Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.11.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


ԱԺ օրակարգում հարկային օրենսգիրքն է

Փաթեթը մշակվել է խորքային եւ բազմակողմանի վերլուծությունների հիման վրա

Ազգային ժողովի արտահերթ նիստում երեկ քննարկվում էր ՀՀ կառավարության կողմից ներկայացված հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց, որ մինչեւ փաթեթի մշակումն իրականացվել են բազմակողմանի եւ խորքային վերլուծություններ։ «Նախագծերի փաթեթն ունի երեք հիմնական նպատակ՝ ազգային տնտեսության եւ հատկապես արտահանման կողմնորոշված ճյուղերի մրցունակության բարձրացում՝ որպես երկարաժամկետ եւ կայուն տնտեսական աճի նախադրյալ, միկրոձեռնարկատիրության եւ փոքր ձեռնարկատիրության միջավայրի բարելավվում՝ որպես զբաղվածության սոցիալական խնդիրների լուծման կարեւոր ճանապարհ, ինչպես նաեւ գործունեության առանձին ոլորտներում վերջին մեկ տարում նկատված եւ հրատապ լուծումներ պահանջող խնդիրների լուծում»,–ասաց փոխնախարարը։
Արտահանող տնտեսավարող սուբյեկտներին օժանդակելու եւ երկարաժամկետ կայուն տնտեսական աճ ապահովելու համար ընտրել են ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցման տարբերակը։ Դրա շրջանակներում առաջարկում են 2 տոկոսային կետով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը եւ ներդնել եկամտահարկի համահարթ դրույքաչափ։ Փոփոխությունների հետեւանքով բյուջեում հարկային եկամուտների որոշակի կորուստը գնահատվել է շուրջ 30 մլրդ դրամ եկամտահարկի մասով, իսկ շահութահարկի մասով՝ ավելի քան 11 մլրդ։ «Այդ կորուստները փոխհատուցվելու են անուղղակի հարկերի դրույքաչափերի բարձրացման հաշվին։ Պետությունն ավելացված արժեքի հարկի բարձրացում չի նախատեսում»,–ասաց Պողոսյանը։
Եկամտահարկի համահարթ դրույքաչափի ներդրմամբ նախատեսվում է լուծել աշխատավարձերի իրական մեծությունների հայտարարագրման եւ աշխատուժի ավելի ցածր չափով հարկելու խնդիրը։ Ինչ վերաբերում է սոցիալական արդարության խնդրին, ապա հիմնական զեկուցողը նկատեց, որ թեեւ պրոգրեսիվ հարկման համակարգը սոցիալական արդարության եւ եկամուտների վերաբաշխման տեսանկյունից ավելի արդար ու հիմնավոր է, սակայն հարկման համակարգը միայն այս խնդիրը չէ, որ պետք է լուծի։ «Այն պետք է լուծի նաեւ ստվերի դեմ պայքարի, ազգային մրցունակության ապահովման եւ բարձրորակ աշխատուժ օգտագործող ոլորտների մրցունակության ապահովման խնդիրը։ Ունենք համակարգ, որը թվացյալ պրոգրեսիվ է, սակայն իրականում պրոգրեսիվ չէ։ Այսինքն՝ մենք ձախողել ենք այս խնդրի լուծումը։ Դրա համար կառավարությունն ասում է, որ միեւնույնն է, եղած դրույքաչափերով չենք կարողանալու պրոգրեսիվ հարկման, արդար եկամուտների վերաբաշխման խնդիրը լուծել, եկեք գոնե կառավարելի հարկային եկամուտների կորստով լուծենք մյուս երկու խնդիրները»,–մանրամասնեց փոխնախարարը։
Պետությունն առաջարկում է կիրառել ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափ՝ տարեկան 4 տոկոս, ինչը, Պողոսյանի խոսքով, արտադրողների եւ ներմուծողների համար կանխատեսելի կդարձնի դաշտը։ «Մենք առաջարկում ենք կիրառել ակցիզային հարկի բացառապես հաստատուն դրույքաչափեր՝ դրանով պարզեցնելով ակցիզային հարկի համակարգը։ Երբ կիրառվում է ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափ, իսկ ապրանքներն ունեն բնականոն գների աճման միտում, մի քանի տարի հետո արձանագրում ենք, որ ակցիզային հարկի կշիռը ապրանքի գնի կառուցվածքում շարունակաբար նվազել է։ Արդյունքում սկսում ենք մտածել ակցիզային հարկի նոր դրույքաչափ առաջարկելու մասին։ Կարծում եմ, որ սա վատ ազդակ է արտադրողներին եւ ներմուծողներին այն առումով, որ դաշտը կանխատեսելի չէ։ Դրա համար մի քանի տարին մեկ դրույքաչափերը չվերանայելու համար առաջարկում ենք տարեկան 4 տոկոս դրույքաչափով ինդեքսավորել ակցիզային հարկի դրույքաչափերը, որպեսզի արտադրողները տեսանելի ապագայում կարողանան հաշվարկել ակցիզային հարկի դրույքաչափը»,—ասաց Պողոսյանը՝ նշելով, որ ծխախոտային արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկն առաջարկում են բարձրացնել առաջանցիկ տեմպով։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի խոսքով՝ հարկային օրենսգիրքն ու առկա վարչարարությունը խոչընդոտ են ՀՀ ներդրումների համար։ «Ըստ էության՝ սկզբունքային, փիլիսոփայական որեւէ փոփոխություն այս հարկային օրենսգիրքը չի առաջարկում, իսկ կոսմետիկ փոփոխություններով որեւէ բարեփոխում, բիզնեսի խթանում անհնարին է իրականացնել»,–ընդգծեց նա։ Ընդդիմադիր պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ որոշ փոփոխություններ ակնհայտորեն վատթարացնելու են մարդկանց սոցիալական վիճակը՝ ընդգծելով, որ հարկման արդարացիությունը պետք է գա հարստությունը հարկելու գաղափարից։ Նա հիշեցրեց, որ անցյալ տարի, երբ քննարկվում էր գույքահարկի դրույքաչափը փոխելու հարցը, կարելի էր արդարացիորեն հարկել հարստությունը։ «Բայց անցել է մեկ տարի, եւ որեւէ փոփոխություն չեմ տեսնում, եւ անուղղակի հարկեր տանելով ակնհայտորեն մարդկանց սոցիալական վիճակն եք վատթարացնելու, որոնց եկամուտը չի ավելանում այս փոփոխության արդյունքում»,–ասաց նա։ Արման Պողոսյանն արձագանքեց, որ բնական է համարում ակցիզային հարկի ավելացումը, որովհետեւ աշխարհն է գնում այդ ճանապարհով։ «Այո՛, համաձայն եմ, թիրախում ունեցվածքի կամ հարստության հարկումն է, ե՛ւ արդարության սկզբունքի վերականգնումը, ե՛ւ եկամուտների վերաբաշխման խնդրի լուծումը, ե՛ւ լրացուցիչ հարկային եկամուտների հավաքագրումը»,– ասաց նա՝ տեղեկացնելով, որ գույքահարկի բազային հաշվարկի փոփոխության քննարկումներ ոչ միայն եղել են, այլեւ աշխատանքներն արդեն գործնական դաշտում են, եւ այս պահին աշխատում են երկու նախագծի վրա։ Նախատեսվում է մինչեւ ամսվա վերջ օրենքի նախագծերից մեկը ներկայացնել խորհրդարան։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ խմբակցությունը կողմ չի քվեարկելու Հարկային օրենսգրքին, որովհետեւ այդտեղ կան բազմաթիվ խնդիրներ։ «Կան ե՛ւ լավ բաներ, ե՛ւ վատ։ Համահարթեցման համար մենք դեմ ենք լինելու, որովհետեւ սա լիարժեք անարդարացի է, այսօր ժողովրդի հաշվին բյուջեի ավելացումը ընդունելի չէ։ Ընդհանրապես ունենք 800 հոգի, որ ստանում է 2 մլն դրամ աշխատավարձ։ 800 հոգու համար պե՞տք է անեն համահարթեցում»,–նկատեց Ծառուկյանը։
«Հարկային օրենսգրքի փոփոխության այսքան ուշացումը, որը ենթադրաբար պետք է հանդիսանա տնտեսական հեղափոխության խարիսխը, ըստ էության, արդեն խոսում է այդ աշխատանքի դանդաղ ու վատ տեմպերի մասին։ Միայն այն հանգամանքը, որ այդ քննարկումները տեւել են մեկ տարի, այն դեպքում, որ անցած տարվա հունիսին վարչապետի հանձնարարությամբ մինչեւ անցած տարվա օգոստոսի 20—ը պետք է ներկայացվեր այս փաթեթը, խոսում է այն մասին, որ մենք այս տեմպերով սպասելիքները, որոնք առաջացրել ենք, չենք արդարացնելու»,–ասաց նա։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը, անդրադառնալով ֆինանսների փոխնախարարի այն դիտարկմանը, որ եկամտահարկի համահարթ դրույքաչափի անցած երկրները բյուջեի մուտքերի կորուստ էականորեն չեն արձանագրում, ինչը կարող է պայմանավորված լինել ստվերի կրճատմամբ, տնտեսական ակտիվությամբ, եթե ստեղծվել կամ ստվերից դուրս են եկել, 50 հազար աշխատատեղեր են ստեղծվել, եւ կարելի է կառավարելի դարձնել ռիսկերը, ապա ո՞րն է խնդիրը, որ այնուամենայնիվ գնում են վառելիքի գծով ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացմանը, թեկուզեւ տարեկան 4 տոսկով։ Պողոսյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ կառավարությունը հանդես եկավ սեղմված բնական գազը ակցիզային հարկով հարկելու առաջարկությամբ եւ դրույքաչափը սահմանվեց 1000 խմ—ի համար 8330 դրամ։ Մեկ—երկու տարի անց որոշվեց 3 անգամ բարձրացնել այն՝ առաջարկելով 25 հազար դրամ, որովհետեւ ֆիսկալ առումով իր խնդիրը չէր։ «Մենք չենք ուզում 2—3 տարի հետո գանք ասենք՝ չէ, 35 հազար պետք է դարձնենք, որն ավելի ցավոտ է, որովհետեւ միանգամից է բարձրացվում ու անկանխատեսելի է, չգիտենք 6 ամիս հետո ինչ կլինի։ Դրա համար կանխատեսելի ենք ուզում լինել»,–ասաց Պողոսյանը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

08-06-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO