Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.02.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ադրբեջանը նորից սադրում է

Թուրք-ադրբեջանական զորավարժությունները ոչ միայն հոգեբանական խնդիր են լուծում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ադրբեջանական բնավորության ամենաթարմ դրսեւորումը երեկ երկրի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության սադրող բովանդակությունն էր։ Բայց Արցախի ռազմական գերատեսչությունը ոչ միայն հերքեց ապատեղեկատվությունը, թե հայկական ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, այլեւ իրազեկեց, որ հունիսի 11—ին օրվա ընթացքում եւ 12—ի գիշերը ադրբեջանական կողմն է հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար եւ դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ—17 տիպի նռնականետեր։
Փաստորեն, Ադրբեջանը Թուրքիայի հետ անսասան եղբայրությունը ի ցույց դնելուց հետո անցել է «առօրյային»՝ ապատեղեկատվությանն ու սադրանքներին։ Եվ հայկական կողմից նախազգուշացումները, որ իրավիճակի սրման եւ դրանից բխող հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Բաքվի վրա, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նկատեց, որ նրանց վրա ազդեցություն չեն ունենում։
Իսկ «եղբայրական» զորավարժության մասով ընդգծեց, որ վերջին տարիներին հատկապես Նախիջեւանում թուրք—ադրբեջանական զորավարժությունները կամ կրակային մարտավարական պարապմունքները շատ ավելի հաճախակի են դարձել։ Բայց ավելի հաճախակի են դարձել այս տարվա հունվարից։
«Պետք է փաստեմ, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ զորավարժությունները սկսեցին իրականացնել ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքում։ Զորավարժություններ սկսեցին իրականացնել նաեւ բուն Թուրքիայի տարածքում։ Սա պարզապես խոսում է այն մասին, որ իրականում փորձում են ադրբեջանական ու թուրքական զինանոցները համատեղել։ Այսինքն՝ համատեղում են՝ մեկը մյուսին լրացնելով օգնություն ցուցաբերելու համար»,—ասաց փորձագետը՝ ավելացնելով, որ Ադրբեջանի հասարակությունը վերջին ժամանակներում պատրաստվում է ավելի շատ պատերազմի, քան խաղաղության։ Որպես դրա մասին վկայող փաստեր նշում է Ադրբեջանի տարածած պաշտոնական տեղեկատվությունը՝ գործածվող «բառամթերքով», տերմինաբանությամբ։
Նախիջեւանում թուրք—ադրբեջանական համատեղ զորավարժություններից հաղորդագրության պաշտոնական տեքստը ներկայացնելով իր ֆեյսբուքյան էջում, Հովհաննիսյանը գրել է. «Տեքստում նկարագրում են տակտիկական եւ մարտավարական կրակային պարապմունքները եւ թիրախների հայտնաբերումն ու խոցումը։ Հինգ տողանոց տեքստում չորս անգամ օգտագործում են «դուշման— թշնամի» բառը, այն դեպքում, երբ զորավարժություններում որպես կանոն օգտագործում են «պայմանական հակառակորդ» տերմինը։ Ահա այսպես են ադրբեջանցիներն իրենց հասարակությանը նախապատրաստում խաղաղության»։
Մեզ հետ զրույցում շարունակելով թեման՝ նա բարձրաձայնեց, որ նրանք ավելի շատ փորձում են իրավիճակը սրել, հասարակության շրջանում արթնացնել ռազմահայրենասիրական ոգին՝ «գնանք, ազատագրենք», քան երկու պետությունների հասարակությունների միջեւ երկխոսություններ գտնել, երրորդ երկրի տարածքում հանդիպել, քննարկել եւ այլն։
«Ադրբեջանում դա բացառում են»,—ասում է՝ ավելացնելով, որ հատկապես Նախիջեւանի տարածքում եւ Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ օգտագործված ստորաբաժանումները եւ ռազմական տեխնիկան էականորեն տարբերվում են մյուս զորավարժությունների ժամանակ կիրառվածներից։ Կարեն Հովհաննիսյանը բարձրաձայնում է, որ այդտեղ նրանք հստակ ծրագիր ունեն ու փորձում են այդ հստակ ծրագրով շարժվել. «Մի կողմից թվում է՝ դա իրենց ներքին հարցն է՝ զորավարժություններ են անցկացնում, թող անցկացնեն, բայց, մյուս կողմից, դա ուղիղ կապ ունի Հայաստանի հետ։ Թուրքիան զորք է մտցնում Նախիջեւան։ Ես վտահ չեմ, որ այդ զորքն ու ռազմական տեխնիկան տանելու են այդտեղից»։
Նա ավելի շատ հակված է մտածելու, որ զորավարժության անվան տակ հավելյալ տեխնիկա են մտցրել Նախիջեւան։ Կարծում է՝ փորձելու են ռազմավարական տակտիկական թիրախներ ընտրել։ «Ենթադրում եմ, որ օգտագործելով համապատասխան տեխնիկան՝ ավելի շատ կթիրախավորեն մեր ռազմավարական նշանակությամբ ճանապարհները՝ թե՛ Նախիջեւանի, թե՛ ՀՀ հյուսիս—արեւելյան կողմից։ Չմոռանանք, որ մարտին զորավարժություններ ծավալեցին նաեւ Հայաստանի հյուսիս—արեւելյան հատվածում։ Այնպես է ստացվում, որ փորձելու են ավելի շատ հեռահար զենքերով որոշակի ենթադրյալ թիրախներ թիրախավորել եւ հարվածել»,—ասաց նա՝ ավելացնելով, որ այս անգամ պատերազմի, ռազմական ակտիվ գործողությունների դեպքում ապրիլյան ծրագիրը չի կրկնվի։ Նրա խոսքերով, մենք ունենալու ենք ոչ թե մեկ, այլ մեկից, նույնիսկ երկուսից ավելի ճակատ։
Ապագայում հնարավոր զորավարժությունների մասին հարցին էլ պատասխանում է, որ երբ քարտեզագրվում են հունվարից սկսած զորվարժությունները, ակնհայտ է դառնում, որ դեռեւս հարավ—արեւելյան կողմում՝ Իրանին սահմանակից հատվածում, զորավարժություններ չեն եղել։ «Դա խոսում է այն մասին, որ գուցե փորձում են հասկանալ՝ Նախիջեւանի զորավարժություններին ինչպես կարձագանքի իրանական կողմը։ Այնուհետեւ նրանք զորվարժություններ կանցկացնեն այդ թեւի վրա։ Պետք է փաստեմ նաեւ, որ զորավարժությունները թիրախային են, ընտրում են բնակլիմայական պայմանները, ռելիեֆը, գիշերային պայմանները։ Սպասում եմ, որ սեպտեմբերին այնտեղ գուցե զորավարժություններ անցկացնեն, եթե ոչ ավելի շուտ»,—կանխատեսեց Հովհաննիսյանը՝ նկատելով, որ Նախիջեւանում զորավարժությունների մասով Իրանի կողմից պաշտոնական արձագանք չկա։ Բայց վստահ է, որ արձագանքը չի ուշանա, որովհետեւ թուրքական զինուժի ներկայությունն այդտեղ չի բխում նաեւ իրանական կողմից ցանկություններից։
Ինչ վերաբերում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծ ընդունելուն՝ փորձագետը նշում է. «Այդ պատժամիջոցները ո՛չ առաջինն են, ո՛չ վերջինը։ Դրանք անընդհատ եղել են, անընդհատ կան։ Եվ այդ կերպ ԱՄՆ—ը փորձում է իր ազդեցությունն էլ ավելի ուժեղացնել Թուրքիայի վրա։ Ես վստահ կարող եմ ասել, որ դա մինչ այս պահը չի ստացվում, քանի որ Թուրքիան վերջ ի վերջո դուրս է եկել ԱՄՆ—ի վերահսկողությունից եւ արդեն նույնիսկ ինքնուրույն ռազմաքաղաքականություն է վարում ընդհուպ ԱՄՆ–ի «ոչ բարեկամ» երկրի՝ այս դեպքում Ռուսաստանի հետ»։ Ըստ նրա՝ այդ պատժամիջոցները էական ոչ մի նշանակություն չեն կարող ունենալ, քանի որ ԱՄՆ—ը Թուրքիայի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ է կիրառել։

13-06-2019





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO