Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.12.2019
ՄԱՐԶԵՐ


Օձունի Աստվածածին եկեղեցին օգնության կարիք ունի

Վերականգնված հատվածներն անձրեւաջրերից կրկին ավերվում են

Օձունի Ս. Աստվածածին եկեղեցու տանիքից անձրեւաջրերը հոսում են վերականգնված որմնակամարների վրա։ Օձունի ենթաշրջանի հոգեւոր հովիվ տեր Վրթանես Բաղալյանը անհանգստած է՝ եթե ջրահեռացման հարցը չլուծվի, առաջիկա մի քանի տարում չամբողջացվի թաղակապն ու ծածկասալ չդրվի՝ նոր վերակագնված հատվածները կրկին կավերվեն։
Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի օրոք 8—րդ դարում կառուցված այս հրաշագեղ տաճարը իր տեսակով բացառիկ է, քանի որ պատկանում է գմբեթավոր բազիլիկ եկեղեցիների տիպին։ Ըստ ավանդության, Թովմաս առաքյալը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների։ 5—րդ դարում եկեղեցին եղել է գերանածածկ, կղմինդրե ծածկասալերով եռանավ բազիլիկ, իսկ գմբեթակիր մույթերը, գմբեթն ու քարե կամարակապներն ավելացվել են 6—րդ դարում։ 8—րդ դարում Հովհան Օձնեցին կղմինդրե ծածկասալերը փոխարինել է քարով։ Հետագայում ավելացվել են նաեւ զանգակատները։
Տեր Վրթանեսն ասում է՝ աղոթասրահի տանիքների ծածկերի վերականգնողական աշխատանքներն ավարտվել են, բայց քանի որ արտաքին եռակողմ սրահները ծածկերից զուրկ են, անձեւաջեր են գոյանում, տանիքից թափվում են որմնակամարների վրա՝ լվանալով իջնում մինչեւ հիմքեր։ Ուստի որմնակամարների ջրամեկուսացման հարցը, գտնում է, որ այս պահին հրատապ է։ «Վերականգնված հատվածները մի քանի տարի հետո ջուրն են լցվելու։ Արտաքին եռակողմ սրահները ծածկի խնդիր ունեն։ Պատկերացրեք այսպես՝ խոհանոց են սարքում՝ առանց տանիքի։ Արխիվային լուսանկարներ ունենք արված 1914թ.՝ Գարեգին Հովսեփյանի կողմից, որոնցում հստակ երեւում են արտաքին սյունաշարով սրահների ծածկերը։ Եկեղեցին Մայր աթոռին պատկանող սրբավայրերից է, բայց միաժամանակ գտնվում է նաեւ մշակույթի նախարարության հովանու ներքո։ Խնդիրների մասին բարձրաձայնել ենք։ Վերջին անգամ Լիլիթ Մակունցին ենք դիմել։ Մայր Աթոռում նույնպես տեղյակ են։ Ես պարզապես հոգեւոր սպասավոր եմ, ոլորտով զբաղվող անձինք պետք է հետեւողական լինեն։ Սխալ տրամաբանություն կա, կարծում են, որ գյուղում ապրող շարքային գյուղացին պիտի գնա, նախարարության դռները թակի, որ Օձունի նման այցելուաշատ սրբավայրը պահպանեն»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասում է տեր հայրը։
Գտնում է, որ հոգեւոր ու աշխարհիկ իշխանությունների կողմից հավուր պատշաճի հոգածություն չի ցուցաբերվում պատմամշակութային սրբավայրերի նկատմամբ։ «Հայաստանում տուրիզմի զարգացում են ուզում։ Լոռու մարզում ամենաշատը այցելուները գնում են Հաղպատ, Սանահին, Օձուն, Քոբայր։ Գոնե այս սրբավայրերը Մայր Աթոռի եւ պետության համատեղ ջանքերով պահպանության տակ պետք է լինեն։ Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը պատրաստակամություն էր հայտնել սրահների ծածկերի վերականգնման համար։ Երեք տարվա ընթացքում, ասում էր, կամբողջացնեն։ Բայց նա այսօր նախարար չէ, եւ գործը առաջ չի գնում։ Հաջորդ եկող նախարարները տեր են լինում նախորդների աշխատասենյակներին, պաշտոնին, ծառայողական մեքենային, բայց ոչ տված խոստումին»,–դժգոհում է տեր հայրը։ Նախկին փոխնախարարներից մեկն էլ խոստացել է վերականգնել վանքի կողքին գտնվող 5—6—րդ դարերով թվագրվող մահարձան—կոթողը։ Ըստ Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանի հիշատակության՝ կոթողի տակ է ամփոփված Դվինում նահատակված Սմբատ Բագրատունու աճյունը։ «Օձունի այս կոթողն, օրինակ, փոխնախարարներից մեկն ասում էր, որ կվերականգնի, բայց հիմա նա էլ չկա։ Ցանկություն ունենք քառակող կոթողների կրկնօրինակներն անել, որպեսզի հներն այլեւս տեղափոխվեն սենյակային պայմաններ։ Կարող ենք տանել, օրինակ, ներսի ավանդատուն։ Կիսատ մնաց նաեւ մահարձանի վերականգնումը։ Վերեւից երեք շարք է վերականգնվել ընդամենը։ Կոթողի այս վիճակը խոսում է մեր հայրենիքի պետական մտածելակերպի մասին։ Սուրբ թագավորի գերեզման ունենք, որն այսօր անմխիթար վիճակում է»,– նշում է հոգեւոր հովիվը։ Նա նաեւ ասաց, որ քննարկում են մոմի, հոգեւոր գրականության եւ սրբապատկերների վաճառքը եկեղեցուց դուրս հանելու հարցը. «Բակում 13—րդ դարով թվագրվող հին դպրոց է եղել, եթե այն մասնակի վերականգնվի՝ թեկուզ երկու լսարան, կարող են այդ ամենը այնտեղ վաճառել»։
Տեր Վրթանեսի բարձրացրած խնդիրների շուրջ մենք նաեւ զրուցեցինք ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի հետ՝ պարզելու, թե ո՞վ է եկեղեցու խնամքի եւ վերականգնման պատասխանատուն։ Վերջինս ասաց, որ մասնակիորեն վերականգնված սրահների ծածկման խնդիրն իսկապես անհրաժեշտություն է, որի նախագծային եւ իրականացման աշխատանքների ֆինանսավորումն օրենսդրությամբ դրված է սեփականատիրոջ, այսիքն՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի վրա։ Աբրոյանն ընդգծում է՝ մշակույթի նախարարության գործառույթը՝ սեփականության տրված հուշարձանների դեպքում, նախագծերին եզրակացություն, համաձայնություն, թույլտվություն տալն է։ Ասում է՝ միայն հրատապ ամրակայման աշխատանքների դեպքում կարող է նախարարությունը մասնակցել դրա ֆինանսավորմանը՝ պետական բյուջեի միջոցներով։ «Սակայն պիտի հաշվի առնել, որ Հայաստանում, գոնե Լոռու մարզում, կան բազմաթիվ վտանգված, ամրակայման հրատապություն պահանջող այլ հուշարձաններ։ Մասնավոր բարերարի ֆինանսավորմամբ եւ մշակույթի նախարարության մասնակցությամբ եկեղեցու հիմնական հատվածները վերականգնվել եւ ամրակայվել են գրեթե ամբողջությամբ, բացառությամբ արտաքին սրահի։ Թաղակապի ամբողջացված չլինելը, սրահում հատակների ջրահեռացման հարցը այս պահին հրատապ անհրաժեշտ միջոցառում չէ՝ համեմատած այլ հուշարձաններում առկա խնդիրների։ Աջակցություն նախարարությունն իրականացնում է միայն խիստ անհրաժեշտության պարագայում»,–ընդգծեց Աբրոյանը։ Օձունի Ս. Աստվածածին եկեղեցու ամբողջական վերականգնման աշխատանքների համար այս պահին մշակույթի նախարարությունը դեռեւս չունի ֆինանսավորման ծրագիր։
Հ. Գ. Լոռու մարզ այցելությունն իրականացվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ ՄԱԿ—ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի հանրային իրազեկման միջոցառումների շրջանակներում։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

11-06-2019





12-12-2019
Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը մի քանի փուլով կլինի
Գիշերային սակագնի հետագա կիրառության նպատակահարմարությունը կքննարկվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Վերջերս ...


12-12-2019
Ո՞ր երկրներում են ավելի քիչ հիվանդանում քաղցկեղով
Ինչ կարող է տալ Հայաստանին միջուկային բժշկությունը

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am




12-12-2019
Ուրախություն. ախտանի՞շ, թե՞ մշակույթ
Ուրախությունը բավականության ու բավարարվածության, երջանկության զգացողության, ներքին դրական մոտիվացիաների ...


12-12-2019
«Ուզում ենք այս ներդրմամբ ավելի խթանել տուրիստների ներհոսքը»
Դա հատկապես կարեւոր է ձմռանը, երբ զբոսաշրջիկների հոսքը ...


12-12-2019
Միքայել Նալբանդյան-190
«Լուսավորության տաճարը պիտի կառուցանվի ամբողջ ազգի ձեռքով»

«Ազգության ...


12-12-2019
Հրաչյա Հովհաննիսյանն իմաստուն էր
Եվ հավատում էր մեր ժողովրդի հաղթանակին

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


1990-ի ...


12-12-2019
Արցախը նախապատրաստվում է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին
Մայրաքաղաք Ստեփանակերտը լույսերի եւ գույների պակաս չի զգա

Դավիթ ...



12-12-2019
Իրաքում վարչապետի ընտրության շուրջ բանակցություններն սկսվել են
Երկրի նախագահի վստահեցմամբ՝ ժողովուրդը ...

12-12-2019
Քարե մասունքներ
Խորհրդային տարիներին «եղբայր» կոչված ...

12-12-2019
Միջուկային երկիր լինելն արդեն իսկ ինքնապաշտպանական հիմք ունի
ՆԱՏՕ-ն թաքնված վտանգներ է տեսնում ...

12-12-2019
Հավաքականում ձեւավորվել է աննախադեպ մրցակցություն
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO