Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի պատուհանը Բաշկիրիայում

Զինուրովի նոր գիրքը՝ ընդդեմ կեղծ պատմագրության

ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում երեկ տեղի ունեցավ բաշկիր հեղինակ, հայագետ, իրավագիտության դոկտոր Ռաֆայիլ Զինուրովի «Ակնարկներ ռուսալեզու պատմագրությունում Հայաստանի նոր եւ նորագույն պատմության» խորագրով գրքի շնորհանդեսը։ Գիրքը լույս է տեսել Ուֆայում անցած տարի։
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ այս աշխատությունը կարեւոր է նրանով, որ անդրադառնում է հայոց պատմության հանգուցային հարցերի վերաբերյալ ռուս պատմագրության արձագանքներին, մասնավորապես Հայկական հարցին, Հայոց ցեղասպանությանը, հայ—թուրքական, հայ—ռուսական հարաբերություններին եւ այլն։ Արժեքավոր աշխատությունը գրվել է նորագույն ժամանակաշրջանի կարեւորագույն հարցերին խորապես տիրապետելուց հետո միայն։ «Կարող են լինել մարդիկ, որոնք արմատապես կարող են փոխել մի ամբողջ ժողովրդի մասին քո կարծրատիպային պատկերացումները։ Զինուրովի մասին խոսելիս նրա կերպարի մեջ խտացված պատկերացնում եմ ամբողջ բաշկիր ժողովրդին։ Նա չի կարող խոսել պանթուրքիզմի մասին, քանի որ գրում է դրա դեմ եւ գալիս է մեկ անգամ եւս ապացուցելու, որ համաթուրանականությունը, համաթրքությունը բացարձակապես կապ չունեն թուրքալեզու ժողովուրդների շահերի հետ»,–ասաց Մելքոնյանը։
Գրքի շնորհանդեսը կազմակերպվել էր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի եւ «Դիալոգ» հասարակական կազմակերպության կողմից՝ «Լորիս Մելիքով» բանավեճի ֆորումի շրջանակներում։ Այս տարվա ապրիլից հայագետը ստանձնել է «Դիալոգ» կազմակերպության համանախագահի պաշտոնը։
«Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանն ընդգծեց, որ հեղինակը շարունակում է Ռուսաստանում հայագիտության լավագույն ավանդույթները, իսկ նրա աշխատությունն ամբողջական վերլուծություն է, որը ներկայացնում է կայսրական Ռուսաստանի, խորհրդային եւ հետխորհրդային շրջանի բոլոր աղբյուրների տեսությունը, ինչպես նաեւ հայ պատմագրության միջազգային կողմերը, թուրքական եւ ադրբեջանական պատմագիրների բոլոր ուսումնասիրությունները։ «Գիտական արժեք ներկայացնելուց զատ, Զինուրովի աշխատությունը նաեւ պատմական կեղծարարության դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկն է։ Եթե հաշվի առնենք, որ վերջերս մայիսին Ալիեւը կոչ էր անում մահմեդական պետություններին եւ ժողովուրդներին համախմբվել Հայաստանի եւ հայության դեմ, ապա Զինուրովը միայն իր օրինակով ցույց է տալիս, որ այդ թվացյալ միությունը ճեղքված է այսպիսի որակյալ աշխատություններով։ Նման հայտարարություններին հակադրվում են մնայուն եւ արժեքավոր ուսումնասիրություններով, քաղաքական կարճատեւ կարգախոսներին՝ խորքային ուսումնասիրություններով»,–ասաց նա։
ՀՀ ԳԱԱ ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Թունյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ Զինուրովը խիստ կարեւոր աշխատանք է կատարել, քանի որ տարբեր հեղինակների կողմից հակահայկական ալիքը շարունակվում է, մինչդեռ Զինուրովն իր անկեղծ աշխատանքով մի քանի կարեւոր հարցեր է լուծում։ Առաջինը՝ սկսեց ձեւակերպել Ռուսաստանի Դաշնությունում հայագիտության արդի ֆոնդը, երկրորդը՝ նա մեծ գիտական ներուժ, քաղաքական, մշակութային ազդեցություն ունի, որը պիտանի է հայագիտության զարգացման համար, երրորդը՝ Զինուրովն իր հանրապետությունում թույլ չի տալիս հակահայկական տրամադրություններ, եւ վերջապես՝ որպես անհատականություն կանգնած է մեր կողքին եւ հետեւողականորեն շարունակում է իր հայանպաստ գործունեությունը։
Հեղինակը մեզ հետ զրույցում ասաց, որ իր հաջորդ գիրքը նվիրված է լինելու Հայաստանի առաջին Հանրապետությանը։ «Առաջին հանրապետության ժամանակահատվածը շատ հետաքրքիր է։ Հայաստանը փոքր երկիր է։ Ուզում եմ գրել, թե ինչպես են օտարվել հայկական հողերը»,–նշեց Զինուրովը։ Հաջորդ նախագիծը բոլոր հայ ֆիդայինների քանդակների ստեղծումն է, որոնք ցանկանում է ներկայացնել Երեւանում կազմակերպվելիք ցուցահանդեսում։ Արդեն իսկ պատրաստ են մի քանիսի քանդակները։ «Իմ սիրելի հերոսը Գարեգին Նժդեհն է, հետո Արաբոն, Գեւորգ Չաուշը։ Բոլորին էլ սիրում եմ, ցավոք, նրանք կարծես մոռացության են մատնվել»,–ասաց բաշկիր պետական— քաղաքական գործիչը։
Ռաֆայիլ Զինուրովի նախորդ աշխատությունը «Հայաստան՝ հազարամյակների ուղի…» եռահատորյակն է, որտեղ չափածո շարադրանքով ներկայացրել է հայոց պատմությունը՝ ի մի բերելով մեր պատմությանը վերաբերող ռուսալեզու բոլոր աղբյուրները, ինչպես նաեւ օգտվելով Մովսես Խորենացու, Կորյունի, Եղիշեի պատմություններից եւ մի շարք այլ աղբյուրներից։ Նա անդրադարձել է Հայաստանի մասին պատմական ճշմարտությանը՝ հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը։ Եռահատոր աշխատությունը գրելու ընթացքում էլ սովորել է հայերեն գրել—կարդալ։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

08-06-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO