Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Համահայկական 7-րդ խաղերի երեք ջահերը կմիանան Ստեփանակերտում

Դրանք կխորհրդանշեն Հայաստանի Հանրապետություն–Արցախ–սփյուռք եռամիասնությունը

Համահայկական 7-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները կանոնավոր ընթացքի մեջ են, դրանք կանցկացվեն օգոստոսի 5-17-ը Երեւանում եւ Ստեփանակերտում։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Արցախի մայրաքաղաքում։
Ինչ խոսք, մարզական ռեկորդների, ցուցանիշների առումով այս խաղերը դժվար է մեկ հարթության վրա դնել աշխարհի եւ Եվրոպայի տարբեր մրցումների, առաջնությունների հետ, սակայն բովանդակային—էութենական իմաստով դրանց նշանակությունը չափազանց մեծ է աշխարհասփյուռ հայության համար։ Սա եւս մեկ առիթ ու հնարավորություն է համախմբելու Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի մեր հայրենակիցներին համահայկականության, միասնության, ընդհանուր գաղափարների շուրջ։ Այս գիտակցումով են մոտեցել խնդրին նաեւ Հայաստանի ու Արցախի ղեկավարները, որոնց հանձնարարությամբ ստեղծվել են կազմկոմիտեներ՝ Հայաստանում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, Արցախում՝ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի։
Կազմակերպական աշխատանքներին աջակցում են նաեւ բազմաթիվ կամավորներ, գործիչների, գործարարներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ։
Համահայկական այս խաղերի համար խորհրդանշական երեք ջահ է նախատեսված վառել։ Մեկն օրերս վառվեց Արեւմտյան Հայաստանում՝ Մուսա լեռան ստորոտին, երկրորդը՝ Խոր Վիրապում, իսկ երրորդը մի քանի օրից կվառվի Արցախում՝ Տիգրանակերտում։
Խոր Վիրապում՝ Գրիգոր Լուսավորչի կանթեղից Համահայկական խաղերի ջահը վառել է 31—րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։
Օգոստոսի 6—ին՝ Համահայկական 7—րդ խաղերի հանդիսավոր բացման օրը, դրանք կմիանան Ստեփանակերտում՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետություն–Արցախ–սփյուռք եռամիասնությունը։

18-06-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO