Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ոգեղեն մտերմություն մեծերի հետ

Հայոց մեծերի՝ Թումանյանի, Կոմիտասի հոբելյանների տոնակատարությունների ծիրում վերջերս կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ, որոնց նախաձեռնողներն էին Հայաստանի նկարիչների միությունը, Հերացու անվան ԵՊԲՀ—ն, Հայկական բժշկական ասոցիացիան, գիտական բժշկական գրադարանը (ԳԲԳ)։ Միջոցառումները տեղի ունեցան ՀՆՄ ցուցահամերգասրահում, Չարենցի անվան ԳԱԹ—ի «Կոմիտաս» սրահում, Երեւանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանի հանդիսասրահում եւ պարտեզում, Գիտական բժշկական գրադարանի գողտրիկ պուրակում եւ սրահում։
Ցուցադրվող գործերի մեծագույն մասը ներկայացրել էին ԳԲԳ «Ստեղծագործող բժիշկներ» ակումբի անդամները՝ ԵՊԲՀ ուսանողներ ու դասախոսներ, համալսարանական եւ այլ կլինիկաների բժիշկներ։
Ոգեւորող էր, որ կայացած երգիչ—երաժիշտների (Հայկ Թոնգուրյան, Արտակ Ստեփանյան, Լուսինե Թուրոյան, Գեւորգ Վարդանյան, Լեւոն Հարությունյան, Աննա Սնեցունց, բժիշկներ Ասատուր Չաքմանյան ու Հարություն Մինասյան) եւ ասմունքող Գայանե Սամվելյանի հետ այցելուներին, իրենց ուսուցիչներին եւ ծնողներին կոմիտասյան—թումանյանական կատարումներով հմայեցին Երեւանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի սաները (ղեկավար՝ Սարգիս Մարգարյան), «Հայ բենդ» խումբը (խմբավար՝ Վահե Հայրապետյան), «Աստղիկներ» մանկապատանեկան մշակութային կենտրոնի երգչախումբը (ղեկավար՝ Ալեքսանդր Հարությունյան), Լեւոն Շանթի անվան դպրոցի ցածր դասարանների (6—11 տարեկան) աշակերտների երգչախումբը (խմբավար՝ Գայանե Բարսեղյան) եւ 4—րդ Բ դասարանի թատերախումբը (ղեկավար՝ Ռուզաննա Մելքոնյան)՝ «Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ եմ» խորագրով թումանյանական թեմաներով ներկայացմամբ (ի դեպ՝ Շանթի անվ. դպրոցի սանուհիներ Ալբինա Կիրակոսյանն ու Սյուզի Օհանյանը ցուցադրեցին Շանթի դիմանկարները)։ Հայ կրթության հիմնադրամի՝ Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվ. դպրոցի 10—րդ Ա դասարանի աշակերտներն աշխարհագրության ուսուցչուհի Գեւորգյանի եւ ծնողկոմիտեի ղեկավար Ալամշարյանի առաջնորդությամբ Թանգարանային գիշերի եւ Թանգարանների օրը, եկել էին ՀՆՄ ցուցահանդեսը դիտելու, բայց բեմի եւ դաշնամուրի առկայությունից ոգեւորված իրենց ծնողներին եւ մյուս այցելուներին հմայեցին Կոմիտասի մանկական եւ ժողովրդական երգ ու պարերի կատարմամբ։

Գրիգոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

08-06-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO