Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ԼՂՀ


Անհրաժեշտ են հավաքածուների ցուցադրման լիարժեք պայմաններ

Քննարկումներ՝ թանգարանային գործի առավել արդյունավետ կազմակերպման տեսլականով

Հանրապետությունում հաշվառված թանգարանների գործունեությունը խոչընդոտող խնդիրներն են գլխավորապես հանրային քննարկումների առարկա դարձել «Արմատներ» կենտրոնում, որին մասնակցում էին Շուշիի, Ստեփանակերտի, Հադրութի, ինչպես նաեւ Տիգրանակերտի եւ Նիկոլ Դումանի թանգարանների տնօրենները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննարկումների արդյունքում, որին ներկա էր մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության փոխնախարար Մելանյա Բալայանը, հնչեցվել են մի շարք առաջարկություններ, կարծիքներ եւ մտահոգություններ՝ միտված Արցախում թանգարանային գործի առավել արդյունավետ կազմակերպմանը։
Մելանյա Բալայանի կարծիքով, 1939 թվականից Արցախում գործող թանգարանները դեռեւս ամբողջությամբ չեն համալրվել անհրաժեշտ նմուշներով, իրենց գործառույթներն իրականացնելու բավարար պայմաններ չունեն։ «Թանգարանների շենքային վատթարագույն պայմաններում գիտականորեն հիմնված նույնիսկ լավագույն ցուցադրությունը հնարավոր չէ իրականացնել,–նշեց նա՝ գտնելով, որ դա է թանգարան—հասարակություն կապի խաթարման հիմնական պատճառը։ «Որքան էլ թանգարանները որպես կրթական կենտրոններ անփոխարինելի լինեն, մեկ է՝ իրեղեն ապացույցն անգամ պետք է մատուցվի հետաքրքիր ցուցադրությունների, գիտական բարձր մակարդակի, նորագույն տեխնոլոգիաների եւ, որ ամենակարեւորն է, շենքային բավարար պայմաններում»,— համոզված է փոխնախարարը, որը երկար տարիներ գլխավորել է Արցախի պետական, պատմաերկրագիտական թանգարանի աշխատանքները։ Նա հույս հայտնեց, որ պատմության պետական թանգարանի նոր շենքի շինարարությունը շուտով ավարտին կհասցվի եւ «հնարավորություն կընձեռվի ապահովել մշակույթ—հասարակություն ակտիվ հաղորդակցությունը»։
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Սիրանուշ Սարգսյանը մտահոգություն հայտնեց, որ գյուղական դպրոցների աշակերտները գրեթե զրկված են մշակույթից։ «Նրանք հնարավորություն չունեն այցելել թանգարան, եւ քաղաքաբնակ աշակերտների համեմատ տարբերությունն ակնառու է»։ Նա առաջարկեց ԿԳՍ նախարարության տարեկան բյուջեում համապատասխան միջոցներ նախատեսել՝ ամեն տարի գոնե մի քանի գյուղական դպրոցի աշակերտների ընդգրկմամբ արվեստի կենտրոններ այցեր ապահովելու համար, ինչը կնպաստի գյուղական դպրոց—թանգարան կապի ամրապնդմանը։
Կիսելով փորձագետի կարծիքը՝ Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն, արվեստագիտության թեկնածու Լուսինե Գասպարյանը շեշտեց. «Երեխաները դպրոցում արվեստին, մշակույթին լիարժեք չեն ծանոթանում։ Երաժշտության եւ նկարչության դասաժամերի հաշվին, որպես կանոն, լրացվում են «բաց թողնված» մաթեմատիկայի կամ պատմության դասերը։ Շուշիի կերպարվեստի թանգարանը փորձում է լրացնել այդ բացը՝ կրթական բազմաթիվ ծրագրեր կազմակերպելով։
Բերդաքաղաքի եւ Ստեփանակերտի դպրոցների դասղեկական ժամերը մեր հրավերով անցկացվում են թանգարաններում։ Դրան զուգահեռ տարին երկու անգամ նախաձեռնում ենք նաեւ «Պատանի բնագետ» ինտելեկտուալ խաղը, որին մասնակցում են ինչպես Շուշիի, Ստեփանակերտի, այնպես էլ գյուղերի առանձին դպրոցների թիմեր»։ Լ. Գասպարյանի հավաստմամբ, Շուշիի պատկերասրահի նախաձեռնությամբ եւ հովանավորների միջոցներով նախաձեռնվել է «Արի գնանք թանգարան» ծրագիրը, որը Արցախի տարբեր շրջաններում ապրող դպրոցահասակ երեխաներին ապահովելու է մշակութային հագեցած օր։
Քննարկումներին իր տեսակետը հնչեցրեց նաեւ «Զբոսաշրջության զարգացման գործակալություն» կազմակերպության ղեկավար Սերգեյ Շահվերդյանը։ Նրա համոզմամբ, թանգարանների նկատմամբ պետության վերաբերմունքը պետք է խորքային փոփոխության ենթարկվի. «Թանգարանը գիտական ուսումնասիրության կենտրոն է՝ տարաբնույթ բաժիններով, իսկ պետության կողմից սահմանված՝ մեր թանգարանների հաստիքային համակարգը ենթադրում է միայն ցուցանմուշների պահպանման եւ ցուցադրման ֆունկցիաներ։ Որքան էլ որ Արցախի պատմության պետական թանգարանի նորակառույց շենքը շքեղ լինի, մինչեւ պետության մոտեցումները չփոխվեն, մայր թանգարանը շարունակելու է ընդամենը ցուցասրահների հավաքածու հանդիսանալ այցելուների համար»։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ
Լուսանկարը՝ Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ

08-06-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO