Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


«Նշանակվել ենք այս պաշտոններին, որպեսզի էական փոփոխություններ բերենք»

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է «ՀՀ»-ի հարցերին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Առողջապահության հարցերով զբաղվող գերատեսչության աշխատանքները հասարակության ուշադրության կենտրոնում գտնվողների շարքից են։ Այդ համակարգի փոփոխություններն այս կամ այն կերպ անդրադառնում են յուրաքանչյուրիս կյանքի որակի վրա։
Գերատեսչության աշխատանքների, առողջապահության ոլորտի բարեփոխումների, դժվարությունների ու հաջողությունների մասին է «ՀՀ»—ի զրույցը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։
–Նախարարի պաշտոնում նշանակվելու սկզբնական շրջանում հասարակության կողմից, այսպես ասած, ամենաչընդունված պաշտոնյաներից էիք։ Բայց կարճ ժամանակ անց, կտրուկ շրջադարձ եղավ, եւ այսօր հասարակության լայն շրջանակները Ձեզ ու Ձեր գործունեությունը մեծամասամբ դրական են գնահատում։ Ձեզ համար այդպիսի փոփոխությունը կանխատեսելի՞ էր, եւ բացասական կարծիքների մթնոլորտում ինչպե՞ս կարողացաք չընկճվել ու հասնել ներկա արդյունքներին։
–Անկեղծ ասած չէի ասի, թե ամենաչընդունվածներից եմ եղել, պարզապես որոշակի շրջանակներ՝ հիմնականում «Ֆեյսբուք»—ում, պեղել եւ գտել էին նախկինում արած իմ որոշ գրառումներ եւ ներկայացնելով կոնտեքստից կտրված՝ փորձում էին դրա շուրջ աղմուկ բարձրացնել։ Իսկ շրջադարձ երեւի եղավ, որովհետեւ շատ մարդիկ հասկացան, որ կոնտեքստից կտրված խոսքերը ներկայացնելն արդյունք չտվեց եւ նրանք դադարեցրեցին նյութերի տարածումը։ Նաեւ աստիճանաբար գործի մեջ մտնելով, սկսեցինք տարբեր ծրագրեր իրականացնել, որոնց արդյունքները տեսանելի դարձան մեծ զանգվածների համար։
Կարծում եմ, որ կանխատեսելի կամ ոչ կանխատեսելի լինելու հարց չկա։ Մենք նշանակվել ենք այս պաշտոններին, որպեսզի մեր ոլորտներում էական փոփոխություններ բերենք եւ միայն այդ մոտիվով ենք աշխատում՝ անկախ տարբեր արհեստական աղմուկներից։
Չեմ ընկճվել։ Համարել եմ, որ ցանկացած հանրային անձ մանրադիտակի տակ է եւ հաճախ նաեւ ոչ օբյեկտիվ քննադատության թիրախ կարող է դառնալ։
Ես հաճախ պարտադրված դիվանագիտության զոհ չեմ գնում եւ հարցերը կտրուկ եմ դնում՝ հատկապես երբ դա վերաբերում է մեր քաղաքացիների առողջությանը, քանի որ ցանկացած փրկված կյանք ինձ համար շատ կարեւոր է։
Նաեւ պետք է հաշվի առնել, որ առողջապահությունը շատ զգայուն ոլորտ է, եւ, անկախ նախարարի անձից, միեւնույնն է, լինելու են բազմաթիվ հարցեր, որոնք պատասխանների ակնկալիք են ունենալու։
–Հետհեղափոխական երկրում առողջապահության ոլորտն ամենաարագ փոփոխվողներից է։ Առաջիկայում ի՞նչ նոր խոշոր բարեփոխումների, ծրագրերի սպասենք։ Եթե կան այդպիսիք՝ խնդրում եմ մանրամասնել։
–Ոլորտը վերջապես կառավարության ընդհանուր ուշադրության կենտրոնում է, եւ դա արտահայտվում է թե՛ երկրի բարձրագույն ղեկավարության մտքում յուրահատուկ տեղ ունենալով եւ թե՛ ֆինանսական հատկացումների առումով։ Մոտ ապագայում սպասում ենք նոր ֆինանսական հատկացումներ՝ թե՛ տարվա ընթացքում եւ թե՛ մյուս տարվա բյուջետային աճի շրջանակներում, որի շրջանակում նոր ծրագրեր կիրականացվեն։ Հավելյալ լավ փաթեթ կտրամադրվի ավելի շատ քաղաքացիների (մի քանի հարյուր հազար), որի մեջ կմտնեն թանկարժեք հետազոտություններ, բարձրացված գնով մատուցվող ծառայություններ 1—ին, 2—րդ խմբի հաշմանդամություն ունեցողների համար, սրտի վիրահատություններ եւ այլն։
Ծրագրերը շարունակական են։ Քննարկվում է նաեւ հավելյալ նոր խմբեր ընդգրկելու հարցը՝ կախված ֆինանսավորման չափից։
–Բժիշկ եւ քաղաքացի Արսեն Թորոսյանը ոլորտում լուծելիք խնդիրներից որոնք է առաջնային համարում։ Նշեք դրանցից 3—ը։
–Մեր հիմնական երեք ուղղություններն են կանխարգելիչ բժշկության զարգացումը, առողջության ապահովագրության ներդրումը եւ քաղցկեղի վերահսկման ծրագրի իրագործումը։ Ինչ վերաբերում է նորություններին եւ բարեփոխումներին, ապա ուզում եմ առանձնացնել սուր իշեմիկ կաթվածի ծրագիրը, որի շնորհիվ արդեն իսկ փրկվել է շուրջ 150 կյանք, սանիտարական ավիացիայի ուղղաթիռի ներդրումը, որն արդեն իսկ փրկել է 27 կյանք, ինչպես նաեւ ծխախոտի դեմ պայքարին ուղղված մեր քայլերը։
–Նշեցիք նաեւ հակածխախոտային պայքարը։ Ի՞նչ ցուցանիշների դեպքում պայքարը կհամարեք հաջողված։ Եվ ե՞րբ դա նկատելի կլինի։
–Հակածխախոտային պայքարը միշտ շարունակական է լինելու։ Ավարտված կհամարենք այն ժամանակ, երբ Հայաստանում ընդհանրապես որեւէ մեկը չի օգտագործի ծխախոտ կամ նիկոտինային այլ արտադրատեսակ։ Մենք գիտենք, որ մեր միջոցառումները տալիս են կոնկրետ արդյունքներ, որոնք կերեւան մի քանի տարի հետո, երբ կունենանք շատ ավելի փոքր թվով ծխողներ եւ հետեւաբար շատ ավելի քիչ վաղաժամ մահեր, ծխողների շրջանում հաշմանդամության ցածր ցուցանիշ։
Պետք է բոլորը հասկանան, որ մեր պայքարը ծխախոտի դեմ ինքնանպատակ չէ, այլ միտված է մեր քաղաքացիների կյանքերը փրկելուն՝ անկախ այն բանից, նրանք դա ուզու՞մ են, թե՞ ոչ։
Նման միջոցառումներն ավելի առաջնահերթ են, քան, օրինակ, սրտի վիրահատություններն ապահովելը, որովհետեւ այդ վիրահատությունների մեծ մասը հենց պատճառ է ծխախոտի օգտագործման։ Մենք պետք է վերացնենք պատճառը, ոչ թե հետեւանքները։

20-06-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO