Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ԱՇԽԱՐՀ


Դիվանագիտական կարեւոր այցեր Իրան

Իրանի հանդեպ ԱՄՆ-ի որդեգրած «առավելագույն ճնշում» քաղաքականությունը ինչը Թեհրանը բնութագրում է, որպես այդ երկրի դեմ տնտեսական պատերազմ, երկու երկրների փոխհարաբերություններում լավածությունը հասցրել է գագաթնակետին։
Ստեղծված իրավիճակը մտահոգում է Իրանի հետ առնչություններ ունեցող երկրներին, հատկապես միջուկային ծրագրերի վերաբերյալ համաձայնագրի մասնակից պետություններին։ Մանավանդ որ ՄԱԳԱՏԷ—ի զեկույցները ապացուցում են, որ Իրանը լիովին կատարում է համաձայնության շրջանակներում ստանձնած պարտավորությունները։ Իրանը շուրջ մեկ ամիս առաջ հայտարարել է, որ եթե մինչեւ ընթացիկ տարվա հուլիսի 7—ը որեւէ լուրջ տեղաշարժ չլինի ԱՄՆ սահմանափակումները շրջանցելու հարցում, ապա քայլ առ քայլ դուրս է գալու համաձայնությունից։ Թեհրանի վերջնագիրը մտահոգել է համաձայնության անդամ երկրներին, Չինաստանն ու Ռուսաստանը Թեհրանին հորդորել են ձեռնպահ մնալ այդ քայլից։
Ստեղծված իրավիճակում հունիսի 10—ին մեկօրյա այցով Թեհրան է ժամանել Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը։ Թեեւ որոշ վերլուծաբաններ կարծում են, որ այցի նպատակը Պարսից ծոցում պատերազմի չեզոքացումն է, նշելով, թե պատերազմի վտանգն առկա է եւ խիստ մտահոգիչ, սակայն ըստ ամենայնի այցի նպատակը Իրան—4+1—ի համաձայնությունը փրկելն է։ Թերեւս դա է վկայում նաեւ INSTEX—ի գերմանացի տնօրեն Պեր Ֆիշերի Մաասին ուղեկցելը։ Թեհրանում Մաասը հանդեպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի հետ, ինչից հետո նրանք մասնակցել են համատեղ մամուլի ասուլիսի, որտեղ Զարիֆը շեշտել է, որ ԱՄՆ—ի տնտեսական պատերազմն Իրանի դեմ պետք է կասեցվի։ Մաասը հանդիպել է նաեւ նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Եվրամիության երկրներից Գերմանիա—Իրան փոխհարաբերությունները առավել կայուն ու տնտեսական կապերը համեմատաբար ծավալուն են։ Եվրոպական ԶԼՄ—ները, մասնավորապես գերմանական, ընդգծում են, որ ի հեճուկս ԱՄՆ—ի JCPOA—ից հեռանալուն Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան վճռական են դրան հավատարիմ մնալու հարցում։ Ուստի Մաասն առաքելություն ունի իրանական կողմին փոխանցել այս մեսիջը եւ կոչ անել այդ երկրի ղեկավարներին՝ լարվածությունը թուլացնելու ու խելամիտ գտնվելու։ Միաժամանակ իրանցիներին համոզել, որ INSTEX—ի աշխատանքներն սկսվելով եվրոպական կարեւոր երկրների հետ համագործակցությունը լուրջ ձեռքբերումներ կունենա՝ սահմանափակումները շրջանցելու հարցում։ Նշենք, որ Մաասի այցը խիստ քննադատության է ենթարկվել Իրանի պահպանողական կողմնորոշմամբ ԶԼՄ—ների կողմից, որոնք Գերմանիային մեղադրել են JCPOA—ի շրջանակներում ստանձնած պարտականությունները չկատարելու համար եւ նշել, որ այդ երկիրն ԱՄՆ կամակատարն է։ Մյուս կողմից, վերջինս նույնպես չի ողջունում Իրան—ԵՄ փոխհարաբերությունները, հետեւաբար նաեւ Մաասի այցը, քանի որ նպատակամղված է մեկուսացնել Իրանին։
Հունիսի 12—ին երկօրյա այցով Թեհրան է ժամանելու Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն, որի գլխավոր նպատակը Իրանի եւ ԱՄՆ—ի միջեւ միջնորդելն է, ինչին կողմ է արտահայտվել նախագահ Թրամփը Ճապոնիա այցի ընթացքում։ Նշենք, որ Իրանում իսլամական հեղափոխությունից հետո սա Ճապոնիայի վարչապետի առաջին այցն է Իրան, ինչը խիստ կարեւորվում է։ Ենթադրվում է նաեւ, որ նա Թրամփից մեսիջ է փոխանցելու Իրանին։ Ի դեպ, Թրամփից հետո Ճապոնիա է այցելել նաեւ Իրանի ԱԳ նախարար Զարիֆը։ Հավելենք նաեւ, որ դեռեւս մայիսի 9—ին Ճապոնիայի կառավարության առաջին քարտուղար Յասուտուշի Նիշիմուրան հայտարարել էր, թե Տոկիոն հույս ունի, որ միջնորդելով Իրանի ու ԱՄՆ—ի միջեւ, կկարողանա պահպանել Իրանի ու գերտերությունների միջեւ ստորագրված համաձայնությունը, որի կողմնակիցն է Ճապոնիան։ Նա ընդգծել է, որ ջանքեր են գործադրվում տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը պահպանելու ուղղությամբ, գործի դնելով Իրանի հետ ունեցած ավանդական բարեկամական փոխհարաբերությունները։
Հիշյալ այցերի արդյունավետությունը պայմանավորված կլինի Իրանի դեմ սահմանափակումների բեռը թեթեւացնելու լուրջ խոստումներով։ Բայց եւ այցերը խիստ կարեւոր են դիվանագիտական տեսանկյունից։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

11-06-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO