Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.11.2019
ՆԱԽԱԳԱՀ


«Գյումրին մեր տունն է, պետք է վերակառուցենք մեր տունը»

Հանրապետության նախագահն աշխատանքային այցով Գյումրիում էր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրի այցի ընթացքում աշխատանքային ճաշ-հանդիպում է ունեցել Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայի (ANCE) եւ Ինժեներիայի, ճարտարապետության, տեխնիկական—տնտեսական խորհրդատվական կազմակերպությունների ասոցիացիայի (OICE) գործարարների խմբի հետ, քննարկել Գյումրիի պատմամշակութային արժեք ներկայացնող հին շինությունների վերականգնման հարցում համագործակցության հնարավորությունները, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Այնուհետեւ իտալացի գործարարների, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, Գյումրիում զարգացման ծրագրեր իրականացնող տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել քաղաքի պատմական կենտրոնում։ Իտալացի հյուրերին ներկայացվել են քաղաքի պատմական կենտրոնի վերականգնման ու զարգացման ծրագրերը։
Պատասխանելով գյումրեցի լրագրողների հարցերին՝ նախագահը տեղեկացրել է, որ դեռ ամիսներ առաջ Իտալիայում՝ Կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայում ունեցած հանդիպման ժամանակ նրանց ներկայացուցիչներին հրավիրել է Գյումրի։ Նախագահը նշել է, որ այդ հրավերի իմաստը շատ պարզ է՝ վերադարձնել կյանքը Գյումրի, եւ, իհարկե, պահպանել Գյումրիի մշակութային ժառանգությունը, իսկ նպատակը՝ նրանց հետ համատեղ Գյումրիի վերականգնումն է։ «Գյումրին մեր տունն է, եկեք վերակառուցենք մեր տունը, կենդանություն տանք։ Սա յուրօրինակ քաղաք է, գեղեցիկ պատմություն ու լավ մարդիկ ունեցող։ Գյումրին մոռացված գանձ է,–ասել է նախագահը։–Իտալիան հսկայական պատմական ու մշակութային ժառանգություն ունեցող երկիր է։ Իտալացիները մշակույթը պահել ու գնահատել գիտեն։ Հետեւաբար, նրանց այցը կարեւոր է, եթե ուզում ենք, որ Գյումրին դառնա մշակույթի կենտրոն»։
Արմեն Սարգսյանն Ախուրյանում հյուրընկալվել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցում։ Նախագահը ծանոթացել է քանդակագործի աշխատանքներին, հետաքրքրվել դեռեւս անավարտ քանդակներով։ Մոդեռն ոճով աշխատող արվեստագետը ներկայացրել է իր աշխատանքների սիմվոլիկան, որոնց հիմքում նաեւ ազգային միասնականության գաղափարն է։
Նախագահին են ներկայացվել նաեւ քանդակագործի որդու՝ նկարիչ Հրաչ Վարդանյանի աշխատանքները, որոնք արդեն իսկ ցուցադրվել են մի շարք միջազգային ցուցահանդեսներում։
Արվեստագետները նախագահին պատմել են իրենց ծրագրերի մասին, մտքեր փոխանակել ժամանակակից արվեստի զարգացման միտումների շուրջ։

13-06-2019





19-11-2019
Տարածաշրջանը՝ ռազմաքաղաքական ծավալումների սպասումներում
Հայաստանի դերը կարող է անսպասելիորեն առաջնային դիտարկվել

Արմենուհի ...


19-11-2019
ՀԱԷԿ-ը մտադիր է աշխատած միջուկային վառելիքի կառավարման ի՛ր ծրագիրն անել
Չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունն էլ կսկսենք

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




19-11-2019
Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերը
Ձեւավորվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի առաջնային կազմը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




19-11-2019
Կառավարությունը կրթության եւ գիտության ոլորտում գնալու է վճռական, սկզբունքային եւ հետեւողական փոփոխությունների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ...


19-11-2019
Քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության ...


19-11-2019
Ովքե՞ր են եղանակի մասին տեղեկանում «առաջին ձեռքից»
Գարնան առաջին ամպրոպների հետ Գագիկ Սուրենյանի համար կյանքը ...


19-11-2019
Խաղաղության աղավնին՝ դպրոցի բակում
Հերիկի դպրոցը կոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով




19-11-2019
Ոսկու փոխարեն՝ արեւային էներգիա
Տարածքի կոնսերվացման նպատակով ավելի քան ...

19-11-2019
Եթե ապրում ես, ուրեմն ապրում ես կայացած երազանքի մեջ
«Վերնիսաժում» նստած՝ աշխարհը պտտում է իր ...

19-11-2019
Պատվաբեր առաքելություն
Արթուր Ալեքսանյանը դարձավ
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO