Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Կոնստանտին Պետրոսյանի աշխարհը

Բացահայտելով անվանի կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործությունը

Հայաստանի կոմպոզիտորների միությունում այսօր տեղի կունենա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, երաժշտագետ Մարգարիտա Ռուխկյանի «Կոնստանտին Պետրոսյանի աշխարհը» եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) մենագրության շնորհանդեսը։ Աշխատությունը նվիրվում է կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, երաժշտական—հասարակական գործիչ Կոնստանտին Պետրոսյանի ստեղծագործական գործունեությանը։ Իր ողջ գիտական գործունեությունը ժամանակակից հայ երաժշտության ուսումնասիրությանը նվիրած Մ. Ռուխկյանն այս գրքում առաջին անգամ ամբողջապես ներկայացնում է երաժշտի կյանքի ուղին եւ ստեղծագործական ժառանգությունը։ Գրել է մեծագույն սիրով եւ հետաքրքրությամբ, որովհետեւ անձամբ է ճանաչել մեծ երաժիշտին։
«Ճանաչում էի դեռեւս վաղուց՝ 1970—ականներից։ Պետրոսյանն ունիվերսալ արվեստագետ է, գիտի ե՛ւ դասական երաժշտություն, ե՛ւ հրաշալի դաշնակահար է, ե՛ւ ջազմեն։ Երբ նա հրավիրվեց ԱՄՆ, որպեսզի ղեկավարի Կոմիտասի երգչախումբը, գնաց, բայց շարունակեց մնալ մեր կոլեկտիվում։ Ամեն ինչ անում էր, որ օգներ Հայաստանին դժվարին տարիներին։ Ժամանակակից կոմպոզիտորին պետք է ներկայացնել՝ լուսաբանելով նաեւ նրա գործունեությունը։ Մեծ է եղել Պետրոսյանի ներդրումը հայ երաժշտարվեստի բնագավառում։ Նա միայն սոնետների եւ սիմֆոնիաների հեղինակ չէ, ունի նաեւ բազմաթիվ երգեր»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց Ռուխկյանը։ Գիրքը լույս է տեսել ՀՀ ԳԱԱ խմբագրական—հրատարակչական խորհրդի եւ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշումներով՝ «Գիտություն» հրատարակչատանը։
Արվեստի ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալ, երաժշտության բաժնի վարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը, որը նաեւ «Կոնստանտին Պետրոսյանի աշխարհը» գրքի խմբագիրն է, կարծում է, որ Մարգարիտա Ռուխկյանի այս ծավալուն եւ բազմաշերտ հետազոտությունը լայն արձագանք ու տարածում կգտնի ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում, Եվրոպայում եւ ԱՄՆ—ում։ «Հուսով եմ, որ ընթերցողը վաստակաշատ երաժշտագետի հերթական աշխատությունը կընթերցի մեծ հետաքրքրությամբ՝ ընդունելով այն որպես երաժշտագիտական նշանակալից իրադարձություն»,—նշեց Ասատրյանը։ Նա, կոմպոզիտորի խնդրանքով, հեղինակել է աշխատության առաջաբանը, որն անվանել է «Նախերգանք»։ Ա. Ասատրյանի խոսքով՝ հեղինակն իր հերոսի կերպարը կերտել է խնամքով, սիրով ու ջերմությամբ, փորձել ընթերցողին ժամանակագրական կարգով ներկայացնել կոմպոզիտորի ողջ գործունեությունը։ «Եվ դա նրան հաջողվել է։ Երաժշտասեր ընթերցողը կլանված հետեւում է Կ. Պետրոսյանի կյանքի ուղուն, նրա առջեւ հառնում է վերջինիս անցած ստեղծագործական, կատարողական, համերգային, երաժշտական—հասարակական բեղմնավոր ճանապարհը, կատարած նշանակալի աշխատանքը։ Յուրաքանչյուր պարագրաֆ նոր «վրձնահարվածով» առավել լիարժեք ու ամբողջական է դարձնում երաժշտի կերպարը։ Մ. Ռուխկյանը հետազոտությունը կատարեց իր աշխատանքային լեզվով՝ ռուսերեն։ Միեւնույն ժամանակ՝ անհրաժեշտություն առաջացավ գիրքը հրատարակել երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն, ինչը միանգամայն տրամաբանական էր, քանի որ Կ. Պետրոսյանին ճանաչում են նաեւ ռուսալեզու ընթերցողները՝ Խորհրդային Միության երաժշտասերները։ Ժամանակին կոմպոզիտորի ստեղծագործությունները հնչել են Մոսկվայում, Լենինգրադում, Օդեսայում, Սոչիում եւ Կիեւում՝ բավական ընդգրկուն աշխարհագրությամբ։ Իսկ այսօր Կ. Պետրոսյանն իր գործունեությունը ծավալում է անգլախոս միջավայրում»,—մանրամասնեց արվեստաբանը։
«Հայերեն գիտական թարգմանությունն իրականացրել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանը։ Նա նաեւ կազմել է կոմպոզիտորի ստեղծագործությունների եռալեզու ցանկերը, որոնք գիտական շրջանառության մեջ են դրվում առաջին անգամ։ Գրքի կազմը ձեւավորել է արվեստի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի եւ միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մարտին Հարությունյանը։ Նա կազմի դարձերեսին զետեղել է Կ. Պետրոսյանի՝ մենակատարի, երգչախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար գրված «Հայաստան» երգի նոտաների ձեռագիրը, ինչը, ըստ Ասատրյանի՝ շատ խորհրդանշական է։ Երգը ստեղծվել է 1984 թվականին՝ Նանսեն Միքայելյանի տեքստով։ «Հայաստանի» պրեմիերան կայացել է 1984թ. հունիսի 21—ին՝ Պետրոսյանի եւ Ռուսլան Գալստյանի՝ «Հայֆիլհարմոնիայի» մեծ համերգասրահում տեղի ունեցած հեղինակային համերգի ընթացքում։ Հնչել է Ռուբեն Մաթեւոսյանի, Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային—սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ Մելիք Մավիսակալյանի ղեկավարությամբ։ Երգը իր հաստատուն տեղը գրավեց Ռուբեն Մաթեւոսյանի երգացանկում, իսկ 1985թ., որպես տարվա լավագույն երգ, արժանացավ հանրապետական մրցանակի։ Հայ երգիչներն այսօր էլ են այն կատարում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ արտասահմանում»,—ասաց Ասատրյանը։ Ի դեպ, շնորհանդեսին ներկա կլինի նաեւ Կոնստանտին Պետրոսյանը։ Միջոցառմանը ընթացքում տեղի կունենա նրա «For Lilit» դաշնամուրային պիեսի պրեմիերան՝ նվիրված Լիլիթ Արտեմյանին։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

08-06-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO