Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


«Սա դեռեւս անշարժ գույքի հարկը չէ, բայց ռիսկային խավը պետք է որ չճնշվի»

Հողի հարկի ու գույքահարկի փոխարեն՝ միասնական հարկ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

2016թ. ընդունված եւ 2018թ. գործող Հարկային օրենսգրքի համաձայն, Հայաստանում պետք է ներդրվի անշարժ գույքի գնահատման եւ հարկման միասնական համակարգ։ Ըստ այդմ, առաջին հերթին առաջարկվում է գործող հողի հարկը եւ գույքահարկը փոխարինել անշարժ գույքի միասնական հարկի գաղափարով, եւ երկրորդ՝ անշարժ գույքի հարկման բազայի կադաստրային արժեքից անցում կատարել իրական շուկայականին մոտարկված կադաստրային արժեքին։ Գործադիրի երեկվա նիստում սա նշեց անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ ներկայացնելով կոմիտեի մշակած՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։
Կոմիտեի ղեկավարն ընդգծեց՝ ներկայացված փոփոխությունները չեն վերաբերում գյուղատնտեսական նշանակության հողերին։
Ո՞րն է առաջին օրինագծի ընդունման անհրաժեշտությունը։ Ըստ Սարհատ Պետրոսյանի պարզաբանման՝ ներկայումս շենքերի, շինությունների կադաստրային գնահատությունն իրականացվում է «Գույքահարկի մասին» օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված շենքերի, շինությունների գնահատման կարգերի համաձայն, որոնք մշակվել են 2000—2002թթ. անշարժ գույքի շուկայի վերլուծական տվյալների հիման վրա, եւ նշված կադաստրային գնահատման կարգերով սահմանված շենքերի, շինությունների կադաստրային արժեքի հաշվարկման բանաձեւերում կիրառվում են այդ վերլուծությունների արդյունքում ձեւավորված բազային արժեքները, շինությունների որակական ու քանակական բնութագրիչների գործակիցների մեծությունները։ Իսկ հողամասերի կադաստրային գնահատությունը հարկման նպատակով իրականացվում է 1994—2002թթ. ընդունված՝ կառավարության տարբեր որոշումներով սահմանված կարգերի համաձայն։ Արդյունքում՝ գործող կարգերով հաշվարկված շենքերի, շինությունների եւ հողամասերի կադաստրային արժեքները չեն արտացոլում ներկայիս անշարժ գույքի շուկայի իրական պատկերը, եւ դրանք խիստ տարբերվում են ներկայիս շուկայական արժեքներից։
Բացի այդ, դարձյալ ըստ բանախոսի, 2020թ. հունվարի 1—ից ուժի մեջ է մտնելու անշարժ գույքի հարկը, ըստ որի՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ են համարվում հողամասերը եւ դրանց բարելավումները, եւ, ըստ էության, հարկային օրենսգրքի կիրարկմամբ առաջնահերթություն է տրվում անշարժ գույքի «հող» բաղադրիչին։ Միաժամանակ՝ հարկային օրենսգրքով սահմանվել է, որ շենքերի, շինությունների եւ հողամասերի գործող կադաստրային արժեքներն ու հաշվարկային զուտ եկամուտները համարվում են անշարժ գույքի հարկով հարկման բազա մինչեւ անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքի ուժի մեջ մտնելը։ Սրա ուժի մեջ մտնելուց հետո անշարժ գույքի հարկով հարկման բազա է համարվելու անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը։ «Հաշվի առնելով հողի ռազմավարական նշանակությունն ու անշարժ գույքի միասնական հարկի հաշվարկման միջազգային փորձը՝ անհրաժեշտություն է առաջանում ընդունել այս օրինագիծը, որը հնարավորություն կընձեռի անշարժ գույքի հարկը հաշվարկելու անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից»,—նկատեց կադաստրի պետկոմի նախագահը։
Իսկ եթե ավելի պարզ, ապա անշարժ գույքի գնահատման կարգը դիտարկվում է երեք ձեւով՝ հողամաս, հողամաս իր բարելավումներով, այդ թվում՝ առանձնատներ, արտադրական ու հասարարական առանձին շինություններ։ Երրորդը բազմաբնակարան շենքերի բնակարանների, ոչ բնակելի տարածքների, ավտոտնակների եւ բազմաբնակարան շենքում տեղակայված հասարակական ու արտադրական շինությունների գնահատման կարգն է։ Առանձնատների մասով մասնավորապես հստակեցվել են ճոխություն համարվող բաղադրիչները։ Խոսքը, օրինակ, լողավազանների, թենիսի կորտերի, շվաքարանների մասին է։ Գնահատման տրամաբանության մեջ նվազեցվել են, օրինակ, արտադրական եւ հասարակական շենքերում բարձր առաստաղներ ունեցող տարածքների գործակիցները։
Բանախոսը տեղեկացրեց նաեւ, որ սահմանվում է նաեւ 2021թ. հունվարի 1—ից նոր հարկման բազայի տրամաբանությունը։ Դրան հաջորդելու է դրույքաչափերի, նվազագույն հարկման շեմի սահմանումը, հարկման նպատակով իրականացված նոր տարածագնահատման գոտիավորումը։ Գործող գոտիները վերանայվել ու մասնատվել են, տրվել են լրիվ նոր ձեւաչափերով՝ կոորդինատներով ու քարտեզներով։
Ի՞նչ է տալու այս փոփոխությունը։ Ի պատասխան՝ Սարհատ Պետրոսյանը համառոտեց. «Այս փոփոխությամբ բացառվելու են շուկայականից ավելի բարձր գնահատված հողերի կադաստրային արժեքները, որոնց վերաբերյալ նախկինում բարձրաձայնել են տեղական ինքնակառավարման մարմինների եւ բիզնեսի ներկայացուցիչները»։
Մեկ այլ նորամուծություն է հողամասի եւ բնարականի 1 քմ—ի համար նոր բազային արժեքների հիման վրա երկրի ամբողջ տարածքի շուկային մոտարկված կադաստրային արժեքների ձեւավորումը։
Նկատենք, որ որոշ կարգավորումներ գործադիրը միայն օրենքի ընդունումից հետո է անելու։ Այս պարագայում խոսքը բազային արժեքների մասին է։ Լրագրողներիս հատկապես այս խնդիրն էր հուզում, եւ հանրության շրջանում էլ մտահոգություններ կան։ Հարցադրումներին կոմիտեի ղեկավարը շեշտադրված պատասխանեց. փաթեթով ներկայացված ու շահարկվող՝ հողի բազային 330 հազար եւ բնակարանի բազային 700 հազար դրամ արժեքները վերաբերում են առաջին՝ ամենաթանկ գոտուն։ «Այլ կերպ՝ բնակարանի համար սահմանված 700 հազար դրամը վերաբերում է Երեւանի փոքր կենտրոնում, առաջին գոտում գտնվող, քանակական ու որակական ամենաբարձր բնութագրիչներ ունեցող, նորակառույց մոնոլիտ երկաթբետոնե կոնստրուկցիաներով եւ ժամանակակից բոլոր հարմարություններով վերանորոգված բնակարանի 1 քմ—ին,–ասաց կադաստրի պետկոմի ղեկավարն ու միանգամից հավելեց.–Այս տվյալները ստուգվել են բազմաթիվ անգամ, բազմաթիվ գույքերի համար եւ միանշանակ դիմացել բոլոր տեսակի քննադատական վիճարկումներին»։
Արդյո՞ք այս նախագծի ընդունումը ենթադրում է, որ այլեւս կարող են հարկվել նաեւ 8—րդ եւ 9—րդ գոտիականության բնակարանները։ «ՀՀ»—ի հնչեցրած հարցի պարզաբանումը սա էր. ա՛յս նախագծի ընդունումը գույքային հարկերի բարձրացում չի ենթադրում։ Սրա նպատակը Հայաստանում անշարժ գույքը պատշաճ գնահատելն է, «ինչը կարող է բազմաթիվ կիրառումներ ունենալ. օրինակ, պետական ու համայնքային սեփականություն հանդիսացող հող օտարելիս կամ վարձակալության տրամադրելիս մեկնարկային գնի սահմանումը»։
Ուրեմն ե՞րբ կունենանք դրույքաչափերի եւ չհարկվող շեմի վերջնական պատկերը։ Պարզվում է՝ կառավարության մի շարք գործընկերների հետ այս պահին կադաստրի կոմիտեի տվյալների հիման վրա վերլուծական աշխատանք է տարվում, եւ «արդյունքը կներկայացվի պատրաստ լինելուն պես»։ Բանախոսը նկատեց նաեւ, որ այս կարգի փոփոխություն վերջին անգամ 2002թ. է եղել, իսկ սրանով նախատեսվում է բազային արժեքներն այսուհետ վերանայել 3 տարին մեկ անգամ։ Գույքային հարկերի համակարգի վերանայումը 2 փուլով է արվելու, եւ սա 1—ին փուլն է։
Այս ամենից հետո Ս. Պետրոսյանը խնդրեց, որ մամուլն ու փորձագիտական շրջանակները զերծ մնան «քաղաքացիների շրջանում տեղեկություններ տարածելուց, թե անխտիր ցանկացած գույքի համար շոշափելիորեն բարձրանալու են հարկերը։ Դա որեւէ աղերս չունի ներկայացված նախագծերի հետ»։
Այնուամենայնիվ, անշարժ գույքի գնահատումը «հեղափոխությունից առա՞ջ է եղել, թե՞ հետո». հետաքրքրում էր լրագրողներիս։ Պետրոսյանը նշեց, որ 2018թ.
Հայաստանի ամբողջ տարածքում գնահատվել է 51 հազար գույք, դրան ավելացվել են կադաստրում եղած հավաստի տվյալները, ու դրանց վերլուծության արդյունքում ստացվել է լրիվ այլ պատկեր։ Գնահատումը հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ է եղել, սակայն հիմնական մասը՝ հեղափոխությունից հետո։ «Ավելին,–շարունակեց նա,–այսօր Երեւանի կենտրոնում անշարժ գույքի շուկայական արժեքը 5 հազար դրամով ավելի է, քան այն արժեքը, որ ֆիքսել ենք հիմա։ Եթե շուկայում լինեն մեծ տատանումներ, մենք դա կվերանայենք։ Եթե շուկայում գները ընկնեն 25 տոկոսով, ապա գինը կիջեցնեն 25 տոկոսով»։
«ՀՀ»—ն կրկին փորձեց ճշգրտում մտցնել. այո, սա դեռեւս անշարժ գույքի հարկը չէ, բայց հետո խոցելի խավի վրա ճնշում լինելո՞ւ է։ «Սա դեռեւս անշարժ գույքի հարկը չէ։ Նախագիծը ենթադրում է, որ գույքահարկ այլեւս չպետք է լինի ընդհանրապես՝ անշարժ գույքի միասնական հարկ է լինելու։ Դրույքաչափի վերաբերյալ ես չեմ կարող որեւէ բան ասել, սակայն իմ անձնական դիրքորոշմամբ՝ կառավարությունը պետք է այնպես անի, որ ռիսկային խավի վրա ճնշում չլինի»,–եզրափակեց կադաստրի պետկոմի նախագահը։

21-06-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO