Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Վարչապետը Ռենե Ռուքեին է հանձնել ՀՀ քաղաքացու անձնագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր եւ Ալֆորվիլ քաղաքի նախկին քաղաքապետ Ռենե Ռուքեին։
Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ 1989 թվականից ի վեր պարոն Ռուքեն արդեն ավելի քան 30 անգամ եղել է Հայաստանում եւ Արցախում։ «Սակայն այս այցելությունը Ձեզ համար առանձնահատուկ է։ Այսօր ստանում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր եւ այսուհետ հանդիսանում եք ոչ միայն մեր անվերապահ բարեկամը, այլ նաեւ համաքաղաքացին»,–նշել է վարչապետը եւ Ռենե Ռուքեին հանձնել ՀՀ անձնագիրը։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է պարոն Ռուքեին եւ շնորհակալություն հայտնել նրան հայանպաստ գործունեության համար։
Ռենե Ռուքեն եւս շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատանքի համար եւ նշել. «Մեծ պատիվ է Ձեր ձեռքից ստանալ Հայաստանի Հանրապետության անձնագիրը։ Դեռեւս 35 տարեկանից սկսել եմ խորհրդարանական գործունեությունս եւ եղել հայկական հարցի անվերապարհ ջատագովը, քանի որ Ալֆորվիլում մշտապես շփվել եմ հայերի հետ ու հայ ժողովրդին ընդունում եմ որպես հարազատ եւ բարեկամ»։ Ռենե Ռուքեն վստահեցրել է, որ հետագա գործունեության ընթացքում եւս շարունակելու է հայանպաստ գործունեությունն ու նպաստելու հայ ժողովրդի հիմնախնդիրների բարձրաձայնմանն ու լուծմանը։
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում պարոն Ռուքեի գործունեությունը, եւ այս անձնագիրն այդ գնահատանքի արտացոլանքն է։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ հայ—ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման շուրջ։

13-06-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO