Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.07.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Երկու միասնական էլ՝ եւ վերջ

Ֆիզիկայի քննական արդյունքները հայտնի են

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am

Միասնական քննություն դիմորդը կարող է հանձնել տարվա մեջ մեկ անգամ։ Այդ մասին դիմորդներին հիշեցնում են Գնահատման եւ թեստավորման կենտրոնից։ Միասնական քննությունն ավարտական քննություն չէ, որ հնարավոր լինի վերահանձնել անբավարար գնահատականի դեպքում։ Այն վերահանձնելու մասին դրույթ նախատեսված չէ ո՛չ անբավարար, ո՛չ ցածր միավոր ստանալու դեպքում։
Այնպես որ, անբավարար միավոր ստանալիս ինչ—որ պատճառաբանությունների «հղում անելը» ժամանակավրեպ է։ Ժամանակն ու էներգիան ավելի տեղին կլինի կենտրոնացնել գիտելիքն ամփոփելու եւ հերթական քննությանը պատրաստվելու վրա։ Առջեւում դեռ երկու քննություն կա՝ հունիսի 21—ին եւ հունիսի 25—ին, համապատասխանաբար, հայոց պատմությունից ու քիմիայից եւ «Ռուսաց լեզու» առարկայից։ Այսօր էլ մաթեմատիկայից քննություն հանձնողներն էին բռնել քննական կենտրոնների ճանապարհը։
Հունիսի 14—ին էլ տեղի ունեցավ «Օտար լեզուներ» առարկայի միասնական քննությունը։ Քննության արդյունքները կհրապարակվեն հունիսի 19—ին՝ այն քննակենտրոններում, որտեղ դիմորդները քննություն են հանձնել։ Գնահատականների բողոքարկումը տեղի կունենա հունիսի 20—ին մինչեւ ժամը 18։00—ն՝ նույն քննակենտրոններում։
Իսկ ահա ֆիզիկայի վերջնական արդյունքներն արդեն փակցված են։ Քննությունը հունիսի 11—ին էր։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնից «ՀՀ»—ին հայտնեցին, որ ստացված հայտերի թիվը 1460 է եղել, բայց քննություն է հանձնել 1405 դիմորդ։ Քննական միջին միավորը 11.7 է։ 7.5 միավորից ցածր է ստացել 320 հոգի, կամ՝ 22.8 տոկոսը։ 18—20 միավոր էլ արձանագրել է 177 մասնակից՝ 12.6 տոկոսը։
Ըստ նախորդ տարվա քննական արդյունքների վերլուծության՝ 2018թ. «Ֆիզիկա» առարկայի համար հայտագրված է եղել 1006 դիմորդ, որից 102—ը՝ լրացուցիչ փուլի համար։ Քննության է ներկայացել 983 հոգի՝ 882—ը հիմնական փուլին, 101—ը՝ լրացուցիչ։
Նախորդ տարի այդ առարկայի առավելագույն միավորը 20 էր, նվազագույնը՝ 0.75, իսկ միջին միավորը կազմել է 11։ Միջին միավորը ամենաբարձրը եղել է Արարատի եւ Կոտայքի մարզերում՝ 13.5։
0—7.25 միավոր հավաքել էր 295 մասնակից կամ 30 տոկոսը։ 7.5 13.25 միավոր էր ստացել 341 հոգի՝ 34.7 տոկոսը, 13.5 16.75 միավոր՝ 180 հոգի, կամ 18.3 տոկոսը, 17.0 18.75 միավոր՝ 77 հոգի, կամ 7.8 տոկոսը։ 19—20 միավոր հավաքածների թիվն էլ կազմել է 90, տոկոսային հարաբերությամբ՝ 9.2 տոկոս։ Իսկ բողոքարկման պատկերը հետեւյալն էր՝ ընդամենը 6 բողոք—դիմում՝ բոլորն էլ տեխնիկական բնույթի։ Դրական լուծում է ստացել դրանցից 2—ը։

18-06-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO