Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ՍՈՑԻՈՒՄ


Շտապ օգնել նրան, ով դրա կարիքն ունի

Ներդրվելիք համակարգը թույլ կտա ձեռք բերել անhրաժեշտ իրեր

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am

Շուտով հնարավոր կլինի շտապ օգնություն «կանչել», եթե, օրինակ, հեռուստացույցի կամ, ասենք թե մահճակալի կարիք ունեք։ Միայն թե դիմել կարող են ոչ բոլորը։ Սոցիալական շտապօգնության համակարգի առաջին փուլում բավարարվելու են սոցիալական աջակցության տարածքային մարմինների եզրակացությունների կամ դեպքի վարման շրջանակում դուրս բերված կարիքները։
Ծրագիրը կներդրվի եկող տարվա հունվարից։
Այդ համակարգի ներդրման գաղափարի հիմքում միջազգային փորձն է։ Տարբեր երկրներում գործում է, այսպես ասած, պարենային բանկերի կամ կետերի գաղափար, ասել է թե՝ տվյալ երկրի տարբեր տարածքներում որոշակի կետեր կան, որտեղից մարդիկ կարող են վերցնել իրենց անհրաժեշտ իրերը։
«ՀՀ»—ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նկատեց, որ սոցիալական շտապօգնության համակարգի ներդրմամբ ապակենտրոնացված փոխօգնության ցանց է ձեւավորվում։ Ու համապատասխան հարթակի միջոցով կհամակարգվի թե՛ կարիքը, թե՛ դրան ուղղվող աջակցությունը։
«Այս տարբերակում, ըստ մեր տեսլականի, պետության դերը վերջում պետք է լինի չնչին։ Բայց առաջին փուլում մեր մասնակցությունը պետք է լինի շատ ավելի զգալի»,—նշեց նա՝ խոսելով համակարգի գործարկմանն ուղղված աշխատանքների մասին։
Այսպես, ծրագիրը մշակվել եւ հաստատվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հրամանով։ Դրանով հստակ նախատեսված են մի քանի ուղղություններով աշխատանքներ։ «Մենք պետք է ստեղծենք տարածքային կետեր։ Գրություն ենք ուղարկել մարզպետարաններին՝ խնդրելով ներկայացնել, թե տարածքներում որտեղ է հնարավոր կազմակերպել պահեստները։ Բնականաբար, կան որոշակի չափանիշներ՝ կախված հանգամանքից, թե ինչ է պահեստավորվում, ու ինչ պայմաններ պետք է բավարարել։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի սննդի հարցը։ Խուսափելով որեւէ անցանկալի հետեւանքից՝ կպահեստավորվի միայն այնպիսի սնունդ, որի գործածության ժամկետը խնդիրներ չի առաջացնում, փաթեթավորված է՝ հնարավորինս նվազեցնելով ռիսկերը։ Հիմա կազմում ենք տարածքային քարտեզ»,—տեղեկացրեց փոխնախարարը՝ ավելացնելով, որ աշխատանքների մյուս ուղղությունը համապատասխան ծրագրային ապահովումն է։ Դրանով հնարավոր կլինի տեղեկատվություն ստանալ անհրաժեշտ հատվածում պահեստավորված ապրանքի կամ որեւէ ապրանքի անհրաժեշտության մասին։ Իսկ Երեւանում կկազմակերպվի կենտրոնական պահեստ։ Նախատեսվում է «Հանգրվան» ՊՈԱԿ—ի տարածքում։
«Նաեւ խորհրդակցություններ ենք ունենում մարզերի սոցիալական աջակցության տարածքային մարմինների ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանք որպես խոցելի խմբերի հետ շփվող առաջնային օղակներ, կարիքների գնահատում իրականացնելուց հետո, դիմեն տարածքային կետերին եւ ընտանիքի գնահատված կարիքների համապատասխան ստանան անհրաժեշտ աջակցություն»,—նշեց Ժաննա Անդրեասյանը՝ խոսելով նաեւ կարճատեւ ակցիաների մասին։ Դրանք նպատակ ունեն տարածել համակարգի գաղափարը։
Իսկ ահա գործընկերների մասով հավատացնում է, որ պատրաստակամ են միանալ համակարգին եւ մինչեւ հիմա իրենց ցույց տված աջակցությունը համակարգված ձեւով իրականացնել։
Նախարարի տեղակալը բարձրաձայնում է, որ աշխատանքների արդյունքում խղճահարության տարրը պետք է վերանա։ Փոխարենը պետք է զարգացնեն փոխօգնության տարրը. «Փոխօգնությունը պետք է դիտարկել որպես փոխադարձ զարգացնող գործընթաց, որտեղ յուրաքանչյուրիս մասնակցության հնարավորությունը նաեւ քայլ է՝ ուղղված ընդհանուր հասարակական համերաշխության ընդլայնմանը, զարգացմանը։ Եվ այդ գործընթացը մեր մեջ էլ ամրապնդում է վստահություն, որ վաղը, եթե աջակցության կարիք ունենանք, նույնպես կստանանք այդ աջակցությունը»։
Նա կարեւորում է, որ սոցիալական շտապօգնության համակարգում նախատեսում են ոչ միայն նյութական կարիքներին ուղղված աջակցության հնարավորություն, այլեւ ծառայություններ՝ փաստաբանի, իրավաբանի, հոգեբանի, եւ կամայական այլ անհրաժեշտ ծառայություններ։ Մեր զրուցակիցն ասում է, որ դա թույլ կտա նաեւ զարգացնել կամավորության մշակույթը։
«Սոցիալական շտապօգնության համակարգը, ըստ էության, հենց այն է, ինչ որ անվանումն է՝ շտապ օգնել նրան, ով դրա կարիքն ունի, եւ դա իրականացնել հանրային եղանակով, որն էլ հենց սոցիալականի տարրն է, այսինքն՝ հանրության ներգրավմամբ, մարդկանց ակտիվությամբ, փոխօգնության միջոցով»,– մեկնաբանեց Անդրեասյանը։
Նախատեսվում է բոլոր նախապատրաստական աշխատանքներն իրականացնել առաջիկա ամիսներին։ Իսկ եկող տարվա բյուջետային հայտում նախատեսվել է սոցիալական շտապօգնության համակարգի կազմակերպման ֆինանսավորումը. «Ելնելով այն հանգամանքից, որ չենք ուզում՝ դա լինի միայն պետական ծրագիր, ձգտում ենք ընդլայնել դրա նշանակությունը որպես հանրային կամավորության փոխօգնության համակարգ։ Եվ նախատեսել ենք, որ համակարգման գործառույթը պետք է պատվիրակենք հասարակական կազմակերպության։ Ուստի եկող տարվանից նախատեսված ֆինանսավորումը պետք է տրվի որեւէ ՀԿ—ի՝ գործընթացը համակարգելու համար»։
Իսկ եթե որեւէ բանի անհրաժեշտություն կա, որը պահեստում առկա չէ, պետք է կարողանան կազմակերպել եւ աջակցող ցանցերի միջոցով ստանալ։
Տրամադրվելիք գույքը պետք է լինի գործածական, պիտանի գործածության համար։ Կարող են լինել նաեւ դեպքեր, երբ կարիք լինի լրացուցիչ մեխանիզմներ մտածելու։ Ժաննա Անդրեասյանը որպես օրինակ նշում է օգտագործված հագուստը եւ ընդգծում. «Այդ դեպքում որպեսզի վստահ լինենք, որ դրանք չեն պարունակում որոշակի վարակների հարուցիչներ, պետք է անպայման իրականացվի քիմմաքրում»։
Ինչ վերաբերում է ռիսկերին՝ կարծում է, որ դրանք կան բոլոր համակարգերում։ Բայց այն, որ ծրագրային ապահովումը պետք է լինի թափանցիկ, հնարավոր է դարձնում նաեւ կանխել չարաշահումների դեպքերը։
Իսկ այս պահին ամենաբարդը գույքի բաշխման համար անհրաժեշտ տրանսպորտի խնդիրն է։
Համակարգի հաջողությունը Անդրեասյանը պայմանավորում է տարածքների ակտիվությամբ ու նախաձեռնողականությամբ։ Նա շեշտում է, որ համակարգ միշտ հնարավոր է ստեղծել, բայց դա կաշխատի միայն բոլոր մասնակիցների ակտիվ ներգրավվածության ու գործառույթների իրականացման պարագայում։ Այդ առումով մեծ հույսեր ունի։

21-06-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO