Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Որտեղ է սկսվում եւ ավարտվում մեր ու այլոց ազատությունների սահմանը

Իրավազանցության հակվածությամբ է որոշվում հասարակության քաղաքակրթվածության աստիճանը

ՀՀ Սահմանադրության հոդված 3-ը նվիրված է մարդուն, նրա արժանապատվությանը, հիմնական իրավունքներին եւ ազատություններին։
Ի տարբերություն դրա՝ հասարակական համակեցության կանոնները մեծ մասամբ գրված եւ օրենքով սահմանված չեն լինում։ Այդուհանդերձ, քաղաքակիրթ հասարակություններում քչերի մտքով է անցնում, որ կարելի է եւ չհետեւել դրանց կամ դրանք ստորադասել, ասենք, Մայր օրենքի պահանջներին։ Հայտնի ձեւակերպում կա. «Իմ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի ազատությունը»։ Գիտակցո՞ւմ ենք սա, թե՞ դարձյալ, ըստ սովորույթի, փորձում ենք խույս տալ այդ մտքից, եթե այն անմիջականորեն մեզ չի վերաբերում։
Երեկ տարբեր հարթակներում հանրային քննարկման թեմա դարձավ Երեւանում 46 համարի երթուղայինի վարորդի մասնակցությամբ տեսանյութը, որում երեւում էր, որ վերջինս չի ենթարկվել ծխախոտը հանգցնելու ուղեւորի կոչերին ու վիճել նրա հետ։ Սակայն առավել մտահոգիչն այն է, որ վարորդին իրենց համերաշխությունն էին հայտնում մյուս ուղեւորները, որոնց շահերի պաշտպանությանն էր ուղղված հասարակական տրանսպորտում չծխելու օրինական պահանջով վարորդին դիմած ուղեւորի գործողությունը։
Ասել է թե՝ մտահոգվելու լուրջ առիթ ունենք, քանզի հանրային գիտակցության այս մակարդակը իրավական պետություն կառուցելու նպատակով առաջնորդվող իշխանությունների ջրաղացին մի կաթիլ ջուր անգամ ավելացնելու ներուժ չունի։ Եթե մենք կրկին շարունակելու ենք չգիտակցել մեր ազատության սահմանը եւ ոտնակոխ անել համակեցության կանոնները, ապա իշխանությունների համար միայն վարչական մեթոդներով արդյունքի հասնելը շատ բարդ է լինելու։ Թեեւ արդեն դրա կարիքն էլ է զգացվում։ Ավելի խիստ մեթոդների դիմելու հրամայականը արդեն իսկ ծառացել է պատկան մարմինների առաջ։ Պայքար է սկսվել ավտոմեքենաներով երթեւեկության կանոնների կոպիտ, խուլիգանական խախտումներ կատարողների նկատմամբ, որոնք հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսեւորում՝ երթեւեկության այլ մասնակիցների շրջանում խուճապ եւ տագնապ առաջացնելով։
Ա. ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

12-06-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO