Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ՆԱԽԱԳԱՀ


«Մտքերի գագաթնաժողովի» մասնակիցները վերադառնում են որպես մեր երկրի լավ բարեկամներ

Նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին

Երեկ հանրապետության նախագահի նստավայրում կայացած՝ Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մրցանակների հանձնման արարողությունից հետո նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին.
–Պարոն նախագահ, Դիլիջանում անցկացվեց «Մտքերի հայկական գագաթնաժողովը»։ Ինչպիսի՞ն էին արդյունքները, ո՞րն էր գագաթաժողովի ուղերձը։
–Հռոմը դարերով կառուցել են։ Իհարկե, կարելի է քանդել մեկ օրում, բայց կառուցելու համար տարիների կարիք ունես, որպեսզի ամեն մարդ իր ներդրումը բերի՝ աշխատավորը, գյուղացին, գործարարը, քաղաքական գործիչը, արվեստի գործիչը, գիտնականը։ Ընդունեք սա որպես հանրապետության նախագահի կողմից մի փոքրիկ ներդրում, որն իր ամեն օրվա պարտականության կատարումից դուրս է՝ որպես նախագահական նախաձեռնություն։ Իրականում ես ծրագրել եմ, որ այսպիսի միջազգային կոնֆերանսների շարքը լինի շարունակական։
Ինչո՞ւ։ Ինչպես ասացի՝ մեկ օրում կամ նույնիսկ երեսուն տարվա ընթացքում չես կարող երկիր կառուցել։ Անընդհատ աշխատանքի, ներդրման կարիք կա։ Եվ այդ աշխատանքի, ներդրման անհրաժեշտության մեջ կարեւոր է, որ մենակ չանես, ինքդ քո մեջ փակված, այլ՝ անես աշխարհի հետ։ Հիմա մենք շատ ենք խոսում ներդրումների մասին։ Ճիշտ է, ներդրում ունենալու համար երկրում բազմաթիվ բաղադրիչների կարիք ունես։ Որպեսզի ունենաս ճշգրիտ, լավ ձեւավորված, մրցունակ, օրինակ՝ հարկային եւ տնտեսական քաղաքականություն, պետք է ունենաս դատարաններ, որոնք անաչառ են։ Եթե դու վստահություն չունես, որ կարող ես քո խնդիրները լուծել ուղղակի պարզ ձեւով, գնալ արբիտրաժ կամ դատարան, ներդրումներ չես անի։ Այնպիսի երկրի կարիք ունես, որտեղ հստակ ծրագիր կա, գիտես՝ այդ երկիրն այսօրվանից 5, 10, 15 տարի հետո որտեղ է լինելու, քանի որ ներդրում ես անում ոչ թե 2 օրվա, այլ 20 տարվա համար։
Բաղադրիչները շատ—շատ են, եւ դրանցից մեկը երկրի ճանաչելիությունն է։ Երկիրը կարող են ճանաչել զբոսաշրջային ճանապարհով՝ գան—գնան, կամ երկիրը ճանաչեն ինչ—որ գործարք անելով՝ հաջող կամ անհաջող։ Բայց կա ավելի ծրագրային ձեւ, եւ սա հենց նմանատիպ միջազգային մեծ կոնֆերանսներ կազմակերպելն է։ Եվ նույնիսկ այս տարի ես ծրագրում եմ մեկ կամ երկու, գուցե նույնիսկ ավելի մեծ կոնֆերանս, տարբեր ֆորմատով։ Մանավանդ որ, իրականում այսպիսի կոնֆերանսը մեր պետության վրա համարյա չնչին ծախս արժե, քանի որ կոնկրետ այս կոնֆերանսը, որն աշխարհում ճանաչված է, շատ փոքր բեռ է պետության վրա։ Իրականում այն ֆինանսավորվում է ե՛ւ մասնակիցների, ե՛ւ բարերարների կողմից։
«Մտքերի համաժողով» կոչվածը շատ հայտնի գագաթնաժողով է։ Տեսեք, թե երկու օրվա ընթացքում ինչի հասանք։ Հասանք նրան, որ հիմա աշխարհում դրա մասին խոսում են, սկսվեց լուրջ խոսակցություն, որ Շամոնի եւ Դիլիջան քաղաքները դառնան քույր քաղաքներ։ Իսկ Շամոնին Մոնբլանի մոտ է, հսկայական թվով զբոսաշրջիկներ են գնում, հետեւաբար, կապելով՝ դու այդ տուրիստներին գրավում ես նաեւ դեպի Հայաստան։
Երրորդը, որ շատ էական է, եկան բարձրորակ մարդիկ, որոնց մեծ մասին ես ճանաչում եմ որպես անձ, որպես գիտնական կամ գործարար։ Նրանց մեծ մասը, ովքեր վերադառնում են Հայաստանից, տվյալ դեպքում՝ գագաթնաժողովից, շատ ուրախ են վերադառնում, հետեւաբար, գնում եւ դառնում են ինչ—որ իմաստով մեր դեսպանները։
Եթե մեկը որոշել է Հայաստանի հետ գործարար աշխատանք ունենալ, պետք է փորձագետի կարծիք հարցնի։ Եվ եթե փորձագետը գիտի Հայաստանը, սիրում է այն եւ պատրաստ է Հայաստանի մասին լավ խոսել, ուրեմն եւս մեկ բաղադրիչ դրական ձեւով աշխատում է մեր երկրի օգտին։ Սա, իհարկե, մեկ տարվա գործ չէ, այնպես չէ, որ այսօր եկան, վաղն արդեն միլիոնները հոսելու են։ Մենք բոլորս ծանր աշխատանքի կարիք ունենք՝ ձեզ հետ միասին, որովհետեւ դուք էլ շատ մեծ դեր ունեք ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում։
Գագաթնաժողովի արդյունքները այսպիսին են։ Աշխատանքային խումբ կա, քանի որ այն «Չեթհեմ հաուս ռուլս» է, այսինքն՝ ներսում բոլոր քննարկումները չեն հրապարակվում, բայց բոլոր քննարկումները վերլուծվելու են, փաստաթուղթ դառնալու։ Փաստաթուղթը կհրապարակվի։ Բայց արդյունքն արդեն կա։ Հայաստանն այսօր ճանաչում են։
Շատ էական խնդիր կա, երբ խոսում ենք բաղադրիչների մասին։ Ենթադրենք, ի՞նչ է պետք, որ երկիրը ճանաչեն, գան ներդնեն։ Նախ եւ առաջ, երկիրը պետք է դնես աշխարհի քարտեզի վրա, ասես՝ ես կամ, ես կամ, որովհետեւ լավն եմ, ճիշտ տնտեսական քաղաքականություն ունեմ, ամեն ինչ կայուն է, դատարաններս լավն են, մարդիկ լավն են, ուտելիքը լավն է, զբոսաշրջիկները գալիս են։ Նաեւ շատ էական բաղադրիչ է երկրի կերպարը։ Կա աշխարհում հայի կերպար։ Հայը, որ աշխարհով մեկ սփռված է, ունի դրական կերպար։ Հայերին ընդունում են որպես լավ ու աշխատասեր մարդկանց։
Աշխարհում տարբեր ձեւեր կան՝ գնահատելու երկիրը։ Գնահատում են ըստ ՀՆԱ—ի։ Մեր ՀՆԱ—ն աշխարհի ամենամեծերից չէ։ Գնահատում են երկիրն իր տնտեսական զարգացման տեմպերի կամ ներդրումների միջոցով եւ այլն։ Բայց կա նաեւ զուտ մարդկային գնահատման ձեւ. լավ երկիր է ոչ թե այն իմաստով, որ լավն է կամ վատը, այլ՝ թե երկրի ընկալումն ինչպիսին է։ Մարդիկ հաճույքո՞վ են ընկալում, հաճույքո՞վ են երկիր գալիս, թե՞ ոչ։ Շատ էական է, որ լավի մեջ ջերմություն զգաս։
Մենք խոսում ենք ներդրումներից, քաղաքականությունից։ Սրանք բոլորն էական են, քանի որ «Մտքերի գագաթնաժողովին» եկած մարդիկ բոլորը մեր բարեկամներն են։ Ե՛վ լավ օրվա բարեկամ են, այսինքն՝ քաջալերելու են քաղաքական մտքի, արվեստի, տեխնոլոգիաների, նաեւ ներդրումների հոսքը, ե՛ւ վատ օրվա, երբ Հայաստանը խնդիրներ կունենա, մեր այս մարդիկ կողքին կլինեն։ Սա շատ էական է։
–Ձեր կարծիքով՝ ո՞րն էր ամենագրավիչ թեմաներից մեկը, որի մասին արժե խոսել, եւ որը ոգեւորիչ է։
–Գիտեք, մեկ թեմա չէ։ Տարիներ շարունակ ես Քենեդիի դպրոցի խորհրդի անդամ եմ եղել։ Դավոսում մենք, Հարվարդի համալսարանի Քենեդիի դպրոցի տնօրեն Գրահամ Ալիսոնի հետ, ամեն երեկո հարցնում էինք՝ մենք մի բան սովորեցի՞նք այսօր, թե՞ ոչ, թե՞ այն ամենը, ինչ լսեցինք, ծանոթ էր։
Կարող եմ ձեզ վստահեցնել, որ այս երկու օրվա ընթացքում ես ինքս շատ բան սովորեցի եւ սովորեցի նաեւ Հայաստանի մասին։ Սովորեցի, որովհետեւ Հայաստանին նայեցի ուրիշների աչքերով, մտքերով։ Չեմ ուզում մեկն առանձնացնել աշխարհաքաղաքականության կամ արհեստական բանականության, քաղաքակրթությունների երկխոսության մեջ։ Ես ծրագրում եմ ունենալ առանձին մեծ կոնֆերանս արհեստական բանականության թեմայով։ Մյուս թեման սննդի անվտանգությունն է։
Գիտեք, սննդի անվտանգությունն աշխարհում ամենակարեւոր խնդիրներից մեկն է։ Հայաստանը չնայած փոքր երկիր է, սակայն եթե ճիշտ կազմակերպվենք, կարող ենք նաեւ ներդրում ունենալ, որովհետեւ իրականում մենք խաչմերուկ ենք՝ դրական իմաստով։ Եվ նորից երկրի նկատմամբ վերաբերմունքի մասին։ Մարդիկ գալիս են Հայաստան եւ այստեղից բարությամբ են հեռանում։ Բարությունը երբեք չես կարող կորցնել։ Չնայած ես մաթեմատիկոս, ֆիզիկոս եմ, բայց ամեն ինչ չէ, որ թիվ է։ Ես այս Նոր տարուն այցելեցի մեր ընտանիքներից մեկին, որն 8 երեխա ունի՝ Սուրենավանում։ Եթե չեմ սխալվում՝ Հովսեփյան էր ազգանունը։ Ութ երեխա՝ 12—ից մինչեւ 1 տարեկան, պատկերացնո՞ւմ եք։ Ապրում են շատ ծանր պայմաններում։ Ես մինչեւ հիմա այդ ընտանիքի հետ ապրում եմ, որովհետեւ այդ ընտանիքն ամեն ինչից բացի բարի ընտանիք էր։ Ամենամեծ տղան 12 տարեկան էր, անունը՝ Միշա։ Երբ գնացինք, նվեր էի բերել, ասացի՝ Միշա, ես քեզ նվեր ունեմ։ Գիտե՞ք ինչ արեց։ Ձեռքերը հետ դրեց, ասաց՝ իսկ իմ քույրիկներին, եղբայրներին բերե՞լ եք, թե՞ չէ։ Եվ դա չես կարող երբեք մոռանալ, ամբողջ կյանքում, որովհետեւ Միշան մտածում էր ամբողջ ընտանիքի մասին։ Եվ հետո փորձեցի, ասացի՝ քո նման լավ երեխաներ կա՞ն քո գյուղում, ասաց՝ շատ կան, իրենց է՞լ եք օգնելու։
Ինչո՞ւ համար եմ սա ասում։ Երբ մարդիկ գալիս են Հայաստան եւ Հայաստանը տեսնեն որպես բարի ընտանիք, Հովսեփյանների ընտանիքի նման, այդ բարությունը տանելու են։ Եվ ես ուզում եմ ամեն ինչից բացի՝ տնտեսական ցուցանիշներ, դատաիրավական համակարգ, մեր երկրի մասին մտածեն որպես բարի երկիր, լավ երկիր։ Հիմա աշխարհում նմանատիպ չափանիշների փորձեր անում են, թե ամենալավ երկիրը որն է։ Լավը, իհարկե, էմոցիոնալ է, բայց մարդկանց վերաբերմունքը շատ էական է։ Իսկապես, մեզ՝ հայերիս, վերաբերվում են շատ լավ՝ որպես հազար ու մի շատ լավ, դրական որակ ունեցող։ Ուզում եմ՝ մեր երկիրն էլ այդպես ընկալվի։
Ուրեմն՝ «Մտքերի գագաթնաժողովի» բազմաթիվ դրական ներդրումից այն կողմ կա նաեւ այն, որ այս մարդիկ բոլորը վերադարձան՝ հասկանալով, որ սա լավ երկիր է, լավ մարդկանցով։ Եվ լավ ընտանիք ենք՝ Հովսեփյանների նման։
–Պարո՛ն նախագահ, ըստ Ձեր տեսլականի՝ 15 տարի հետո Հայաստանը որտե՞ղ է լինելու։
–Որտեղ է լինելու՝ չգիտեմ, որտեղ ես կուզենայի լիներ, ուրիշ հարց է։ Գագաթնաժողովի բացմանը ես երեք հարց տվեցի, ընդ որում, այդ երեք հարցը միայն մերը չէ, ամբողջ աշխարհի առջեւ է դրված։ Աշխարհը փոխվում է շատ արագ։ Բոլորը համաձայն են, որ սա անկայուն, անկանխատեսելի աշխարհ է, որտեղ մենք ապրում ենք այսօր։ Սրան կարող եք նայել վախով, որովհետեւ որեւէ բան, որը անկանխատեսելի է, կարծես ինչ—որ իմաստով վախենալու է, որովհետեւ չգիտենք, թե ուր ենք գնում։ Բայց, մյուս կողմից էլ, եթե անկանխատեսելի է, դա նաեւ հնարավորություն է բացում։ Եթե դու գիտես՝ ուր ես գնում, հետեւաբար հաջողության կհասնես։ Անկանխատեսելի է, որովհետեւ արդեն միաբեւեռ չէ։ Անկանխատեսելի է, որովհետեւ հասկանալի չէ՝ երկբեւե՞ռ է լինելու, թե՞ երեք բեւեռ, թե՞ բազմաբեւեռ։ Հասկանալի չէ, անկանխատեսելի է, որովհետեւ համաշխարհային տնտեսությունը անկանխատեսելի է։ Բայց, մյուս կողմից, ընդամենը մի քանի տարի առաջ հսկայական տնտեսական ֆինանսական ճգնաժամ ապրեցինք, որից դեռ երկրները չեն վերականգնվել։ Անկանխատեսելի է, որովհետեւ նորից աշխարհում պատեր են կառուցվում Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ, Չինաստանի եւ ԱՄՆ—ի միջեւ։ Եվ սրանք քննարկելն աշխարհի լավագույն էքսպերտների հետ ուղղակի նվեր է։ Մեր հայրենակիցներից շատ շատերը, ում հրավիրել էինք, մանավանդ երիտասարդները, շատ ոգեւորված էին, որովհետեւ հակառակ դեպքում դուք չգիտեմ ուր պետք է գնաք, պետք է գնաք Շամոնի, որ նույն գիտելիքը ստանաք, հիմա Երեւանում եք ստանում եւ Դիլիջանում։ Մյուս տարի նորից եք ստանալու։
–Որտե՞ղ կուզեիք լինել աշխարհաքաղաքական դիրքով։ Քարտեզի վրա չէ։
–Առաջատար։ Նորից եմ ասում՝ աշխարհն անկանխատեսելի է, դժվար է, պրոբլեմատիկ է, բայց այսօր նաեւ ունենք հսկայական հնարավորություններ՝ փոքր լինելով, եթե լինենք Հովսեփյանների ընտանիքի նման՝իրար մասին մտածենք, լինենք միացյալ եւ ունենանք հստակ ծրագիր, թե ուր ենք գնում։ 15, 20, 30 տարի հետո աշխարհը տարբերվելու է, որովհետեւ նույն արհեստական բանականությունը, տեխնոլոգիաները, մարդկանց վերաբերմունքը, քաղաքականությունը, բոլորը փոխվելու են։ Եվ դա մենք քննարկել ենք գագաթնաժողովի ժամանակ։ Այսինքն, մենք պետք ունենք Հայաստանի, որը ոչ թե ծրագրավորողների Հայաստան լինի, այլ՝ լինի արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների եւ մաթեմատիկայի կենտրոն։ Դրա համար բազմաթիվ բաղադրիչներ են պետք։ Պետք է նաեւ մեծ ընկերություններ Հայաստան գան, ու ես փորձում եմ բերել։ «Թալեսը», «Դասոն», նույն «Սիմենսին», «Գուգլը», բոլոր այդ ընկերությունները ներկա էին կոնֆերանսին։ Նրանք չեն գալիս միայն այն բանի համար, որ ինչ—որ բան լսեն կամ Դիլիջանը տեսնեն գնան։ Նրանք պրակտիկ մարդիկ են, եկել էին, որ հայտնաբերեին ինչ—որ բան։ Մենք պետք է օգնենք, որ նրանք հայտնաբերեն Հայաստանը, Դիլիջանը։ Միայն այդ ճանապարհով 15, 20 տարի հետո կարող ենք լինել աշխարհի առաջատար երկրներից մեկը։
Սա է իմ ոչ միայն տեսլականը, այլեւ երազանքը։ Չափը կարեւոր չէ, փոքրը կարող է լինել գեղեցիկ։ Ես ուզում եմ մեր երկիրը լինի գեղեցիկ։

11-06-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO