Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.06.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


ՀՀ վարչապետի հանդիպումները Սանկտ Պետերբուրգում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրեն Ահարոն Ահարոնի հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը կարեւորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի եւ Իսրայելի միջեւ համագործակցության զարգացումը ու նշել, որ այդ բնագավառը ՀՀ կառավարության առաջնային ուղղություններից մեկն է։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության նպատակն է տնտեսության կաուցվածքում լոկոմոտիվ դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտը, ու այդ նպատակով գործադիրն իր գործիքակազմերով անելու է ամեն ինչ՝ խթանելու ոլորտի զարգացումը։ Վարչապետն Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենին տեղեկացրել է, որ այս տարվա աշնանը Երեւանում անցկացվելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, եւ իսրայելական ընկերություններին հրավիրել մասնակցելու այդ կարեւորագույն միջոցառմանը։
Ահարոն Ահարոնը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման եւ իսրայելական ընկերություններին երեւանյան կոնգրեսին մասնակցելու հրավերի համար։ Նա նշել է ՏՏ ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման մեծ ներուժը եւ այդ առումով կարեւորել մասնավոր հատվածների միջեւ փոխգործակցությունն ու կապերի ընդլայնումը։ Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենի խոսքով՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ—իսրայելական գործակցությունը կարող է ունենալ մեծ հեռանկարներ, եւ հավելել, որ իր երկրի կառավարությունը եւս շահագրգռված է Հայաստանի հետ կապերի զարգացմամբ ու ամրապնդմամբ։ Ահարոն Ահարոնը վստահություն է հայտնել, որ երեւանյան կոնգրեսին մասնակցեն իսրայելական տարբեր ընկերություններ։ Նա նշել է, որ 1971 թվականից սկսած պետությունը մեծ ուշադրություն է դարձրել տեխնոլոգիական ոլորտին եւ ներկայացրել այն քայլերը, որոնք նպաստել են բնագավառի զարգացմանը։
Փոխգործակցության առումով Ահարոն Ահարոնն առաջարկել է դիտարկել Հայաստանում իսրայելական ՏՏ ոլորտի ներկայացուցչության ստեղծումը եւ միջպետական պայմանագրի ստորագրումը։
Վարչապետ Փաշինյանը ողջունել է Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենի առաջարկները եւ կարեւորել այդ ուղղությամբ առաջիկայում գործնական քայլերի իրականացումը։

***
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւի հետ։
Զրուցակիցները քննարկել են հայ—բուլղարական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր։
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է բարձր մակարդակի հանդիպումները, որոնք կնպաստեն երկկողմ համագործակցության խթանմանը։ Վարչապետը նշել է, որ երկու ժողովուդրների միջեւ առկա են ավանդական բարեկամական հարաբերություններ, եւ Հայաստանի ու Բուղլարիայի կառավարությունները պետք է գործնական քայլեր իրականացնեն միջպետական հարաբերություններին նոր ազդակներ հաղորդելու համար։ Կառավարության ղեկավարը նշել է Բուլղարիայի կարեւոր դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ ասել, որ Հայաստանը շահագրգռված է տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմամբ։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը ողջունել է ՀՀ—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը Բուլղարիայի խորհրդարանի կողմից ու ընդգծել, որ այդ համաձայնագրի լիարժեք գործարկումը մեծապես կնպաստի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, ամրանդմանն ու բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։ Կառավարության ղեկավարը հավելել է, որ մեր երկիրը կարեւորում է Եվրոպական միության եւ նրա անդամ պետությունների հետ հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների վրա։
Ռումեն Ռադեւը նշել է, որ Բուլղարիան ուշադրությամբ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ ժողովրդավարական փոփոխություններին։ Բուլղարիայի նախագահի խոսքով՝ երկու երկրներն ունեն համագործակցության մեծ ներուժ, որի իրացմանը կարող է էապես նպաստել Բուլղարիայի հայ համայնքը, որը հաջողությամբ ինտեգրված է երկրի հասարակական կյանքին եւ մեծ ներդրում ունի տարբեր ոլորտների զարգացման գործում։ Ռումեն Ռադեւը կարեւորել է համագործակցությունը տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում եւ նշել, որ վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում եղել է «Թումո» կենտրոնում եւ տպավորվել վերջինիս գործունեությամբ։ Նա նշել է, որ իրենք շահագրգռված են Սոֆիայում «Թումո»–ի մասնաճյուղի ստեղծմամբ եւ շահագրգռված են ընդհանրապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցության ուղղությամբ քայլերի իրականացմամբ։
Նիկոլ Փաշինյանը եւ Ռումեն Ռադեւը կարեւորել են նաեւ երկկողմ համագործակցությունը, առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը, մասնավոր հատվածի միջեւ գործնական կապերի զարգացումը, ներդրումային համատեղ նախագծերի քննարկումն ու իրականացումը, զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտներում գործակցության ընդլայնումը։ Կողմերը կարեւորել են նաեւ համատեղ ֆորումների անցկացումը, որոնք կնպաստեն գործարար կապերի խթանմանը։
Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաեւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցությանը վերաբերող հարցերի։

***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել «Յանդեքս» ընկերության գլխավոր տնօրեն Ելենա Բունինայի եւ գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանի հետ։ «Յանդեքս» ընկերության ղեկավարները վարչապետին են ներկայացրել Հայաստանում իրենց ընթացքիկ ծրագրերն ու առաջիկայում նախատեսվող նախագծերը։ Նրանք նշել են, որ շահագրգռված են մեր երկրում «Յանդեքսի» գործունեության ընդլայնմամբ ու պատրաստ են Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցության։ Մասնավորապես, նրանք նշել են, որ «Յանդեքսը» հայկական շուկային պատրաստվում է առաջարկել նոր ծառայություններ, մասնավորապես, զբոսաշրջության եւ փոքր բիզնեսի զարգացման ոլորտներում։
Վարչապետ Փաշինյանը ողջունել է «Յանդեքսի» ղեկավարների ծրագրերը եւ նշել, որ կառավարությունը խրախուսում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների գործունեության զարգացումն ու ընդլայնումը մեր երկրում։ Գործադիրի ղեկավարի խոսքով՝ կառավարությունը պատրաստ է «Յանդեքսի» հետ քննարկել տարբեր ծրագրերի իրականացման հնարավորություններն ու իր գործիքակազմերի շրջանակում օժանդակել դրանց իրականացմանը։

08-06-2019





19-06-2019
Ադրբեջանական կողմը հարվածներ է ուղղում նաեւ Ռուսաստանին
ՀՀ ԱԺ պատվիրակները ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հանդես կգան սեփական ...


19-06-2019
Փոքր, աննշան, բայց կարեւոր քայլերով
Բանակցային գործընթացը նվազեցնում է առճակատման ռիսկերը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵԱՀԿ ...


19-06-2019
Առաջին հերթին՝ որպես համազգային վստահության ինստիտուտ
ՀՀ նախագահի ելույթը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական ...


19-06-2019
Հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն
Նիկոլ Փաշինյանի ելույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամի 28-րդ համատեղ ...


19-06-2019
Ատամնաբուժարան, բուժկետ, աղի քարանձավ
Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը նոր շունչ է ստանում



19-06-2019
Ի՞նչ են գրում, ինչպե՞ս են գրում
Ժամանակակից գրականության դիմապատկերի ուրվագծերը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Երիտասարդ ստեղծագործողները վերջին ...


19-06-2019
Հերթը հաջորդինն է
Օտար լեզուների քննական արդյունքները հայտնի են

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Հունիսի ...



19-06-2019
Լեւոն Անանյան
Ոչ միայն մարդկային, այլեւ ...

19-06-2019
Դել Բոսկեն գաղտնիքներ չբացեց
Մանկապատանեկան մարզադպրոցների զարգացում, ուժեղ ...

19-06-2019
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է անվանի գիտնական Ռեյմոնդ Դամադյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է հայազգի ...

19-06-2019
Ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թթ. ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փոխվարչապետների, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO