Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Վստահությունն ամրապնդվում է իրական գործով

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 28-րդ համատեղ նիստը

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Հոգաբարձուների խորհրդի 33 անդամներից ներկա էին 21-ը, 24 տարածքային մարմիններից էլ 17 ներկայացուցիչ կար։ Քվորումն ապահովված էր, ուստի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 28-րդ համատեղ նիստը կայացավ։ Նիստը վարեց խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նիստին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Ելույթներով հանդես են եկել Հայաստանի նախագահն ու վարչապետը։
Տարեկան ժողովին քննարկվեցին 2019թ. ծրագրերի ու հեռուստամարաթոնի հիմնական ուղղությունները։ Խոսվեց նաեւ իրականացվելիք նոր ձեւաչափով պիլոտային ու 2018—ին կյանքի կոչված ծրագրերի մասին։
Այսպես, 1992թ. մինչ օրս շուրջ 370 մլն դոլարի գումար է ներդրվել հայրենիքի զարգացման համար։ Նախորդ տարի հիմնադրամը Հայաստանում եւ Արցախում իրականացրել է շուրջ 100 բազմոլորտ ծրագիր։
Հայկական երկու հանրապետություններում առավել խոշոր ծրագրերի շրջանակում 164 բնակելի տուն եւ համայնքային կառույց ապահովվել է արեւային ջրատաքացուցիչներով։ Կառուցվել է 4 մանկապարտեզ, 2 դպրոց եւ 1 ֆոտովոլտային կայան։
Արցախում կառուցվել է 9, վերակառուցվել ավելի քան 10 տուն։ Կառուցվել են նաեւ համայնքային նշանակության 10 կենտրոն։ Նվիրատուների շնորհիվ Արցախի 14 համայնք այժմ մշտական ջուր ունի։
Առողջապահության ոլորտում էլ իրականացվել են 419 վիրահատություն, 2600 բուժզննում։ Հիմնադրամը կյանքի է կոչել նաեւ սոցիալական, կրթական, գիտամշակութային, ճանապարհաշինարարական եւ այլ ոլորտների տասնյակ ծրագրեր։
Նախորդ տարվա համեմատ 20 տոկոսից ավելի նվիրատու է մասնակցել 2018—ի հեռուստամարաթոնին ու հայրենիքի զարգացման գործում ներդրում ունեցել։ Դա խոսում է հիմնադրամի հանդեպ հայության վստահության աճի մասին։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նկատում է, որ աշխատանքների ղեկավարումը ստանձնելիս հիմնադրամը բավական դժվարին կացության մեջ էր հատկապես վստահության եւ վարկանիշի առումով։ Սակայն ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի ու ԼՂՀ նախագահի, հիմնադրամի աշխատակազմի ու նաեւ տարածքային մարմինների համատեղ ջանքերով հնարավոր եղավ ճգնաժամը հաղթահարել։
«Վստահությունը պետք է վերականգնվի գործով։ Միայն խոսելով, մարդկանց համոզելով արդյունքի չես հասնի»,–նկատեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը՝ ավելացնելով, որ վստահության մասով կարեւոր դեր է խաղացել 2018 թ. հեռուստամարաթոնը, որի շնորհիվ մինչեւ տարվա ավարտը եղել է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարի խոստում։ Դրանից ստացել են 2 մլրդ դրամից ավելի։ Բայց քանի որ նվիրատուներն ու տարածքային մարմինները գումար են ուղարկում ծրագրերի ընթացքում, Արշամյանը վստահ է, որ գումարի մեծ մասը մինչեւ հաջորդ հեռուստամարաթոն կունենան։
Հիմա 2019—ի հեռուստամարաթոնի իրականացման նոր ձեւաչափի փնտրտուքի մեջ են։ Գործադիր տնօրենը կարծում է՝ հեռուստամարաթոնը պետք է պահել։ Ըստ նրա՝ դա ոչ այդքան դրամ հավաքելու նշանակություն ունի, որքան համազգային մոբիլիզացիայի։ Իսկ հեռուստամարաթոնի թեմաների առնչությամբ Հայկակ Արշամյանն ասում է՝ քննարկվող մի քանի թեմա կա։ Կարծում է՝ Շիրակի մարզը, այդ թվում՝ Գյումրին, առաջնահերթություններից կլինեն։ Մի քանի նախնական ծրագիր էլ կքննարկվի Արցախի մասով, հասկանալու համար՝ ինչին է նախապատվություն տրվելու։

Ժամանակին եւ նոր  պահանջներին համընթաց

«Նոր ռազմավարության անհրաժեշտություն է առաջացել։ Պատճառն այն է, որ հիմնադրամը գրավոր տեքստով ամրագրված մեծ ռազմավարություն չի ունեցել եւ առաջնորդվել է իր կանոնադրությամբ, որտեղ ամրագրված է առաքելությունը։ Սակայն 21—րդ դարի մարտահրավերները եւ հայության ու աշխարհի միջեւ շփման նոր ձեւաչափերի անհրաժեշտությունը հանգեցրին նրան, որ հիմնադրամի աշխատակազմը մշակի նոր ռազմավարություն։ Եվ որոշեցինք ռազմավարություն գրել ոչ թե գործադիր վարչությունով, այլ այն դարձնել ներառական»,–տեղեկացրեց Հայկակ Արշամյանը՝ ընդգծելով, որ ռազմավարությունը շուրջ 60 հոգու մտքի արդյունք է։
Հիմնադրամի նոր տեսլականի ու ռազմավարության հիմքում թափանցիկ ու հաշվետու գործելաոճն է։ Ռազմավարությունը նախատեսում է առավել նպատակային ու համապարփակ մոտեցումներ եւ հստակ գործիքներ՝ ուղղված Հայաստանում, Արցախում եւ սփյուռքի համայնքների առաջնահերթ խնդիրների բացահայտմանն ու լուծմանը։
ՀՀՀ—ի տեսլականն այնպիսի համահայկական ցանցի ստեղծումն է, որը Հայաստանին, հայությանն ու աշխարհին շարունակաբար կհարստացնի նորարարական գաղափարներով՝ ստեղծելով զարգացման իրական հնարավորություն։ Առաքելությունն էլ համահայկական ցանցային համակարգի ձեւավորումն է, որի նպատակը ընդհանուր ինքնության հիման վրա, աշխարհասփյուռ հայկական համայնքների, Հայաստանի եւ Արցախի համաչափ, կայուն եւ փոխկապակցված զարգացման ապահովումն է։
«Հիմնադրամը պետք է գտնվի հայության ու Հայաստանի հատման կետում եւ պետք է փորձի հնարավորինս ներառողական լինել։ Բայց մեր որդեգրած ամենակարեւոր սկզբունքը ցանցային աշխատելաոճն է։ Աշխատում ենք ոչ միայն հիմնադրամի ցանցի ներսում, այլեւ փորձում ենք ցանցը ընդլայնել եւ համագործակցել այդ ցանցից դուրս գտնվող այլ ցանցերի, ցանցային կազմակերպությունների հետ»,–լրագրողների հետ զրույցում մանրամասնեց Արշամյանը՝ ավելացնելով, որ հիմա աշխատում են կարիքների դուրսբերման ուղղությամբ, որպեսզի ֆոնդահայթայթում անեն ու դոնորներին ուղղորդեն դեպի կարիքների ֆինանսավորում։ Նա նկատում է, որ նախկինում որոշ դեպքերում դոնորներն անհատապես ուզում էին, օրինակ, ինչ—որ դպրոցի տանիք փոխել, մինչդեռ, ասենք, հարեւան դպրոցի դուռը փոխելը շատ ավելի առաջնային էր։ Անձնական մոտիվացիան ու տվյալ ծրագիրն իրականացնելու պարտադրանքը, հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքերով, պետք է փոխվի։

...եթե բոլորս աշխատենք սթափ ու կարգապահ

Ներկայացնելով իրականացված աուդիտի եզրակացությունը՝ «Բեյքեր Թիլլի Արմենիա» աուդիտորական կազմակերպության գլխավոր տնօրեն Փառանձեմ Գեւորգյանը նշեց. «Անկախ հնչեցված որոշակի արտահայտություններից, հիմնադրամի աշխատանքներում արձանագրվել է որակի բարելավում՝ թե՛ ֆիզիկական, թե՛ ֆինանսական հաշվառման տեսակետից»։
Վերստուգիչ հանձնաժողովի անդամ Արա Ասլանն էլ տեղեկացնելով, որ անձնական պատճառներով հրաժարվում է պաշտոնից՝ իր վերջին զեկույցում մի քանի խնդիր բարձրացրեց։ Բայց մինչ այդ, նախ ընդգծեց, որ ՀՀՀ նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ամբողջությամբ փոխհատուցել է օգտագործած գումարը, եւ որ հիմնադրամը ֆինանսական կորուստներ չի կրել։
Ա. Ասլանը բարձրաձայնեց նաեւ, որ մի քանի պատվիրակությունից բացի, մյուս պատվիրակությունները համապատասխան հաշվետվություն չեն փոխանցել. «Որոշ կարեւոր պատվիրակություններ չեն փոխանցել անգամ առաջին տարվա հաշիվները։ Նաեւ նոր տնօրինությանը զգուշացրեցի վերակազմակերպել եւ երիտասարդացնել պատվիրակությունները»։
Արձագանքելով Արա Ասլանի բարձրացրած խնդրին՝ ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքեց. «Պարոն Վարդանյանի գործունեության մասով հույս ունեմ, որ բոլորս այդ էջը փակելու ենք եւ դնենք մի կողմ, սակայն միշտ հիշելու ենք, որ նմանատիպ կեցվածքն ու պահվածքը բացարձակապես անընդունելի են յուրաքանչյուր հայի համար։ Խոսքն այն մասին չէ, թե ինչ ֆինանսական վնաս է տրվել, վերադարձվել է, թե ոչ։ Խոսքը նախ եւ առաջ բարոյական ու անվան վնասի մասին է»։ Ա. Սարգսյանը հույս հայտնեց, որ նմանատիպ դեպքեր այլեւս երբեք չեն կրկնվի։ Իսկ մյուս՝ հաշվետվությունները չներկայացնելու խնդրի առնչությամբ նկատեց. «Անընդունելի է, որ մի քանի տարածքային կազմակերպություններ են իրենց հաշվետվությունները ներկայացրել։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 21—րդ դարում կարող է լինել համազգային մեծ կառույց եւ ավելի արդյունավետ աշխատել, եթե բոլորս աշխատենք սթափ ու կարգապահ։ Կոչ եմ անում բոլորին՝ լինել կարգապահ, կազմակերպված եւ ժամանակակից ձեւով աշխատել։ Մյուս բոլոր ձեւերն անընդունելի են, եւ մենք հաջողության չենք հասնի»։

«Ավանդականները»  պահպանելու են,  «Մեր Գյումրին» էլ ավելի արդյունավետ են դարձնելու

Հիմնադրամի «Ավանդական» ծրագրերից չեն հրաժարվում։ Գործադիր տնօրենը հավատացնում է, որ դրանք էլ ավելի են հարստացվելու հավելյալ արժեքներով ու առաջ են տարվելու։ Իսկ նոր ծրագրերի մասին խոսելիս նկատեց, որ հիմնադրամը չպետք է ընկալվի միայն ճանապարհ կառուցող կառույց։ «Հիմնադրամի առաքելության մեջ միայն ճանապարհ կառուցելը չէ։ Այն տարբեր ծրագրեր պետք է ունենա»,–նշեց Հայկակ Արշամյանն ու ավելացրեց, որ պիլոտային ծրագրերի լավագույն օրինակը «Մեր Գյումրին» է։
Մանրամասնելով ծրագիրը՝ նկատեց, որ հիմնադրամը բնակարաններ էր փնտրում, գնում, վերանորոգում, կահավորում, զինում տեխնիկայով ու հանձնում որեւէ անօթեւան ընտանիքի։ Սակայն ծրագիրը լուրջ վերլուծության ենթարկելուց հետո հասկացել են, որ այն պետք է ավելի արդյունավետ դարձնել։
Ասում է. «Մտածեցինք, որ հնարավորության դեպքում Գյումրիում շենք վերցնենք։ Այն վերանորոգելով մեկ տարում ավելի շատ մարդու բնակարան կհանձնենք։ Շենքն արդեն կա, եւ պարոն նախագահի ջանքերով նաեւ երկրորդ շենք է ստացվում։
Տեղադրելու ենք արեւային պանելներ, որպեսզի հոսանքի ծախսը նվազի, փորձելու ենք շենքի շուրջ բիզնեսներ հիմնադրել եւ դրանցում ներառել շենքի ապագա շահառուներին։ Իսկ վերակառուցման համար ճարտարապետների այնպիսի մրցույթ կհայտարարենք, որպեսզի սփյուռքի մեր հայրենակիցները նույնպես կարողանան մասնակցել եւ իրենց փորձագիտական ներդրումն ունենալ»։
Այդ ամենից բացի, շինարարների առաջ էլ պայման են դնելու, որ շենքի ապագա շահառուները ներգրավվեն աշխատանքներում։ Ինչպես Արշամյանը ձեւակերպեց՝ նշանակում է՝ մեկ տարի շենքի ապագա շահառուները կվճարվեն։ Մյուս կողմից էլ նա ավելացրեց, որ երբ մարդն իր ձեռքով իր տունն է կառուցում, «իմը լինելու» զգացումը կարեւորում է, եւ հետո բնակարանի շահագործման հետ կապված խնդիր չի լինում. «Ծրագրի համար հուլիսի 14-ին Լոս Անջելեսում փոքրիկ հեռուստամարաթոն ենք անելու։ Ծրագրի ամբողջական առավելագույն արժեքը շուրջ 1.5 մլն դոլար է»։
Հ. Գ. ՀՀՀ-ն նաեւ նոր կայք է ունենալու։ Այն ապահովելու է հիմնադրամի գործունեության թափանցիկությունը, հաշվետվողականությունը եւ ռեսուրսների թիրախավորված հավաքագրումը։

19-06-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO