Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ԼՂՀ


Հաղթեց Հարավային Օսիայի հավաքականը

Ստեփանակերտում եզրափակվեց «Կոնիֆա»-ի երրորդ առաջնությունը

Արցախում եզրափակվեցին «Կոնիֆա»-ի անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի երրորդ առաջնության խաղերը։ Մարզական բացառիկ ստուգատեսը, որ տեւեց 9 օր եւ անցավ թիմերի միջեւ ծավալված թեժ պայքարում, անջնջելի տպավորություններ թողեց ֆուտբոլասերների վրա՝ նրանց պարգեւելով բազում անմոռանալի, հուզիչ պահեր, որոնք երկար կմնան արցախցիների հիշողության մեջ։ Բնականաբար, ինչպես ճեպազրույցների ժամանակ խոստովանել են հյուրերը, իրենք նույնպես խիստ տպավորված են Արցախ կատարած այցից, տանտերերի ջերմ ընդունելությունից եւ առաջնության խաղերից, որ անցկացվել են 4 նորոգ ու վերակառուցված, եվրոպական չափորոշիչներին համահունչ մարզադաշտերում։
Իսկ հիմա եկել է մրցապայքարի արդյունքները հանրագումարելու, հավաքական լավագույն թիմերին խրախուսելու եւ գնահատանքի խոսք ասելու, նրանց պարգեւատրելու պահը։ Ու այդ առիթով պետական այրերը, ֆուտբոլասերներն ու առաջնության կազմակերպիչները հյուրերի հետ դարձյալ հավաքվել էին Ս. Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում՝ արժեւորելու շուրջ 10 օր տեւած մարզական տոնախմբությունը, մրցունակային տեղեր զբաղեցրած թիմերի պարգեւատրմանը, մասնակցելու աննախադեպ ֆուտբոլային ստուգատեսի հանդիսավոր եզրափակման արարողությանը, շնորհավորելու հաղթողներին եւ մաղթելու նորանոր նվաճումներ։
Հարավային Օսիայի եւ Արեւմտյան Հայաստանի հավաքականների միջեւ կայացած հանդիպումն ավարտվելուց հետո, որն անցել է համառ, անզիջում պայքարում՝ 1։0 հաշվով հաղթանակ բերելով առաջիններին, լեփ—լեցուն մարզադաշտում տեղի է ունեցել առաջնության մրցանակակիրների պարգեւատրման հանդիսությունը։ Եզրափակիչ խաղին ու մրցաշարի փակման արարողությանը ներկա է գտնվել նաեւ ԱՀ նախագահ Բակո Սահակյանը։
«Արցախի ձայների» կատարմամբ հնչել է «Կոնիֆա»—ի արցախյան առաջնության խորհրդանիշը համարվող՝ «Լոխ լավա» օրհներգը։ Ֆուտբոլասերների ջերմ ծափերի ներքո բեմահարթակ են հրավիրվել «Կոնիֆա»—ի նախագահ Ալբերտո Ռիսկոն եւ գլխավոր քարտուղար Սաշա Դյուր Կոֆը, առաջնության կազմակերպման կառավարական հանձնաժողովի նախագահ, ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը։
Ա. Ռիսկոն ողջունելով հանդիսավոր արարողության մասնակիցներին՝ նշեց, որ Արցախի իշխանությունների, ԱՀ կառավարական հանձնաժողովի, բարերարների եւ կազմակերպիչների ակտիվ ու շահագրգիռ աջակցության շնորհիվ առաջնությունն անցել է շատ բարձր մակարդակով՝ վերածվելով մարզական իսկական տոնախմբության։ Օգտվելով առիթից, կոնֆեդերացիայի նախագահության անունից նա շնորհակալություն հայտնեց Բակո Սահակյանին, բոլոր կազմակերպիչներին, գլխավոր բարերար Ալբերտ Բոյաջյանին, ֆուտբոլասեր հանրությանը՝ մրցաշարի նկատմամբ «պատշաճ հոգատարություն, ուշադրություն, համերաշխություն եւ միասնություն դրսեւորելու համար»։ Նա համոզմունք հայտնեց, որ Արցախում անցկացրած հագեցած օրերը դեռ երկար կմնան առաջնության մասնակիցների հիշողության մեջ, «որտեղ մարդիկ անչափ բարի են, հյուրասեր ու հայրենասեր, պայքարում են խաղաղության եւ ազատության համար, եւ իրենց դռները միշտ բաց են պահում բարեկամների առաջ», սիրում են սպորտը, մասնավորապես՝ ֆուտբոլը, որ միավորում է մարդկանց, ժողովուրդներին։ «Այժմ, բարեկամներ, եկել է պահը, հանդիսավորությամբ պարգեւներ հանձնելու լավագույնը ճանաչված թիմերին, արժեւորելու թեժ մրցապայքարի արդյունքները»,— ասաց նա։
Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց նա եւ առաջնության կազմակերպման կառավարական հանձնաժողովի նախագահ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, որը «Կոնիֆա»—ի ղեկավարությանը, առաջնության մասնակից բոլոր թիմերին շնորհակալություն հայտնեց «հաջող քննության համար» եւ մարզական նորանոր նվաճումներ մաղթեց նրանց իրենց շնորհակալ առաքելության իրականացման գործում։ «Կարծում եմ, կհամաձայնեք ինձ հետ, որ մեզնից յուրաքանչյուրը շուրջ 10 օր տեւած համառ մրցապայքարի ականատեսն էր ու երկրպագում էր լավագույն ֆուտբոլիստներին, որոնք գեղեցիկ ու ներդաշնակ խաղ ցուցադրեցին՝ պատճառելով բազում հաճելի պահեր,–նշեց Գ. Մարտիրոսյանը։–Մնում է ջերմորեն շնորհավորել առաջնությունում աչքի ընկած թիմերին եւ ձեռնամուխ լինել պարգեւների հանձնմանը»։
Գլխավոր մրցանակը՝ «Կոնիֆա»–2019թ. ոսկե գավաթը, մեդալների հետ հանձնվել է Հարավային Օսիայի հավաքականի ֆուտբոլիստներին։ Երկրորդ հորիզոնականում հայտնված Արեւմտյան Հայաստանի թիմին բաժին է հասել արծաթը, իսկ բրոնզե մեդալները ստացել են Աբխազիայի մարզիկները։ «Լավագույն ֆուտբոլիստ» հանձնաժողովի կողմից սահմանված մրցանակը (գավաթը) հանդիսավորությամբ հանձնվել է Արցախի հավաքականի անդամ Մարատ Կարապետյանին, որը «մրցաշարի ժամանակ աչքի է ընկել ընդգծված արհեստավարժությամբ եւ գոլերի առատությամբ»։
«Այսօր մենք փաստորեն հրաժեշտ ենք տալիս միմյանց եւ պատրաստվում տուն վերադառնալ։ Ասես ակնթարթի պես անցան այս 10 օրերը։ Այնքան լիարժեք անցկացրինք մրցաշարը՝ զուգակցելով մշակութային տարաբնույթ միջոցառումների եւ այցելությունների հետ, որ հիմա դժվարանում եմ դրանցից որեւէ մեկն առանձնացնել։ Տղաներով շատ—շատ գոհ ենք հանդիպումներից, հաստատված բարեկամությունից, մարդկանց անսահման հյուրասիրությունից։ Երկիրը լավ ճանաչելու համար ես անպայման նորից եմ վերադառնալու, որովհետեւ կարոտելու եմ իմ նոր ընկերներին ու բարեկամներին, այս հրաշք հողը, որ իսկական դրախտավայր է հիշեցնում»,–ճեպազրույցի ժամանակ ասաց Հարավային Օսիայի հավաքականի անդամ Իբրահիմ Բազաեւը։
Իր տպավորությունները կիսելով առաջնության մասին՝ «Արեւմտյան Հայաստանի» ներկայացուցիչ Գառնիկ Սարգսյանն այն միտքը շեշտեց, թե հավաքականը ոչ միայն թիմ է, «այլեւ այդ տարածքի հայերի միավորում», որոնք պատրաստ են պայքարելու այսօր ֆուտբոլում, իսկ վաղը՝ քաղաքական դաշտում։ Նրա համոզմամբ, շատ կարեւոր է, որ խաղերը կայանում են հայկական հողի վրա, ինչը առաջնության մասնակիցներին հնարավորություն է ընձեռում մոտիկից ճանաչելու Արցախը ու նրա ժողովրդին, գիտակցել, որ մարդիկ ապրում են իրենց պապերի հողում եւ իրավունք ունեն ազատ իրքնորոշվելու։ «Մարզադաշտերում, շրջագայելիս մենք մեզ զգում էինք ինչպես հարազատ օջախում, ինչի համար իմ ընկերների անունից խորին երախտագիտություն եմ ուզում հայտնել բոլոր արցախցիներին»,–ասաց Գ. Սարգսյանը։
Արցախցիների հյուրընկալությունից եւ անմիջականությունից տպավորված է եւ անգլիացի գրող, լրագրող Քրիս Դիլին։ «Ամենուր՝ հանդիպումների ժամանակ, ես զգում էի մարդկանց բարությունն ու առատաձեռնությունը։ Իմ ուշադրությունը հատկապես գրավեց մայրաքաղաք Ստեփանակերտի մաքրությունը։ Ու, եթե համեմատելու լինենք այս առաջնությունը Լոնդոնում կայացած նման մրցաշարերի հետ, անպայման կընդգծեի, որ Արցախում այն ավելի կազմակերպված էր»։ Նրա հավաստմամբ՝ վերջերս տպագրության է ներկայացրել «Մոռացված ազգություններ» խորագրով իր նոր գիրքը, որտեղ «անհավանական պատմություններ են զետեղված «Կոնիֆա»—ի առաջնության մասնակից հավաքականների, ֆուտբոլիստների, ինչպես նաեւ արցախցի ֆուտբոլասերների մասին»։
Հրաժեշտից առաջ մարզադաշտում կազմակերպվեց տոնական համերգ եւ հրավառություն։
Մնաս բարով «Կոնիֆա»—2019թ. առաջնություն, մնաս բարով Արցախ։ Մինչ նոր հանդիպում։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ

11-06-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO