Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.06.2019
ԶԱՆԱԶԱՆ


Պետք է զգուշանալ հակագրոհներից

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը համապատասխան պատրաստվածությամբ կներկայանա Լիխտենշտայնի թիմի հետ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական մրցաշարի այսօրվա հանդիպմանը։ Այդ մասին նախախաղային ասուլիսում նշեցին թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը եւ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։
Հավաքականի մարզիչը, անդրադառնալով սպասվող մրցամարտին, հավաստիացրեց, որ հաջողվել է հնարավորինս մանրամասն ուսումնասիրել մրցակցի խաղը եւ մշակել ցանկալի արդյունքի հասնելու քայլեր։ Նրա խոսքերով, դքսության ֆուտբոլիստները հաճախ ապավինում են արագ հակագրոհների, որոնք չեզոքացնելու եւ կանխելու ուղղությամբ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն։ «Գիտեք, որ նրանք նոր մարզիչ ունեն, որի գալով փոխվել է նաեւ Լիխտենշտայնի հավաքականի խաղաոճն ու մարտավարությունը։ Հիմնական կազմի 9 առանցքային խաղացողներ շարունակում են մնալ հավաքականում։ Դատելով Հունաստանի եւ Իտալիայի ընտրանիների հետ հանդիպումներից, հիմա դա շատ կազմակերպված թիմ է, որը պայքարում է մինչեւ վերջ։ Մի խոսքով՝ թողնում է լավ թիմի տպավորություն։ Ավելի շատ ապավինում են հակագրոհներին, որոնք ձեռնարկելու հնարավորությունից կփորձենք զրկել նրանց»,– մանրամասնեց Ա. Գյուլբուդաղյանցը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք մեր թիմի անդամները գիտակցում են, որ այլեւս սայթաքելու իրավունք չունեն՝ մարզիչը նշեց. «Եթե ֆուտբոլիստները սխալվելու իրավունք չունենալու տրամադրվածությամբ մտնեն խաղադաշտ, ապա անընդհատ կսխալվեն։ Խաղացողները չպետք է կաշկանդված լինեն, բայց նաեւ պետք է ունենան պատասխանատվության մեծ զգացում, որպեսզի կարողանան հասնել դրական արդյունքի։ Դրա համար պետք է ավելի քիչ մտածել սխալվելու եւ ավելի շատ՝ ճիշտ որոշումներ կայացնելու մասին»։
Ա. Գյուլբուդաղյանցը, անդրադառնալով վնասվածքների թեմային, հիշեցրեց, որ լուրջ խնդիրներ ունեցող մարզիկները (Մարկոս Պիզելի, Արտյոմ Խաչատուրով, Սարգիս Ադամյան եւ Յուրա Մովսիսյան,–Հ. Ն.) նախապես չեն հրավիրվել առաջիկա հանդիպումներին։ «Սակայն, կան մի քանի խաղացողներ, որոնք ունեն թեթեւ վնասվածքներ։ Հուսով եմ, նրանք պատրաստ կլինեն խաղին»,–ընդգծեց նա։
Մարզիչը նաեւ հիշեցրեց, որ ինքը միշտ մեծ տեղ է տվել երիտասարդներին եւ հիմա էլ հակված է այդ մտքին, սակայն գտնում է, որ դա չպետք է արհեստական բնույթ կրի։ Նրա կարծիքով, արդեն կան 2—3 ֆուտբոլիստներ, որոնք կարող են ընդգրկվել ազգային հավաքականի թե՛ հիմնական, թե՛ փոխարինողների կազմում։ Իսկ այսօրվա խաղի մասնակիցների ցանկը կհրապարակվի հանդիպումից առաջ։
Բանախոսը նաեւ բարձր գնահատեց Արազ Օզբիլիսի մասնագիտական որակները. «Նա այն կարգի պրոֆեսիոնալ է, որ առանց թիմի մնալու օրից մարզվում է անհատական ծրագրով։ Մեծ ցանկությամբ եւ նվիրվածությամբ ուզում է օգնել ազգային հավաքականին։ Մեր ֆիզպատրաստականության մարզիչը նույնիսկ մարզումային մի քանի ծրագիր էր պատրաստել նրա համար։ Հուսով ենք, Օզբիլիսը կօգնի մեզ այս մրցավեճում։ Նա այն ֆուտբոլիստներից մեկն է, որի կողքին մեր երիտասարդները պետք է մարզվեն ու խաղան, որ նրանից շատ բան սովորեն»։
Անդրադարձ եղավ նաեւ մեր մյուս առաջատարների հեռանկարներին. «Յուրա Մովսիսյանը բուժվում է Լեհաստանում։ Նա հրավեր ունի տեղական երկու թիմերից, բայց հարցը դեռ քննարկման փուլում է։ Կարծում ենք՝ այս ամիս կհանգուցալուծվի։ Նմանապես մի քանի տեղերից առաջարկներ ունի նաեւ Գեւորգ Ղազարյանը, բայց նա ցանկանում է ելույթները շարունակել Պորտուգալիայում։ Առայժմ, կենտրոնացած է հավաքականի խաղերին։ Իսկ Մարկոսը Հայաստանում է իր բժշկի հետ։ Նա ամեն օր երկու վերականգնողական մարզում է անցկացնում։ Մեծ աշխատանք է կատարում, որպեսզի արագ ապաքինվի։ Մեր տպավորությամբ, օգոստոս—սեպտեմբեր ամիսներին կվերադառնա ընդհանուր խումբ»։
Ինչ վերաբերում է Սարգիս Ադամյանին, ապա մարզիչը հիշեցրեց, որ նա վնասվածքներով էր անցկացնում վերջին խաղերը, իսկ հիմա էլ տեղափոխվել է նոր թիմ, ուստի որոշվել է ապաքինվելու եւ վերականգնվելու հնարավորություն ընձեռել նրան։
Պարզվեց, որ ինչ—ինչ խնդիրներ են ծագել Նորբերտո Բալեկյանի եւ Կալիզիրի հետ կապված. «Միշտ կլիմայափոխման խնդիրներ ենք ունենում Լատինական Ամերիկայից ժամանող ֆուտբոլիստների հետ կապված։ Նորբերտոն իր ակումբում վերջին հանդիպումն անցկացրել էր մայիսի 15—ին, ուստի որոշեցինք շուտ հրավիրել, բայց նա պատասխանեց, որ հունիսի 4—ից շուտ գալու հնարավորություն չունի։ Առաջարկեցինք, որ մեր ֆիզպատրաստականության մարզիչն իրեն անհատական ծրագիր ուղարկի, որպեսզի մարզվի եւ նոր գա։ Բայց պատասխանեց, որ այնպիսի վայրում է, որ հնարավորություն չունի մարզվելու։ Հասկացանք, եւ ինքն էլ ասաց, որ լավ մարզավիճակում չի լինի եւ այս փուլում ավելի լավ է չհրավիրենք։ Իսկ Կալիզիրը դեռ մեկ տարի առաջ պլանավորել էր հարսանիքը եւ չկարողացավ հետաձգել։ Եթե Հայաստանում մրցակցություն լինի ֆուտբոլիստների միջեւ՝ ավելի ազատ կլինենք մեր որոշումներում»։
Կամո Հովհաննիսյանն էլ հավաստիացրեց. «Պատրաստվել ենք շատ լավ։ Բոլորիս կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի պատրաստված ներկայանանք խաղին։ Որոշիչ գործոն կլինի, որ կարողանանք արագ խաղալ, վերահսկել գնդակը եւ չեզոքացնել մրցակցի վտանգավոր խաղացողներին։ Ուսումնասիրել ենք մրցակցի խաղը, գիտենք, որ ունեն մի քանի լավ ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս ուժեղ առաջնություններում։ Մեզ ամեն ինչ բացատրվել է, գիտենք, թե ինչպես խաղալ նրանց դեմ»։
Մինչ այդ նախախաղային մամուլի ասուլիս անցկացրին ֆուտբոլի Լիխտենշտայնի ընտրանու գլխավոր մարզիչ Հելգի Կոլվիդսոնը եւ հավաքականի դարպասապահ Թոմաս Հոբին։
Մարզիչը Հայաստանի հավաքականին ներուժ ունեցող թիմ է համարում. «Մենք միշտ էլ առաջին տեղի համար ենք պայքարում, սակայն հիմա այդ մասին չենք մտածում։ Ձգտում ենք առավել լավացնել մեր խաղամակարդակը։ Իմ կարծիքով՝ խմբում բոլորն ունեն հնարավորություն մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղը գրավել, հաշվի առնելով, որ Իտալիայի ընտրանին մրցակցությունից դուրս է»։ Մարզչի կարծիքով՝ Հայաստանն էլ չի ձգտելու մրցաշարային աղյուսակում նախավերջինը լինել, հաշվի առնելով այն ներուժը որ ունի թիմը։ «Հայաստանի հավաքականը եւս փոխեց մարզչին, ինչից ենթադրում եմ, որ ուրիշ մարտահրավերներ ունեք։ Մենք ձգտելու ենք մեր կոմպակտ խաղը խաղալ՝ մեզ մոտ պահելով գնդակը»,—շեշտեց նա։
Լիխտենշտայնի հավաքականի դարպասապահ Թոմաս Հոբին, որը նոր է հրավիրվել հավաքական եւ եթե լինի մեկնարկային կազմում, ապա նորամուտը կնշի թիմի կազմում, շեշտեց, որ իր համար Հայաստանի դեմ խաղը պատվի խաղ է։ «Եթե վաղը դարպասին լինեմ, ամեն ինչ անելու եմ հաջողության հասնելու համար, այստեղ նաեւ պատվի խաղ է։ Ուժերիս ներածին չափով օգնել թիմին հաղթել»,—եզրափակեց նա։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

08-06-2019





19-06-2019
Ադրբեջանական կողմը հարվածներ է ուղղում նաեւ Ռուսաստանին
ՀՀ ԱԺ պատվիրակները ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հանդես կգան սեփական ...


19-06-2019
Փոքր, աննշան, բայց կարեւոր քայլերով
Բանակցային գործընթացը նվազեցնում է առճակատման ռիսկերը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵԱՀԿ ...


19-06-2019
Առաջին հերթին՝ որպես համազգային վստահության ինստիտուտ
ՀՀ նախագահի ելույթը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական ...


19-06-2019
Հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն
Նիկոլ Փաշինյանի ելույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամի 28-րդ համատեղ ...


19-06-2019
Ատամնաբուժարան, բուժկետ, աղի քարանձավ
Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը նոր շունչ է ստանում



19-06-2019
Ի՞նչ են գրում, ինչպե՞ս են գրում
Ժամանակակից գրականության դիմապատկերի ուրվագծերը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Երիտասարդ ստեղծագործողները վերջին ...


19-06-2019
Հերթը հաջորդինն է
Օտար լեզուների քննական արդյունքները հայտնի են

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Հունիսի ...



19-06-2019
Լեւոն Անանյան
Ոչ միայն մարդկային, այլեւ ...

19-06-2019
Դել Բոսկեն գաղտնիքներ չբացեց
Մանկապատանեկան մարզադպրոցների զարգացում, ուժեղ ...

19-06-2019
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է անվանի գիտնական Ռեյմոնդ Դամադյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է հայազգի ...

19-06-2019
Ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թթ. ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փոխվարչապետների, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO