Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Սեյրան Խաթլամաճյան. նրա պատկերաստեղծ մտածողությունը սերում էր Անիից

Երեւանյան դիմանկարների էսքիզները դժվարությամբ, բայց անկասելի պահանջի թելադրումով մտահղացվում են ինձնից անկախ հանգամանքներում եւ պահերին. այնժամ, երբ քաղաքի կարոտի ծարավից ջանում եմ ինքնասփոփում ապրել...
Եվ նրանք՝ այդ երեւելիները, կարծես թե «հորդորում են», որ իրենց հիշելու սքանչացումը պարգեւեմ անԵրեւան ապրողներին։ Միայն զգալի հիշողության կորուստը չէ պատճառը, որ նրանց վերապրեցնելու ճիգը երբեմն ինձ սպառնում է։ Եվ եթե չեմ հիշում, ուրեմն երեւանյան գունապնակում իմ «տեսողությամբ» նրանք քաղաքի քայլքին համընթաց չեն քայլել եւ չկան մեր եւ քաղաքի հիշողության ծալքերում։
Սեյրան Խաթլամաճյանին՝ գունային անսպառ ճաշակ ունեցող գեղանկարչին, հայկական աբստրակցիոնիզմի հիմնադիր համարելով, ոչ թե սահմանափակում են նրա տաղանդի շրջածիրը, այլ բացորոշում արվեստագետի գեղագիտական—մտածողական տարերային «հանդգնության» էությունը։ Իսկապես, իմացական հմայքի տեր անհատականություն էր. ինքնօրինակ ու գրեթե անգերազանցելի զրույցներում, խանդավառությամբ էր խոսում հատկապես իր հայրենակիցներ Սարյանից, Նալբանդյանից, Ռափայել Պատկանյանից, Մյասնիկյանից, Սիմոն Վրացյանից։ Դեռեւս 60—ական թվականներին նրա բնավորության հախուռն ու «անսրբագրելի» բնույթը միայն գեղանկարչության մասին իր դատողություններով չէր սահմանափակվում—դրսեւորվում, այլեւ անհատ—քաղաքացու պահվածքով, մանավանդ «առտնին» դասախոսությունների ժամանակ, երբ 80—ական թվականներին եւ Զարթոնքի 88—ին բարձր ու խրոխտ, անթերի հիշողությամբ «մեջբերում էր» հատվածներ Պատկանյանի «Վարդապետարան Հայաստանի անկախության» երկից։
Սեյրանը անկախության հրապարակում մի փոքրիկ կղզյակ էր ստեղծում՝ իր շուրջ խմբելով մի այնպիսի բազմություն, որին գրավում էր ոչ միայն նրա խոսքի դիպուկությունը, շիտակությունը՝ հայոց պատմության, ըստ իր պատկերացումների, մեկնաբանությունները, այլեւ խոսքի գունեղ կոլորիտը. նա այդ պահերին էլ էր գեղանկարում, ունկնդիրների պատկերացումներից դուրս ստեղծում մի աշխարհ, որտեղ ինքն էր իրական դեմքը, անշուշտ, չմոռանալով ոգեւորիչ տոնայնությամբ հայտնել դասական ուղղագրության մասին ունեցած անվերապահ կարծիքը. «Ուղղագրությունը փոխելով՝ հայությունը պառակտեցին»։ Այս խոսքերն անկարող եմ չհիշել, իրականում մաշտոցյան ոսկեղենիկ լեզվի իր պաշտամունքն էր առօրյան իր հոգսը՝ խրոխտ շարժուձեւով արտահայտված, կարծես նկարակալի առաջ, վրձինը ձեռքին հեքիաթային իր Հայաստանն էր պատկերում, մտովի՝ Անի քաղաքի փողոցներում թափառիկ հայացքով…
Իմ պատկերցմամբ այնժամ եւ հիմա էլ անհավատալի էր Խաթլամաճյանի ազգային ոգի կրող գեղանկարչի գոյությունը մեզանում։ Մտերիմները նույնիսկ կես—կատակ, կես—լուրջ ասում էին. «Սեյրանը Սովետի գոյությանն ընդհանրապես անտեղյակ է եղել»։ Եվ իրոք, կայսրության կործանմանը չհավատաց, որովհետեւ նրա համար բնավ գոյություն չէր ունեցել։
60—ական թթ. Հայաստանի գրեթե բոլոր մարզերում կազմակերպված ազգագրական արշավներով խանդավառվածը հետագայում, բնականաբար, պետք է նախաձեռներ Հայաստանի առաջին հանրապետության Զինանշանի վերաձեւափոխված իր տարբերակը. ավելի քան իրականացված երազ՝ այն ինքը «տեսնում էր» դեռեւս տասնամյակներ առաջ. «Հեքիաթային Հայաստան» (1967) նկարաշարի գունային ներքին պոռթկումներում։
Գեղանկարչի ներաշխարհն ինքնաբացահայտող մտայնությունները, մանավանդ աբստրակտ նրբերանգներով էր ազգայնացվում, բայց բնավ չտեղայնացնելով՝ համամարդկայինն ընդգծելու եզակի օրինակ, չափազանց օրինակելի ոգեկոչումով։
Ինձ համար հիմա էլ «տեսանելի է» նա՝ մտերիմ ընկերոջ, համերկրացի բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանի հետ Աբովյան փողոցն ի վար, Սարյան փողոցն ի վեր քայլելիս։ Երկու պարթեւահասակ անեցիները «շարժական բազալտե քանդակի» տպավորություն էին թողնում։ Քանդակագործն, անշուշտ քաղաքն էր, որ մայթեզրերին, սրճարաններում «դրոշմում էր» նրանց քայլքը, դիմաշարժը, հախուռն ոգեւորությունն ու անհուսալի չթվացող տվայտանքն ու ոգեւորությունը։ Նրանք շարունակաբար նպաստում էին Երեւանի «կերտմանը», իրենց գոյությամբ էին բացահայտում մեզնից օրեցօր հեռացող ցամաքահյուծ քաղաքի ներաշխարհը։
Սեյրան Խաթլամաճյանը ունենալով գեղանկարչության եւ ընդհանրապես արվեստի իր ըմբռնումները, հոգեւոր անսպառ էներգետիկայով էր օժտված։ Իր տարաշխարհը՝ հայաստանյան բնաշխարհը (Մեղրի, Եղեգնաձոր, Քարահունջ եւ այլն) ինչպես էր զորում մեկտեղել հանրային տարբեր խնդիրներով մտահոգ դյուրագրգիռ խառնվածքի հետ։ Նա այլ կերպ չէր կարող ապրել։ Ապրում էր ոգեշնչվելով եւ ոգեշնչելով։ Մանավանդ երբ հոգնած—միայնակ, ձեռքերը խաչաձեւ թիկունքին քայլելիս՝ կեսօրին թե երեկոյան։ Զգացվում էր փոթորկող հոգնածությունը, եւ քաղաքը «հետամուտ էր» նրա ամեն քայլին, ինչ—որ տեղ դեգերող մտացիր հայացքին։ Երբ մի օր «անխոհեմորեն» ասացի. «Ի վերջո, Անիի ավերակները տեսա»։ Խոժոռվեց. «Անին ավերակներ չունի, քանի ապրում ենք, Անին...» ու մի կերպ պոռթկումը զսպեց։ Վստահ եմ, մտովի այնտեղ էր՝ Անիում, այդպես էլ չբացահայտելով Անիի գոյության առասպելը։ Բայց ավելի քան վստահ եմ, որ նրա պատկերաստեղծ մտածողությունը սերում էր Անիից, ինչպես իր պաշտելի Արշիլ Գորկու գունամտածողությունը՝ դրախտային Վանից, որ նաեւ աշխարհայացք էր՝ արնածոր վերք։ Այդ վերքի արյան ծորումը նկատելի է Սեյրան Խաթլամաճյանի բազմագունեղ գեղանկարչության մեջ։

Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

13-06-2019





19-11-2019
Տարածաշրջանը՝ ռազմաքաղաքական ծավալումների սպասումներում
Հայաստանի դերը կարող է անսպասելիորեն առաջնային դիտարկվել

Արմենուհի ...


19-11-2019
ՀԱԷԿ-ը մտադիր է աշխատած միջուկային վառելիքի կառավարման ի՛ր ծրագիրն անել
Չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունն էլ կսկսենք

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




19-11-2019
Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերը
Ձեւավորվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի առաջնային կազմը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




19-11-2019
Կառավարությունը կրթության եւ գիտության ոլորտում գնալու է վճռական, սկզբունքային եւ հետեւողական փոփոխությունների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ...


19-11-2019
Քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության ...


19-11-2019
Ովքե՞ր են եղանակի մասին տեղեկանում «առաջին ձեռքից»
Գարնան առաջին ամպրոպների հետ Գագիկ Սուրենյանի համար կյանքը ...


19-11-2019
Խաղաղության աղավնին՝ դպրոցի բակում
Հերիկի դպրոցը կոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով




19-11-2019
Ոսկու փոխարեն՝ արեւային էներգիա
Տարածքի կոնսերվացման նպատակով ավելի քան ...

19-11-2019
Եթե ապրում ես, ուրեմն ապրում ես կայացած երազանքի մեջ
«Վերնիսաժում» նստած՝ աշխարհը պտտում է իր ...

19-11-2019
Պատվաբեր առաքելություն
Արթուր Ալեքսանյանը դարձավ
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO