Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.06.2019
ԶԱՆԱԶԱՆ


Աստվածային պարգեւ

Ընկեր ունենալու միակ միջոցը ընկեր լինելն է

Կոնֆուցիոսի կյանքի դասերից մեկն այսպիսի հորդոր ունի. «Ձեր ընկերները կարեւոր են։ Երբեք ընկերություն մի արեք մարդու հետ, ով ձեզնից լավը չէ»։ Այս պատգամը, ըստ չինացի փիլիսոփայի, նշանակում է, որ ընկերները կանխագուշակում են մեր ապագան։ Մենք շարժվում ենք այնտեղ, որտեղ արդեն նրանք գտնվում են։ Ուստի շրջապատենք մեզ այնպիսի ընկերներով, ովքեր շարժվում են այն ուղով, որը կընտրեինք մենք…
Յուրաքանչյուր մարդու կյանքում կա գոնե այնպիսի մեկը, ով արժանի է իսկական ընկեր կոչվել, եւ ում կարելի է ի սրտե շնորհավորել հունիսի 9—ին նշվող Ընկերների միջազգային օրվա առթիվ։ Չնայած պատմությունը չի վկայում, թե ում կողմից եւ երբ է հիմնվել այս ոչ պաշտոնական տոնը, սակայն դա չի զրկում նրան սիրելի ու ընդունված լինելու հանգամանքից։
Ընկերների տոնի առթիվ հայտնի այս ավանդազրույցը հիշենք։ Ծովափնյա իր տնակում տարեց մի մարդ էր ապրում։ Այս աշխարհում նա բոլորովին միայնակ էր։ Մի օր, ուշ երեկոյան, նրա դուռը թակում են։
—Ո՞վ է,–զարմացած հարցնում է ծերունին։
Դռան հետեւից լսվում է պատասխանը.
—Ես քո հարստությունն եմ։
—Երբ ես մեծահարուստ էի,— պատասխանում է ծերունին,— հարստությունն ինձ երջանկություն չբերեց։ Այնպես որ, հեռացիր, դու ինձ պետք չես։
Հաջորդ օրը թակոցը կրկնվում է։
—Ո՞վ կա այդտեղ,–նորից զարմանում է ծերունին։
—Ես քո սերն եմ,–լսվում է պատասխանը։
—Երբ ես սիրված էի, եւ ինքս խելահեղորեն սիրում էի, սերն ինձ երջանկություն չպարգեւեց։ Ուրեմն, թող ինձ եւ գնա քո ճանապարհով։
Ծերունին այս անգամ էլ դուռը չի բացում։ Երրորդ անգամ են նրա դուռը թակում։ Հարցին, թե ո՞վ է դռան հետեւում, լսվում է պատասխան.
—Քո ընկերությունը։
Ծերունին ժպտում է եւ դուռը բացում.
—Ընկերների համար ես միշտ ուրախ եմ…
Կատարվում է անսպասելին. ընկերության հետ նրա տուն են մտնում նաեւ հարստությունն ու սերը։
—Բայց ես ասացի, որ ներս գա միայն ընկերությունը,–սրտնեղում է ծերունին։
Երեքը միաժամանակ պատասխանում են.
—Այսքան տարի երկրի վրա ապրում ես ու մինչեւ օրս մի պարզ ճշմարտություն չես հասկացել՝ միայն ընկերության ու բարեկամության հետ կարող են այցելել սերն ու հարստությունը…

Ընկերական… համերաշխություն
(Լեռնիկ Մնացականյանի
պատմածից)

Ընտանեկան հանգամանքների բերումով շրջան էի տեղափոխվել, բայց քանի որ կյանքս, կարելի է ասել, Երեւանում է անցել, կարոտում էի այնտեղի ընկերներիս եւ հաճախակի գնում նրանց տեսնելու… Մի այնպիսի ժամանակաշրջան պատահեց, որ այդ բաժանումը սովորականից ավելի երկար ձգվեց։ Ի վերջո, մի օր կարողացա ժամանակ գտնել ու գնալ Երեւան։
Նախ գնացի Արմենին տեսնելու։ Բժշկական ինստիտուտում է աշխատում։ Տեսնեմ՝ թղթապանակը թեւի տակ դուրս է գալիս։ Բարեւ—բարլուսից հետո հարցնում եմ՝ էս ուր։ Պատասխանում է՝ դատարան… Գիտեի, որ կնոջ հետ անհաշտ է, միշտ դիմել են, ամեն անգամ ժամկետ են տվել։
—Բայց այս անգամ արդեն վերջնական է, էլ չեմ կարող,–ասաց Արմենն ու վճռական գնաց։
Ինչ արած, գնացի մյուս ընկերոջս մոտ։ Առաջին նորությունն այն էր, որ կնոջից բաժանվել է։ Սա արդեն անակնկալ էր… Ա՜յ քեզ անհաջողություն։ Ասացի՝ լավ չեղավ, ափսոս… Գնում եմ երրորդ ընկերոջս՝ Գրիգորի մոտ, նա էլ տեղում չէ։ Մտա տնօրենի մոտ, հարցնում եմ՝ ուր ա։ Բա, աշխատանքի չի եկել, գործ ուներ։
Հենց աշխատավայրից զանգում եմ տուն։ Կինը՝ Ասյան է հեռախոսը վերցնում։ Հարցնում եմ՝ ուր ա մեր ընկերը, պատասխանում է՝ գործի է։ Ասում եմ՝ ես իր գործի տեղից եմ զանգում։
—Ինչպե՞ս,—զարմանում է Ասյան,— գործի չի՞…
—Հա՛,–հաստատում եմ ես,–այստեղ ասել է, որ չի գալու…
Ահա այսպես։ Էլ ինչ պիտի ասեի կամ անեի՝ ցտեսություն ասացի ու դուրս եկա։ Հաջորդ օրն եմ գնում, բայց լավ կլիներ, որ չգնայի։ Միայն տեսնել էր պետք Գրիգորի դեմքի արտահայտությունը։ Ո՛չ դես, ո՛չ դեն՝ միանգամից հարձակվեց վրաս.
—Հո դու ապուշ չես…
Ես էլ, ճիշտն ասած, հեշտ հանձնվողներից չեմ ու վրա տվեցի ընկերոջս.
—Բա ինչի բոլորը բաժանվում են, իսկ դուք ձեզ համար հաշտ ու համերաշխ… ապրում եք։
Պատրաստեց
ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

08-06-2019





19-06-2019
Ադրբեջանական կողմը հարվածներ է ուղղում նաեւ Ռուսաստանին
ՀՀ ԱԺ պատվիրակները ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հանդես կգան սեփական ...


19-06-2019
Փոքր, աննշան, բայց կարեւոր քայլերով
Բանակցային գործընթացը նվազեցնում է առճակատման ռիսկերը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵԱՀԿ ...


19-06-2019
Առաջին հերթին՝ որպես համազգային վստահության ինստիտուտ
ՀՀ նախագահի ելույթը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական ...


19-06-2019
Հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն
Նիկոլ Փաշինյանի ելույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամի 28-րդ համատեղ ...


19-06-2019
Ատամնաբուժարան, բուժկետ, աղի քարանձավ
Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը նոր շունչ է ստանում



19-06-2019
Ի՞նչ են գրում, ինչպե՞ս են գրում
Ժամանակակից գրականության դիմապատկերի ուրվագծերը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Երիտասարդ ստեղծագործողները վերջին ...


19-06-2019
Հերթը հաջորդինն է
Օտար լեզուների քննական արդյունքները հայտնի են

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Հունիսի ...



19-06-2019
Լեւոն Անանյան
Ոչ միայն մարդկային, այլեւ ...

19-06-2019
Դել Բոսկեն գաղտնիքներ չբացեց
Մանկապատանեկան մարզադպրոցների զարգացում, ուժեղ ...

19-06-2019
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է անվանի գիտնական Ռեյմոնդ Դամադյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է հայազգի ...

19-06-2019
Ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թթ. ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փոխվարչապետների, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO