Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ՍՈՑԻՈՒՄ


Արտագաղթ, ամուսնալուծություն, մահացություն, ծնելիություն…

Ինչպիսի՞ն է ժողովրդագրական պատկերը ներկայումս

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


2019թ. առաջին երեք ամիսների՝ հունվար-մայիսի տվյալներով, Հայաստանում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ամուսնությունների թիվն աճել է 521-ով։ Ամուսնալուծությունները նվազել են 151-ով։ Վերջին 9 տարվա կտրվածքով առաջին անգամ դրական է գնահատվում ներգաղթի ցուցանիշը՝ 2526 հայկական անձնագրով մարդ ավելի շատ մտել է Հայաստան, քան դուրս եկել։
«Այս տարվա առաջին երեք ամիսների ցուցանիշով դեռեւս ունենք ծնունդների թվաքանակի անկում։ Հուսանք, տարվա ընթացքում կփոխվի պատկերը։ Չամուսնացած մարդկանց մեծ համախումբ ունենք՝ 1980—ական թվականների սերունդը։ Հույս չէին կապում երկրի ապագայի հետ։ Մեծ մասը ամուսնության ծրագրեր չէր կազմում, քանի որ մտածում էր երկրից հեռանալու մասին։ Հիմա այս միտումը փոխվում է։ Դրական դինամիկա ենք արձանագրում։ Վաղ ամուսնություններ չկան։ Ամուսնությունների միջին տարիքը կանանց շրջանում 27—ն է, տղամարդկանցը՝ 30—ը։ Վերջին 20 տարվա ընթացքում մոտավորապես 2 տարով բարձրացել է առաջին երեխայի ծննդյան շեմը։ Ծննդաբերում են միջինը 24 տարեկանում, որը լուրջ խնդիր է»,–«ՀՀ»—ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետի պաշտոնակատար Արտակ Մարկոսյանը՝ միաժամանակ շեշտելով, որ երկրի ժողովրդագրական պատկերը հստակ ուրվագծելը երկարաժամկետ գործընթաց է պահանջում։ Մեզանում, ասում է նա, ավելի քան 27 տարի անբարենպաստ իրավիճակ է եղել։ Տեղի է ունեցել մեծ չափերի հասնող արտագաղթ՝ մոտ 1 միլիոն 100 հազար։ 1992—2002թթ. ունեցել ենք ծնելիության կտրուկ անկում։ Այդ թվականներին, բացարձակ թվով հաշվարկված, ծնելիության թիվը նվազել է մոտ 60 տոկոսով, 70 հազարից իջել մինչեւ 32 հազարի։ 2002թ. հետո սկսել է աճել, պայմանավորված այն հանգամանքով, որ ամուսնական տարիք է մուտք գործել 1980—ականներին ծնված սերունդը. «1980—ականներին միջինացված թվով Հայաստանում ծնվեց մոտավորապես 77 հազար երեխա։ Հետո այդ սերունդը մտավ ամուսնական տարիք եւ հետզհետե բարելավվեց նաեւ մարդկանց սոցիալական վիճակը, ինչը բերեց ծնելիության բարձրացման»։
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հետեւանքով տղաների թիվը այսօր գերազանցում է աղջիկների թվին։ 100 աղջկա համեմատությամբ ծնվում է 105 տղա երեխա։ Իրավիճակը, ըստ զրուցակցիս, վերջին տարիներին համեմատաբար բարելավվել է։ Հոգեբանական տեսանկյունից վերլուծելիս, կարծում է, որ մարդկանց գիտակցությունն է բարձրացել. «Որոշ իմաստով պատկերը դրական է, սակայն նախորդ տարիներին տեղի ունեցածի վնասակար արդյունքն անխուսափելի է։ Տղաների թիվը գերազանցում է, եւ սա նորմալ չէ։ Երբ գործընթացները բնական ուղուց շեղվում են, անհապաղ պետք է կարգավորել։ Ժամանակին չի կարգավորվել»։ Ժողովրդագրության մեջ ամենակարեւորը բնակչության սեռատարիքային կազմն է, բոլոր կանխատեսումները, ըստ պաշտոնյայի, կառուցվում են դրա հիման վրա՝ վերլուծելով, օրինակ, թե ինչպիսի մայրական կազմ ունես՝ կարող ես կանխատեսել ծնելիության մակարդակը։ «Իհարկե պարզ է, որ դա բացարձակ տեսություն չէ, որովհետեւ պիտի հաշվի առնես նաեւ միգրացիան, սոցիալ—տնտեսական իրավիճակը»,– ասաց Մարկոսյանը։ Անդրադառնալով մարզային ժողովրդագրությանը՝ բացասական պատկեր արձանագրեց մասնավորապես Լոռիում՝ պայմանավորելով այն մարզի միգրացիայի, աշխատատեղերի բացակայության, գյուղական բնակավայրերի նկատմամբ պետության անուշադիր վերաբերմունքով։ Մինչեւ անկախությունը Վանաձորի բնակչության թիվը 170 հազար է եղել, վերջին տվյալներով 78 հազար է։ «Շարժունակ մարզ է։ Գյուղական շրջաններում 2011թ. հետո բացարձակ թվով մարզի բնակչությունը նվազել է 18 հազարով։ Ամենաարագ նվազող մարզերից մեկն է։ Նախորդ տարիների անուշադրությունը, ներդրումների պակասը հանգեցրել են նման իրավիճակի։ Բոլորը կենտրոնացել են Երեւանում. բիզնես, գործարար միջավայր։ Արտագաղթին նպաստել է պետական անուշադրությունը, որի հետեւանքով չեն ստեղծվել ենթակառուցվածքներ, աշխատատեղեր, ճանապարհների վիճակը սոսկալի է, գյուղերում ոչ մի ներդրում չի եղել»,–ընդգծեց Մարկոսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վերջերս ստեղծված ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդը մասնավորապես Լոռու մարզում լուրջ հետազոտություն է անցկացնում։ Ուսումնասիրվում են մարզի դեպոպուլացիայի պատճառները, դրանք ծնող հանգամանքները։ Հանրապետության կտրվածքով այստեղ բարձր է նաեւ մահերի ցուցանիշը։ «Արդյունքների մասին կխոսենք երկու ամսից։ Լուծումներ են պահանջվում։ Ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար լուրջ առաջարկներ եղել են։ Քաղաքականությունը մշակում է մեր բաժինը։ Հանձնարարականներն արդեն տրվել են, այս պահին խորհրդակցություններ են ընթանում։ Համակարգում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը»,–տեղեկացրեց Մարկոսյանը։

20-06-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO