Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ՍՈՑԻՈՒՄ


Անկանխիկ վճարումները՝ ընդդեմ ստվերի

Պատգամավորն առաջարկում է աշխատավարձերի վճարման նոր տարբերակ

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը Հայաստանում անկանխիկ վճարումները զարգացնելու եւ ստվերային շրջանառությունը կրճատելու նպատակով մշակել է նոր օրենսդրական նախաձեռնություն։ Նա առաջարկում է 10—ից ավելի աշխատող ունեցող գործատուների համար սահմանել նոր նորմ՝ աշխատավարձի վճարումները կատարել անկանխիկ եղանակով։ Մեզ հետ զրույցում պատգամավորը ներկայացրեց նախաձեռնության նպատակը եւ դրա արդյունքում սպասելիքները։
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով երկու հիմնական նպատակ է դրվում։ Առաջինը ստվերային շրջանառության վերացումն է, իսկ երկրորդը՝ անկանխիկ վճարումների մշակույթի ներմուծումը։ Երկրորդ նպատակի իրագործումն աստիճանաբար կբերի ստվերային շրջանառության նվազման։ Օրինակ, եթե առեւտուր անելիս վճարում ենք անկանխիկ՝ քարտերի միջոցով, ապա 100 տոկոսով վստահ ենք, որ դա արձանագրվում է։ Եվ եթե դրանից բխող հարկային պարտավորություններ են առաջանում, ապա, բնականաբար, կազմակերպությունները չեն կարող դա թաքցնել։ Իսկ եթե կանխիկով ենք կատարում գործարքը, խնդիրներ են առաջանում, եթե ՀԴՄ կտրոն չեն տրամադրում։ Նպատակն է, որ ոչ թե ժամանակի ընթացքում գնանք կոշտ վարչարարության, այսինքն՝ մարդկանց տուգանենք, որ ՀԴՄ կտրոն տան, որ ստվերը դուրս գա, այլ մարդիկ իրենց անկանխիկ վճարումների միջոցով մեծամասամբ ստվերը դուրս բերեն»,—ներկայացրեց Պապոյանը։
Փոփոխությունը միտված չէ գործատուների դեմ. պատգամավորը վստահեցրեց, որ օրենքի նախագիծը մշակել է հանուն ստվերի կրճատման, խոսել է բազմաթիվ գործատուների, ՓՄՁ—ների աջակցության հիմնադրամի հետ, գործատուների համար որեւէ նոր ծախս չի առաջանում։
«10 եւ ավելի աշխատող ունեցող ընկերությունները քիչ թե շատ նորմալ ընկերություններ են եւ ունեն բանկային հաշիվ, հետեւաբար նրանց համար լրացուցիչ ծախս չի առաջանում»,—ասաց Պապոյանը։ Միեւնույն ժամանակ, պատգամավորը վստահ չէ, որ այս փոփոխությամբ իրական աշխատավարձերի չափերը լիովին կերեւան. հնարավոր է լինեն գործատուներ, որոնք աշխատավարձի մի մասը կվճարեն քարտով, մյուսը՝ կանխիկ։ «Սակայն այդ դեպքում գոնե կլուծվի մյուս նպատակը։ Աշխատակիցն, այնուամենայնիվ, կունենա բանկային քարտ եւ աշխատավարձի այդ հատվածը կարող է օգտագործել անկանխիկ, կսովորի անկանխիկ վճարելու մշակույթին»,–նշեց նա։
Դիտարկմանը, որ գյուղական շատ բնակավայրերում կարող են դժվարություններ առաջանալ բանկոմատների քիչ լինելու պատճառով, երբեմն նաեւ դրանցից օգտվել չկարողանալու պատճառով՝ Պապոյանն ասաց, որ պատրաստ է քննարկել այդ հարցը։ «Օրինակ, կարելի է այդ պահանջը սկզբում պարտադիր դարձնել Երեւանում, հետո կամաց—կամաց մյուս շրջաններում»,—նշեց պատգամավորն ու հավելեց, որ դիտարկվում է նաեւ այդ հնարավորությունը։ Սակայն նա նկատեց, որ շատ գյուղական համայնքներում՝ դպրոցներում, մշակույթի տներում, մանկապարտեզներում, որտեղ 100—ից ավելի աշխատակիցներ կան, աշխատավարձը ստանում են անկանխիկ եղանակով։ Եթե բանկոմատների հասանելիության խնդիրը կա, ապա կա նաեւ այդ մարդկանց համար։ Նրա կարծիքով՝ եթե օրինագիծն ուժի մեջ մտնի, բանկերի համար էլ տնտեսապես նպատակահարմար կլինի թեկուզ խոշոր գյուղերում բանկոմատ ունենալ։
Նախագծի հեղինակը պատրաստվում է նաեւ գլխադասային հանձնաժողովի նիստում առաջարկել, որ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատավարձը, այնուամենայնիվ, տրվի կանխիկ կամ՝ ըստ ցանկության։ Պապոյանը մեկ անգամ եւս շեշտեց՝ նախագծի նպատակն է անցնել առանց ստվերի Հայաստանի։ «Եթե կրճատում ենք ստվերը, նշանակում է, որ հարկերը մեծանում են, դա էլ նշանակում է թոշակների, աշխատավարձերի բարձրացում եւ այլն։ Նպատակն է ունենալ անկանխիկ վճարումների կատարման մշակույթը՝ մինիմալ անհարմարություն պատճառելով քաղաքացիներին»,—եզրափակեց Պապոյանը։
Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

07-06-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO