Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Արա Վահունի. կյանքը որպես բաց դաս

Երեւանյան մտավորականների այս պատկերաշարքը, վստահ եմ, մեզ կտանի ոչ հեռավոր անցյալի այն ժամանակները, երբ նրանք ապրում էին իրենց իսկ ստեղծած երկրում, եւ իրենց հայացքը նոր ժամանակներին հառած, բայց պատմությամբ ներշնչվող։ Նրանցից յուրաքանչյուրի կյանքը այսօր բաց դաս է հատկապես երիտասարդ սերնդի համար։

Ամենեւին թող չափազանցություն չթվա, եթե ասեմ, որ Արա Վահունին վերջին տարիների մայրամուտը «ավետող»... Երեւանի սիմվոլներից էր։ Հոր՝ թարգմանիչ Սուրեն Վահունու հիշողություններով ապրող, վերհուշներից նորովի թեւ առած, Երեւանը մեզ ներկայացնող տարաշխարհիկ կերպարով, արվեստագետի տոհմիկ ցրվածությամբ։
Հիմա էլ, երբ հաճախ անցնում եմ կինո «Նաիրի»—ին կից փողոցով, ինձ թվում է՝ ուր որ է Արան կհատի դիմացի մայթը՝ միշտ ճերմակազգեստ իր անկրկնելի «ցիլոյով» եւ վերնաշապիկի վերնամասից դուրս երեւացող «ժուժույով», մարդկանց բարեւները ժպտուն հայացքով փոխադարձող։ Այդպիսին էր կինոռեժիսորը, գրողը, Բաքոսի անտրտունջ «ունկնդիրը»։ Նա, ով մարդկանց եւ շներին զանազանել գիտեր՝ մարդկանց մեջ տեսնելով շնային նախահարձակ մոլությունը, շների մեջ մարդկային անխոս բարությունը. այս ամենը ուրույն «արայական» մեղմ ու սթափեցնող սարկազմով։
Ով տեսել է Արա Վահունու ֆիլմերից, անհնար է, որ թափանցած չլինի աշխարհընկալման պարզ ու մարդկային, կենցաղային նուրբ ու գրեթե անշոշափելի խնդիրներ հարուցող երեւույթների մեջ։ Մի տեսակ ուսուցանող, խղճի մտոք զգացումներ ու տագնապներ արթնացնող նրա ֆիլմերում՝ «Տոհմածառ», (1975), «Էլեգիա» (1978), «Հեքիաթ փոքրիկ կարապի մասին» (1983), «Ծերունին ու քամին» (1981), կյանքային դրվագներն ու իրողությունները նույն ակունքից են բխում, կենարար, երբեմն հուսահատեցնելու աստիճան մռայլախոհ, բայց հայ իրականության ծնունդ ու արգասիք։ Իսկ 88—ի Զարթոնքին նվիրված «Ավետիս» եւ «Մուսալեռ—88. Վիշապի տարի» ֆիլմերում արդեն առանց երկմտելու վավերագրողը իրականությունը նորովի դիտարկելու աշխարհայացք էր ձեւավորում։ Եվ այս ամենը բխում էր նրա արտիստիկ կենսակերպից, շրջապատը յուրովի դիտելու եւ մեկնաբանելու իր ունակությունից՝ միշտ ազնվությամբ հագեցած, ինքնասպառվելու աստիճան, բայց ճիգ ու ջանք չցուցադրող։
Դեռեւս 80—ականներին, երբ ցուցադրվեց «Իմ բարի մայրիկը» վավերագրաֆիլմը, շատերը անհանդուրժելի համարեցին Արա Վահունու հանդգնությունը։ Ֆիլմ նկարել մանկատան երեխաների մասին. առ հայ մայրն ունեցած պաշտամունքը ֆիլմի կադրերում «ամայանում էր»։ Երեխայի նկատմամբ ունեցած մոր գուրգուրանքը «տեղի էր տվել»։ Հասարակության մեջ երեխաներ լքողների կերպարները, երեխաների սպասումները խորթ էին հանդիսատեսի տոհմիկ զգացումներին ու, բնականաբար, պարսավելի։ Բայց երեւույթը կար, պետք էր բարձրաձայնել, սթափության կոչել այդ հատվածին. մնում էր հանդգնել...
Թե ինչ մթնոլորտ էր ստեղծվել Հ. Բեկնազարյանի անվան փաստա—վավերագրական կինոստուդիայում Արա Վահունու աշխատած տարիներին,–70—ական թվականներ,–նրա գործընկերները հիշում եւ պատմում էին. ու միշտ կար մարդու, վավերագրողի սեւեռուն մտավորականի լիարյուն կերպարը նրանց զրույցներում։ Հենց այս հանգամանքն է պատճառը, որ նրան իբրեւ ռեժիսորի գնահատում էին դեռեւս կենդանության օրոք։ Իսկապես, նրա շնորհիվ ազգային վավերագրական կինոյի պատմության մեջ հիմք դրվեց մարդու կերպարի բազմակողմանի բացահայտմանը։ Մինչ այդ մարդը ստվերո՞ւմ էր, թե՞ կային սովետական որոշ չափորոշիչներ, որոնք խախտելը, նույնիսկ թույլատրելի սահմաններում, արգելված էր։
Արա Վահունին սահմանազանց էր տարերային մտածողությամբ, իր մարդկային բնույթով։ Այլ խոսքով, ի դեմս Մարդու, ինքն իրեն «բերեց» հայ վավերագրություն, ներկայացրեց ինքն իրեն. մի տեսակ անթաքույց ինքներգություն։
Նկարչի տան սրճարանը ու... Արա Վահունին. երբեմն մենակ՝ կիսադատարկ կամ լեցուն սուրճի կամ օղու բաժակը սեղանին, մտովի հետամուտ Աբովյան փողոցի այդ հատվածի անցուդարձին։ Մտովի՝ գուցե նրանց հետ, Երեւանը տարեցտարի «ցամաքեցրած» այն երեւելիների, որոնց հետ բարեբախտություն էր ունեցել մտերիմ լինել... ու պատմում էր Փափազից, Հրաչյա Ներսիսյանից, Քոչարից, Մահարուց, Մինասից, Ֆրունզիկից, Շերենցից։ Ինքը սիրում էր, որ ես լսում էի, հարցեր չէի տալիս... որ վերստին վերապրի իր ոչ հեռավոր անցյալը՝ դրամատիկ իրողություններով։ Արան վերապրում էր, վերապրողի իր կերպը զարմացնում էր ինձ։ Արիստոկրատ կեցվածքը, դիմաշարժը եւ ընդհանրապես, ամեն քայլը ժառանգական էր, հպարտ էր, որ արմատներով,–մոր կողմից,–սերում է Սյունյաց Օրբելյաններից։ Հպարտ էր գիտակցողի արժանապատվությամբ։ Այսպիսին էր, նույնիսկ դստեր՝ Աննայի անժամանակ կորստից հետո, բայց նկատելի այլայլված, գրեթե խամրած լռությամբ։
Այսպիսին էր Արա Վահունին, այլ կերպ չէր կարող լինել իր համարձակ մենակությամբ։

Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

11-06-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO