Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ԱՇԽԱՐՀ


Դարի գործարքի առաջին փուլի հաջողությունը հարցականի տա՞կ

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Հունիսի 25-26-ը ԱՄՆ նախաձեռնությամբ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում տեղի է ունենալու Պաղեստինի ինքնավարության (ՊԻ) բարգավաճմանը նվիրված տնտեսական համաժողով, որին մասնակցում են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Մարակկոն, Հորդանանը եւ Իսրայելը։ Սակայն համաժողովը բոյկոտել են ՊԻ իշխանություններն ու պաղեստինյան քաղաքական կազմակերպությունները, ինչը պատճառաբանում են ԱՄՆ—ի կողմնակալ՝ Իսրայելի շահերը պաշտպանելու դիրքորոշմամբ։ Համաձայն արաբական որոշ ԶԼՄ—ների, համաժողովը ձեւավորելու է դարի գործարք նախագծի գործադիր կառույց, որի մշտական նստավայրը հենց Մանաման է լինելու։ Լիբանանը եւ Իրաքն էլ հայտարարել են, որ չեն մասնակցելու։ Բացի այդ, դեռեւս մայիսի սկզբներին ՄԱԿ—ը եւս հայտնել էր, թե ներկա չի լինելու համաժողովին։ Այն իրականում «դարի գործարք» անվամբ առաջարկությունների փաթեթի բաղկացուցիչ մասն է, որի նախագծումը ԱՄՆ կառավարությունը սկսել է նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց անմիջապես հետո, որը, ըստ նախատեսվածի, պետք է ներկայացվի հունիսին։ Այլ կերպ ասած՝ հաշված օրեր են մնացել, սակայն դրա բովանդակության մանրամասների վերաբերյալ դեռեւս հստակ տեղեկություններ չկան։ Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ այն հրաշալի մի բանաձեւ է, որը վերջ է դնելու պաղեստինա—իսրայելական ավելի քան 70—ամյա բախումներին, ինչի հավանականությունը թերեւս մեծ չէ։ Հատկանշական է, որ վերջին 30 տարիներին ԱՄՆ գրեթե բոլոր նախագահներն էլ ջանքեր են գործադրել կողմերի համար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ, սակայն առայժմ լուրջ հաջողություններ չեն արձանագրվել, քանի որ տարաձայնություններն արմատական են ու ճակատագրական։ Այս ուղղությամբ, կարելի է նշել, որ առավել արդյունավետ են եղել նախագահ Բիլ Քլինթոնի ջանքերը, որոնք հանգեցրին 1993թ. օգոստոսին Օսլոյի պայմանագրի ստորագրմանը, որի վերջնական տարբերակը նույն թվականի սեպտեմբերի 13—ին ստորագրվեց Վաշինգտոնում։ Այդ պայմանագրով նախատեսվում էր փուլ առ փուլ հասնել վերջնական լուծման, այն է՝ լուծել Երուսաղեմի կարգավիճակի, պաղեստինցի փախստականների, սահմանների ու անվտանգության հարցերը, որոնց վերաբերյալ կողմերի տեսակետներն արմատապես տարբերվում են միմյանցից, ինչն էլ դարձավ դրա ձախողման պատճառը։ Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինը թեեւ պայմանագիրը ստորագրելու առնչությամբ Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) առաջնորդ Յասիր Արաֆաթի հետ արժանացավ խաղաղության Նոբելյան մրցանակի, սակայն նույն պատճառով 1995թ. նոյեմբերի 4—ին ահաբեկչության զոհ դարձավ իր հայրենիքում։ Օսլոյի պայմանագրի շրջանակներում որոշ քայլեր կատավեցին, սակայն Ռաբինին հաջորդեց աջ ծայրահեղական Արիել Շարոնը, որը դեմ էր դրան։ Փաստորեն պայմանագրի իրականացումը կասեցվեց եւ, ավարտին չհասնելով, անցավ պատմությանը գիրկը։ Ավելին, նրա օրոք վերսկսվեց պաղեստինա—իսրայելական բախումների նոր փուլ՝ երկրորդ «Ինթի ֆադան», ինչի պատճառը նրա այցն էր մահմեդականների կարեւորագույն սրբավայրերից Արեւելյան Երուսաղեմում գտնվող Ալ Ակսա մզկիթ։
Դարի գործարք նախագծի ճարտարապետներն են՝ նախագահ Թրամփի խորհրդական, դստեր ամուսին Ջարդ Քուշները, Միջին Արեւելքում ԱՄՆ հատուկ հանձնակատար Ջիսոն Գրինբելթը եւ Իսրայելում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Ֆրիդմանը, որոնք նախագծի բովանդակության մասին չեն ցանկանում մինչեւ ներկայացնելը որեւէ տեղեկություն հայտնել, սակայն շեշտում են, որ այն գոհացնելու է բոլոր կողմերին։ Ինչ վերաբերում է նոր նախագծի հաջողությանը, եթե չասենք, թե հավանականությունը զրոյական է, ապա աննշան է, հաշվի առնելով նաեւ, որ ավելի քան մեկ տարի է, ինչ պաղեստինցիները խիստ նեղացած են Վաշինգտոնից դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու առնչությամբ, ուստի չեն վստահում ԱՄՆ—ին եւ դեմ են վերջինիս ցանկացած առաջարկի։ Մինչդեռ իսրայելական կողմը, անկախ նախագծի բովանակությունից, կողմ է եւ պաշտպանում է այն, քանի որ համոզված է, որ հօգուտ Իսրայելի կլինի։ Ըստ ամենայնի, այս հարցում Վաշինգտոնը հենվելու է Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Բահրեյնի վրա, որոնց հակաիրանական տեսակետները համընկնում են։ Վերջիններս ոչ միայն աստիճանաբար ընդլայնում են Իսրայելի հետ իրենց տնտեսական փոխհարաբերությունները, այլեւ հնարավոր է, որ կհաստատվեն նաեւ դիվանագիտական փոխհարաբերություններ։ Ահավասիկ, ըստ արաբական ԶԼՄ—ների, համաժողովի շրջանակներում Մանամայում բացվելու է Իսրայելի դեսպանությունը։ Թեեւ արաբական երկրները, մասնավորապես Սաուդյան Արաբիան, ԱՄԷ—ն եւ Կատարը տնտեսական լուրջ աջակցություն են ցուցաբերում պաղեստինցիներին, սակայն հազիվ թե ի զորու լինեն նրանց լուրջ զիջումների մղել։ Մյուս կողմից, նշյալ երկրները, ինչպեսեւ Եգիպտոսն ու Կատարը բարելավելով փոխհարաբերությունները Իսրայելի հետ, ինչը թերեւս լուրջ հարված կլինի թուրք—իսրայելական ռազմավարական փոխհարաբերություններին, որոնք վերջին շրջանում զգալիորեն թուլացել են, քանի որ նախագահ Էրդողանը, իսլամական աշխարհն առաջնորդելու հավակնություններով, ակտիվորեն պաշտպանում է պաղեստինցիների շահերը։
Ինչ վերաբերում է Մանամայի տնտեսական համաժողովին, որի նպատակը ՊԻ—ում ներդրումներ կատարելն ու պաղեստինցիներին ցածր տոկոսներով վարկ տրամադրելն է, ապա դրան ի սկզբանե դեմ են պաղեստինցիների երկու խոշոր կազմակերպությունները՝ ե՛ւ ՊԱԿ—ը, ե՛ւ Համասը։ ՊԱԿ—ի գործադիր կոմիտեի նախագահ Արիկաթը, նշելով, թե Բահրեյնի համաժողովը դատապարտված է ձախողման, շեշտել է, որ համաժողովի նպատակն է «Հող խաղաղության դիմաց» բանաձեւը դարձնել «ունեցվածք խաղաղության դիմաց»։ Միաժամանակ նա արաբական երկրներին կոչ է արել չմասնակցել համաժողովին։ Իսկ «Համասի» առաջնորդ Իսմայիլ Հանիան, հունիսի 19—ին խիստ դեմ արտահայտվելով համաժողովին, շեշտել է, թե Երուսաղեմը ո՛չ Արեւելյան է եւ ո՛չ էլ Արեւմտյան, այլ՝ իսլամական։ Մինչդեռ հունիսի 18—ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, ողջունելով Մանամայի համաժողովը, գովեստով է խոսել դրա մասին։
Արաբ վերլուծաբաններից ոմանք խիստ հոռետեսական կարծիք են հայտնում համաժողովի առնչությամբ, նշելով, որ եթե ՊԱԿ—ը եւ «Համասը», իրենց տարաձայնությունները մի կողմ թողնելով, համախմբվել են ընդդեմ Մանամայի, ուրեմն՝ համաժողովի եւ ընդհանրապես Դարի գործարք նախագծի, ապա բացառված չէ, որ այն կհանգեցվի երրորդ «Ինթի ֆադայի», հաշվի առնելով նաեւ, որ այս առիթով բախումները հաճախակիացել են։ Այլ կերպ ասած՝ Մանամայի համաժողովի ձեռքբերումները ամենայն հավանականությամբ շոշափելի չեն լինի։

21-06-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO