի համար Ադրբեջանը կարեւոր գործընկեր է։ Բայց այն նշանակությունը, որ ունի Հայաստանը, Ռուսաստանը չի կարող գտնել մեր տարածաշրջանի այլ երկրների պարագայում»։ Քաղաքագետն ավելացրեց, որ ընդհանրությունները թելադրում են հարաբերությունների սերտացման արագացում, ինչի վկայությունը բարձր մակարդակներով տարբեր հանդիպումներն են, որոնցից վերջինը Սանկտ Պետերբուրգում վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Պուտինի երեկվա երկկողմ հանդիպումն էր։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

07-06-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO