Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ՆԱԽԱԳԱՀ


Մեդիչիների գրադարան Մատենադարանում

Բացվել է «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից» խորագրով ցուցահանդեսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամում մասնակցել է «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Մեդիչիների Լավրենտյան գրադարանում պահպանվող 14 հայերեն ձեռագրերից երեքը՝ 13—րդ դարի Կիլիկյան Հայաստանի Քահանաօրհնեքի գիրքը, 14—րդ դարի Սաղմոսարանն ու Պատարագամատույցը մինչեւ տարեվերջ ներկայացվելու են Մատենադարանի այցելուներին։ Ինտերակտիվ մուլտիմեդիա համակարգով հնարավոր է դիտել նաեւ ձեռագրերի թվային էջերը։ Բացմանը ներկա են եղել նաեւ Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշիոն, Իտալիայում IBM ընկերության ինովացիաների եւ տեխնոլոգիաների հարցերով տնօրեն Ֆաբրիցիո Ռենզին, Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին։
Բացելով ցուցահանդեսը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր—Ղեւոնդյանը այն համարել է բացառիկ, քանի որ առաջին անգամ Մատենադարանն է հյուրընկալում բարեկամ երկրում պահվող հայկական ձեռագրական գանձերը։
Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշիոն ընդգծել է, այս ցուցադրությունը Հայաստանի եւ Իտալիայի նախագահներ Արմեն Սարգսյանի եւ Սերջիո Մատարելայի փոխայցելությունների եւ երկկողմ մշակութային կապերը զարգացնելու հանձնառության արդյունքն է։ «Մենք այստեղ ենք եկել Դիլիջանից՝ «Մտքերի գագանթաժողովից», որտեղ խոսվում էր արհեստական բանականության ուժի մասին,–ասել է նա։–Բայց այս փոքրիկ ցուցադրությունը, կարծում եմ, ցույց է տալիս, թե ինչքան խորը կարող է լինել բնական բանականությունը։ Այս ցուցադրությունը վկայում է, որ դարերի ընթացքում ձեւավորված հարաբերությունները չեն խամրում։ Մենք այս ձեռագրերն ունենք այն հոգեւորականների շնորհիվ, ովքեր Մետաքսի ճանապարհով Իտալիա են հասել։ Իմ ուղերձն այն է, որ Իտալիան, իտալական մշակույթը եւ իտալական տեխնոլոգիաները պատրաստ են ծառայել երկու երկրների միջեւ կապերի զարգացմանը»։
Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ հայկական երեք ձեռագրերը, որոնք դարեր շարունակ պահպանվել են Հայաստանից դուրս, հիմա վերադարձել են տուն։ «Բայց նրանց տունը ոչ միայն Հայաստանն է ու մեր Մատենադարանը, այլեւ Իտալիան է՝ Մեդիչիների հրաշալի գրադարանը։ Այս հնագույն ձեռագրերը վկայում են Հայաստանի ու Իտալիայի միջեւ դարեր շարունակ ձեւավորված բարեկամական հարաբերությունների մասին»,–ընդգծել է նա։
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի մեծ հետաքրքրությունը հայկական մշակույթի նկատմամբ՝ խնդրելով իր հարգանքի հավաստիքը եւ հետագա համագործակցության խորացման ու համատեղ աշխատանքի պատրաստակամությունը փոխանցել նրան։
Շնորհակալություն հայտնելով Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին՝ ցուցահանդեսի կազմակերպման ջանքերի համար՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ հաջորդ նմանատիպ միջոցառումները չեն ուշանա. «Հպարտ եմ այսօր այստեղ գտնվելու եւ այս ցուցադրությունը բացելու համար։ Հուսով եմ, որ հաջորդը կլինի շուտով՝ կապ չունի՝ այստեղ, թե Հռոմում։ Քանի որ մենք կապված ենք ոչ միայն պատմականորեն, այլեւ տեխնոլոգիապես»։
Արվեստն ու մշակույթը հասարակության ավելի լայն շերտերին հասանելի դարձնելու հարցում նախագահը կարեւորել է գիտության ու տեխնոլոգիաների դերը՝ նշելով, որ հայ—իտալական համագործակցության հեռանկարային ուղղություն են դառնում գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի եւ արվեստի բնագավառները։

11-06-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO