Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Հերթը հաջորդինն է

Օտար լեզուների քննական արդյունքները հայտնի են

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Հունիսի 14-ը «Օտար լեզուներ» առարկայի միասնական քննության օրն էր։ Քննական արդյունքներն արդեն վերլուծված են։ Այսպես, գնահատման եւ թեստավորման կենտրոնից «ՀՀ»-ին հայտնեցին, որ անգլերենի միասնական քննության մասնակիցների թիվը 4536 է եղել։ Միջին միավորը կազմել է 13.96։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել 447 դիմորդ, որը կազմում է մասնակիցների 9.9 տոկոսը։ Առավելագույն՝ 20 միավոր ստացել է 53 մասնակից։ 18—20 միավոր հավաքածների թիվը 1126 է՝ 24.8 տոկոս։
2018—ին նույն առարկայի քննության մասնակիցների ընդհանուր թիվը 2183 է եղել։ Միջին միավորն այս տարվա համեմատ փոքր—ինչ բարձր է եղել՝ 14։ Իսկ 7.5—ից ցածր միավոր հավաքածները եղել են 279 հոգի՝ 12.8 տոկոս։ 18—20 միավոր էլ ստացել է 684 մասնակից, կամ՝ 31.3 տոկոսը։
Այս տարի գերմաներենի քննության մասնակիցների թիվը 117 է եղել, միջին միավորը՝ 13.83։ Դրական միավորի շեմը չհաղթահարածները 13—ն են կամ մասնակիցների 11.1 տոկոսը։ 18—9.75 միավոր է հավաքել 29 շրջանավարտ՝ տոկոսային հարաբերությամբ՝ 24.8 տոկոսը։ Իսկ ահա 20 միավոր չի արձանագրվել։
Նախորդ տարի այդ միասնականի մասնակիցների ընդհանուր թիվը 81 է եղել, միջին միավորը՝ 14.9։ 7.5—ից ցածր միավոր հավաքածները 5—ն են եղել՝ 6.2 տոկոս։ 18—20 միավոր հավաքածների թիվն էլ 20 է եղել՝ 24.7 տոկոս։
Իսկ ահա ֆրանսերենի քննության պարագայում 2019—ի պատկերն այսպիսին է. մասնակիցների թիվը՝ 84, միջին միավորը՝ 15.16։ Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը հասել է 7—ի, որը կազմում է մասնակիցների 8.3 տոկոսը։ 18–20 միավոր է հավաքել 26 մասնակից, կամ որ նույնն է՝ 31 տոկոսը։ 2018 թ. մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 51։ Իսկ որպես միջին միավոր արձանագրվել է 14.9—ը։ 7.5—ից ցածր միավոր հավաքածները 3 հոգի են եղել՝ 5.9 տոկոսը, 18–20 միավոր հավաքածներն էլ 15—ն են եղել կամ մասնակիցների 29.4 տոկոսը։  Իտալերենի, իսպաներենի ու պարսկերենի տվյալները, ինչպես նշեց ԳԹԿ մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը, չեն ներկայացվում հրապարակման։ Այդ առարկաների մասնակիցների թիվը 1—2 է եղել, հետեւաբար՝ տվյալների հրապարակումով անձի բացահայտում կլինի։

19-06-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO