Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


«Փոքր խորամանկությամբ հասանք մեր նպատակին»

Ստանիսլավսկու թատրոնում գիտեն ինչպես գրավել հանդիսատեսին

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում վերջին ամիսներին դրական փոփոխություններ են տեղի ունեցել. շատացել են առաջնախաղերը, մեծացել է հանդիսատեսի ոգեւորությունն ու թատրոն այցելելու ցանկությունը, աճել է տոմսերի վաճառքը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Իգիթխանյանը։
«Թատրոնը բարձրակարգ ներկայացումներ արտադրող կառույց է, որն իր բեմադրություններով պետք է միտված լինի հանդիսատեսին դաստիարակելուն ու կրթելուն։ Այն իր լավ ներկայացումներով ու պատշաճ սպասարկմամբ պետք է կանչի թատերասերին»,–նշեց Իգիթխանյանն ու հավելեց, որ հնարավոր է թատրոնով լավ վաստակել ու լավ ներկայացումների շնորհիվ բարելավել թատրոնի ֆինանսական վիճակը։
«Ձգտում ենք ներգրավել ներդրողների, որոնք կհետաքրքրվեն թատրոնով։ Հիմա ունենք նման խնդիր, քանի որ հովանավորներն ասես չեն հավատում թատրոնի հաջողությանը, բայց կամաց—կամաց այս հայացքները փոխվում են, եւ տեսնում ենք, որ հենց մեր թատրոնն աշխատում է ու լավ է աշխատում։ Հինգ ամսվա ընթացքում ամենակարեւոր եւ ռիսկային փոփոխությունը, որը արվել է, այն է, որ մենք հրաժարվել ենք տոմսերն այս կամ այն հաստատությանն առաջարկելուց, քանի որ նման իրավիճակներում հանդիսատեսը պարտադրված է գալիս ներկայացում դիտելու։ Երբ նա ստիպված է գալիս թատրոն, նրան այլեւս չի հետաքրքրում ներկայացումը։ Մենք այսուհետ վարում ենք «բաց տոմսարկղի» քաղաքականությունը։ Միայն օնլայն եւ մեր տոմսարկղի վաճառքներով թատրոնը լավ վիճակում է եւ չի կորցրել իր հանդիսատեսին։ Մենք ապացուցեցինք, որ թատերասերներն իրապես հետաքրքրված են ռուսական թատրոնով»,—շեշտեց նա։
Իգիթխանյանը հավելեց, որ թատրոնի մուտքի մոտ վաճառվում են ծրագրեր, որոնք նախկինում չէին գնում, իսկ հիմա թատերասերները ձեռք են բերում դրանք ու սիրով ծանոթանում բովանդակությանը։
«Ըստ իս՝ դա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ մենք շատ մեծ ուշադրություն սկսեցինք դարձնել սպասարկմանը։ Մեր հսկիչները, տոմսավաճառները, այն մարդիկ, որոնք անմիջապես հաղորդակցվում են հանդիսատեսի հետ, անցան վերապատրաստման դասեր ու փոխեցինք նրանց՝ հանդիսատեսին ընդունելու մոտեցումները։
Հետաքրքիր է՝ մեր թատերասերները սիրում են վերարկուով մտնել դահլիճ։ Մենք փորձեցինք նրանց հիշեցնել «Թատրոնը սկսվում է հանդերձարանից» Ստանիսլավսկու հայտնի արտահայտությունը։ Այդ նպատակով թատրոնի ճեմասրահում դաշնամուր ենք դրել, գորգեր փռել։ Երբ հանդիսատեսը մուտք է գործում ճեմասրահ ու լսում է լավ երաժշտություն, մի քանի րոպե այնտեղ մնալուց հետո ինքնաբերաբար ցանկանում է հանել իր վերարկուն։ Այս փոքր խորամանկությամբ հասանք մեր նպատակին»,– պատմեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։
Անդրադառնալով առաջնախաղերին՝ Իգիթխանյանը ընդգծեց, որ հունվարից ի վեր վերականգնել են երկու մանկական ներկայացում։ Նորա Գրիգորյանը հանրության դատին է հանձնել «Ինքնասպանը» բեմադրությունը, իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրած «Ռոմեո եւ Ջուլիետը», որը վերջերս է ներկայացվել թատերասերներին, մեծ պահանջարկ ունի։
«Շուտով թատրոնի փոքր բեմ կբարձրանա «Ուրիշ մարդ» ներկայացումը, շատ հետաքրքիր է լինելու Հովհաննես Թումանյանի 150—ամյակին նվիրված «Քաջ Նազարի» բեմադրությունը, որը նախատեսված է ընտանեկան դիտման համար։ Ներկայացման համար հատուկ երաժշտություն է գրվել, օգտագործվելու են ժամանակակից հնարքներ, մոտեցումներ։ Բեմադրությունը, որի հեղինակը Կարեն Ներսիսյանն է, հանրությանը կմատուցենք սեպտեմբերին։ Հոկտեմբերին Կոմիտասի հոբելյանի առթիվ տեղի կունենա «Կոմիտաս» ներկայացման առաջնախաղը, որի ռեժիսորը Ռոբերտ Հակոբյանն է։ Թատրոնի երիտասարդ դերասան Մանվել Խաչատրյանն էլ բեմադրում է «Փղերի երկար ճանապարհը» ներկայացումը։ Հրավիրյալ ռեժիսոր Զարուհի Շեխյանն էլ Ստանիսլավսկու թատրոնի բեմում ներկայացնելու է «Գեղեցկության թագուհի» գործը»,–հայտնեց Իգիթխանյանը։
Նա չմոռացավ խոսել նաեւ սպասվող հյուրախաղերի մասին ու կարեւորեց այն, որ հունիսին թատրոնը հյուրընկալելու է Ռուսաստանի Դաշնության Պրիմորսկի շրջանի Մ. Գորկու անվան ակադեմիական թատրոնի թատերախմբին, որը Հայաստանի հանդիսատեսի համար չորս ներկայացում է խաղալու։ Ռուսական թատրոնը փոխադարձ այցով լինելու է Վլադիվոստոկում։
Անդրադառնալով թատրոնի տնօրենի ընտրությանը, որը նախատեսված է հուլիսի երեքին, Յուրի Իգիթխանյանն ասաց, որ չգիտի, թե իրենից բացի ովքեր են մրցույթին մասնակցության հայտ ներկայացրել։ «Ես վայելում եմ մեր կոլեկտիվի աջակցությունը, ինչն ավելի է բարձրացնում պատասխանատվությունը։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է շատ լուրջ վերաբերվել քննությանը, պատասխանել այդ հիսուն հարցին, բայց մի բան էլ կա. անգիր անելով յուրաքանչյուր մարդ կարող է հանձել քննությունը, այնինչ՝ պետք է հաշվի առնել, թե որքանով է տվյալ անձը «թատրոնի մարդ»,—շեշտեց նա։
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք չընտրվելու դեպքում պատրա՞ստ է մնալ թատրոնի կողքին ու իրականացնել իր ծրագրերը, Իգիթխանյանը խոստովանեց, որ չի կարող հստակ ասել, դա կախված է նրանից, թե ով կդառնա տնօրեն։
Զրուցեց
Անժելա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

11-06-2019





13-12-2019
Արդարացվա՞ծ է, արդյոք, պետության կողմից 131.4 մլն եվրո գումարի վարկ վերցնելը
Որ ուղղություններով կծախսվեն բյուջետային աջակցության համար տրամադրված գումարները

Լուսինե ...


13-12-2019
Ի՞նչ են փաստում վերջին միասնական քննությունները
Աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա հատկապես միջնակարգ դպրոցներում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




13-12-2019
Աշխարհի վերաձեւման ընթացքը կփոփոխի նաեւ միջազգային կառույցները
Հայկական դիվանագիտության անելիքները՝ ԱՄՆ-ՌԴ հակամարտ եւ ԵՄ չեզոք ...


13-12-2019
Կրկին արտոնություններ ու կրկին միլիոնների
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«ԷՅ ԲԻ ՍԻ Տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ...


13-12-2019
Կգար հայրենիք, եթե կարողանար ապրել այստեղ իր արվեստով
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Մեր հայրենակից, ֆրանսահայ ճանաչված տենոր Ռուբեն Էլբակյանը, ...


13-12-2019
Արեւելքի եւ հայ արվեստի մերձեցման գաղտնիքները
ՀԱՊ-ում բացվեց «Արեւելքը եւ հայ արվեստը» ցուցահանդեսը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am



13-12-2019
Հանրակրթության նոր չափորոշիչները միտված են քննական մտածողության զարգացմանը
Հաջորդ ուսումնական տարում այն կփորձարկվի հանրապետության մարզերից մեկում

Լուսինե ...



13-12-2019
Բակունցն ընդունեց թումանյանական դավանանքը
Այն է՝ լեզվի գործին հաստատ ազգային դրոշմ ...

13-12-2019
Տարեվերջին մեդալները համալրվում են
Մրցաշրջանի վերջին օրերին հայ մարզիկները ...

13-12-2019
Զինծառայությունից խուսափածներին ժամկետ տրվեց մինչեւ դեկտեմբերի 31-ը
Պարտքը կատարածները չպետք է անարդար ...

13-12-2019
Առանց մեղադրական դատավճռի
Ապօրինի ծագում ունեցող գույքի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO