Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ԶԱՆԱԶԱՆ


Վստահ հաղթանակ՝ մտահոգիչ միտումներ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երրորդ փորձից վերջապես ձերբազատվեց Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական մրցաշարի ենթախմբի աղյուսակի միավորների սյունակում աչք ծակող զրոյից եւ մյուս նպաստավոր հանգամանքների շնորհիվ տապալած մեկնարկը շտկելու հնարավորություն ստացավ։ Խմբի հետնապահ Լիխտենշտայնի նկատմամբ սեփական դաշտում տարած խոշոր հաշվով հաղթանակը, իհարկե, հաջող վերջաբանի հույս է ներշնչում, բայց, դրանով հանդերձ, մեր թիմի խաղում նշմարվեցին տագնապալի միտումներ, որոնք առնվազն մտահոգում են ավելի ուժեղ մրցակցի հետ այսօրվա խաղից առաջ։
Հայաստանի եւ Լիխտենշտայնի հավաքականները երրորդ անգամ հանդիպեցին ոչ ամբողջական մեկ տարվա ընթացքում։ Այս անգամ մերոնք թողեցին շատ ավելի լավ տպավորություն՝ տանելով ոչ թե չարչրկված, այլ վստահ հաղթանակ։ Վստահաբար կարելի է ասել, որ 3։0 հաշիվը չի արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը։ Արդյունքը կարող էր ավելի խոշոր լինել թեկուզ միայն նրա շնորհիվ, որ Հենրիկ Մխիթարյանի երկու հարվածները պսակվեին ոչ թե դարպասաձողի զրնգոցով, այլ գոլով։ Հանուն արդարության պետք է նշել, որ հյուրերն էլ ունեցան դարպասը գրավելու մի քանի նպաստավոր պահեր, որոնք նրանց մեծահոգաբար ընձեռեցին մեր պաշտպաններն ու դարպասապահը։ Մի քանի դրվագներում թույլ տված կոպտագույն սխալները, բարեբախտաբար, տխուր հետեւանք չունեցան, սակայն, ինչպես նշեցինք, ահազանգ դարձան։ Այսօր հայ ֆուտբոլիստները հյուրընկալվելու են հույներին, որոնք վարպետությամբ գերազանցում են մեր նախորդ մրցակցին եւ կարող են ու չներել նման սայթաքումները։
Խաղային մյուս օղակներում պատկերը համեմատաբար բարվոք էր։ Ճիշտ է, մեր կիսապաշտպանների եւ հարձակվողների գործողությունները դժվար է սահուն համարել, բայց ընդհանուր կազմակերպվածությամբ այն ավելի լավ էր, քան պաշտպանությունում։ Խաղարկվածության պակասի ցայտուն օրինակ է հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի պարբերաբար հայտնվելը խաղից դուրս վիճակում։ Հուսով ենք, հայրենի ընտրանու մարզչական կազմը գրանցել է բոլոր բացերը եւ կփորձի համապատասխան շտկումներ կատարել Հունաստանի հետ խաղում։
Ճիշտ է, խաղին հաջորդած ասուլիսում հայկական թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն առաջնահերթությունների թվում առանձնացրեց ֆուտբոլիստների արագ վերականգնվելու կարեւորությունը։ «Մրցամարտը լավ դասավորվեց մեզ համար։ Արագ գոլ կարողացանք խփել, բարձր պրեսինգով խաղացինք եւ հենց մրցակցի տուգանային հրապարակում պատասխան գրոհներ ձեռնարկեցինք։ Ցավոք, նորից կոպիտ սխալներ էինք թույլ տալիս։ Լավ է, որ մրցակիցն այս անգամ չպատժեց, բայց հաջորդ խաղերին պետք է շատ ուշադիր լինենք, որպեսզի նույն սխալները չկրկնենք»,–նշեց նա։
Խոսելով տրամադրվածությունից՝ մարզիչը նշեց. «Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղից հետո էլ այս տրամադրվածությունը կար թիմում։ Այս շրջափուլի Բոսնիայի—Հերցեգովինայի հետ հանդիպմանն էլ մենք մեծ նվիրվածությամբ խաղացինք, ուղղակի դրանից հետո չկարողացանք վերականգնվել։ Եթե հիշում եք, այդ ժամանակ մենք հենակետայինի դիրքում խնդիրներ ունեինք։ Ճիշտ է, տրամադրվածությունը եւ ցանկությունը շատ կարեւոր են, բայց պետք է կարողանալ նաեւ շուտ վերականգնվել»։
Մնացածը ներկայացնենք հարց ու պատասխանի տեսքով.
—Ի՞նչ կասեք Պետրոս Ավետիսյանի խաղի մասին։ Կխնդրենք նաեւ մեկնաբանեք Էրիկ Վարդանյանի բացակայությունը։
—Էրիկ Վարդանյանը մեկնել է Լեհաստան, քանի որ ոտքի վնասվածք ունի։ Նա իր ակումբի վերջին հանդիպմանը նույնպես բացակայում էր։ Էրիկ Վարդանյանը մեր տաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է եւ մեծ ապագա ունի։ Պետրոս Ավետիսյանի խաղից էլ գոհ եմ, բայց պետք է նշեմ, որ նա կարող է ավելի լավ խաղալ։
—Այսօր մեր խմբի զուգահեռ խաղում Ֆինլանդիան հաղթեց Բոսնիայի ընտրանուն։ Արդյոք դա նոր հորիզո՞ն է բացում մեր հավաքականի համար։
—Վիճակահանությունից հետո նշել էինք, որ պետք է փորձենք խաղից խաղ տրամադրվել եւ կենտրոնանալ կոնկրետ խաղի վրա։
—Մեր հավաքականը առաջին կեսում իր պատմության լավագույն խաղերից մեկը ցույց տվեց, սակայն ընդմիջումից հետո պաշտպանությունում պարզունակ խնդիրներ ունեցանք։ Հունաստանի ընտրանու հետ խաղից առաջ դա Ձեզ չի՞ մտահոգում։
—Երկրորդ խաղակեսում էլ պահեր ունեցանք, մրցակցին երկու անգամ դարպասաձողը փրկեց։ Այո, մենք կոպիտ սխալներ թույլ տվեցինք, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դրանք այլեւս չլինեն։
—Ինչպե՞ս կմեկնաբանեք Արամ Հայրապետյանի եւ պաշտպանների խաղը։ Արդյոք Հունաստանի հավաքականի դեմ խաղում այդ դիրքերում կլինե՞ն փոփոխություններ։
—Դեռ երկու օր ժամանակ ունենք, իրավիճակը կքննարկենք եւ ըստ դրա կորոշենք կազմը։ Այս մասին կան նախնական մտքեր մարտավարության մասին, բայց վերջնական որոշումը կայացնելու ենք Հունաստանում։ Մինչեւ այսօրվա խաղը բոլորս կրկնում էինք, որ Արամ Հայրապետյանը լավագույնն է, պետք է նշել, որ նա այսօր էլ փայլեց։ Մենք էմոցիոնալ ենք, մեկ խաղով ֆուտբոլիստին դատել պետք չէ։ Մանավանդ որ, վերջին մի քանի խաղում Արամը դաշտում լավագույններից մեկն էր։
—Արդյո՞ք Կամո Հովհաննիսյան—Հովհաննես Համբարձումյան եզրային զույգը այս պահին լավագույնն է։
—Կամո Հովհաննիսյանը իր թիմի վերջին խաղում խաղացել է ձախ պաշտպանի դիրքում եւ գոլի հեղինակ է դարձել։ Հավատացեք՝ նրա համար քիչ տարբերություն կա՝ խաղալ ա՞ջ, թե՞ ձախ եզրում։ Այո, այսօր մենք ձախ եզրում խնդիրներ ունեցանք, սակայն Կամոն չեզոքացրեց դրանք։ Հովհաննես Համբարձումյանն էլ այսօր շատ լավ խաղաց երկրորդ հարկում։ Նա թույլ չտվեց, որ մրցակիցը արագ հակագրոհներ ստեղծի։
—Համաձա՞յն եք, որ մարզչի գործն է, որ մեր ֆուտբոլիստների անհատական առավելությունը դաշտում օգտագործվի։
—Համաձայն եմ։ Մեր խմբի, կրկնում եմ, ընտրական մեր ողջ խմբի լավագույն ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է։ Մենք բարձր որակներով այլ ֆուտբոլիստներ էլ ունենք։ Եթե ունենանք 33 բարձրակարգ ֆուտբոլիստ, ապա միանշանակ փորձարկումները շատ քիչ կլինեն, իսկ մեզ մոտ անընդհատ փորձելով պետք է գաս ճիշտ ռոտացիայի, խաղի հուսալիությանը։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

11-06-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO