Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Ձեռքբերումներ արդեն կան, թեեւ անելիքներն էլ շատ են

Առողջապահության ոլորտում այսօր նշվում է Բուժաշխատողի օրը

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Վերջին շրջանում երկրի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները միտված են էականորեն բարելավելու բուժօգնության որակը, սպասարկումը եւ որոշ ծառայությունների հասանելիության բարձրացումը։
Նկատենք, որ հայ բժշկությունն օր օրի կատարելագործվում է, եւ միջազգային փորձը հայաստանյան պրակտիկայում ներդնելու քայլերը արդյունավետ ընթացք են ստանում, եւ հայ մասնագետները կարողանում են իրենց ներուժով ու գիտելիքների մեծ պահոցով նոր թափ հաղորդել հայ բժշկագիտության զարգացմանը՝ հաջողությամբ տեղայնացնելով համաշխարհային փորձը։
Նկատենք, որ եթե նախկինում մարզային եւ սահմանային շատ բուժհիմնարկներ ի զորու չէին բուժօգնություն իրականացնելու տարբեր ուղղություններով, եւ պացիենտները ստիպված Երեւան էին գալիս այս կամ այն հետազոտության կամ նեղ մասնագիտական բուժծառայությունից օգտվելու նպատակով, ապա վերջին տարիներին պատկերն այլ է։ Ունենք այնպիսի արդիականացված եւ նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով գերհագեցած բուժհաստատություններ, որտեղ կարելի է բազմապրոֆիլ ուղղություններով բարձրակարգ բուժօգնություն ստանալ։
Իսկ անցած տարի շահագործման են հանձնվել արդեն Սեւանի, Արտաշատի եւ Վանաձորի նորակառույց արդիականացված բժշկական կենտրոնները։ Մարզերի կադրային ներուժը համալրելու նպատակով շուրջ 40 տոկոսով աճել են նպատակային կլինիկական օրդինատուրայի տեղերը՝ 35—ից հասնելով 49—ի։ Վերանայվել է ծննդատների մակարդակը, ինչը հնարավորություն կտա բարելավելու մատուցվող ծառայությունների որակը։
Եթե ամփոփենք վերջին շրջանում առողջապահական ոլորտում առկա ձեռքբերումները, ապա դրանցից պետք է մասնավորապես անդրադառնանք օնկոլոգիական վիրաբուժական ծառայությունները պետպատվերով իրականացնելու գործընթացին։ Ծրագրով նախատեսվում է նաեւ շուրջ 200 պացիենտի ճառագայթային բուժումն իրականացնել ժամանակակից գծային արագացուցիչների վրա պետպատվերի շրջանակներում, բացի այդ, պետպատվերի տակ է ընդգրկվել տարեկան կտրվածքով նաեւ 250 պացիենտի սուր իշեմիկ ինսուլտի բուժումը։ Զգալիորեն բարելավվել են շտապօգնության ծառայության աշխատանքները։ Կանչերը հասցեական կազմակերպելու նպատակով բարեփոխումներ են կատարվել։ Իջեցվել են սրտի ստենտավորման վիրահատությունների գները ավելի քան 250000 դրամի չափով։ Վերարտադրողական առողջության բարելավման նպատակով պետպատվերի շրջանակներում սկսել է աջակցություն ցուցաբերվել անպտղություն ունեցող զույգերի հետազոտման եւ բուժման գործընթացի կազմակերպմանը։
Իսկ հանրային առողջապահության ոլորտում շարունակական դարձած բուժաշխատողների մասնագիտական վերապատրաստման գործընթացը հնարավորություն է տալիս նոր որակ հաղորդելու բուժօգնության սպասարկմանը։ Քանի որ աշխարհում բժշկությունը դինամիկ զարգանում է, ուստի հայ բժիշկները լինելով միջազգային փորձի տեղայնացման առաջնագծում՝ մասնագիտական պրակիտիկայից զատ այսօր արդեն ռազմավարական կարեւորություն են տալիս նաեւ վերապատրաստումներին։ Միջազգային չափանիշներին համահունչ գործելու մղումով, շատ հայ բժիշկներ վերապատրաստումների են մեկնում յուրացնելու համաշխարհային բժշկութան ամենավերջին նորարարությունները։
Արժե շեշտել, որ հայ բժշկությունը եւս զարգանում է հենց հայ բժիշկների շնորհիվ։ Եթե նախկինում մասնավորապես տրանսպլանտոլոգիան համարվում էր թանկարժեք, միաժամանակ նաեւ պահանջարկված ուղղություն, եւ այն ի զորու էին իրականացնել միայն առողջապահական զարգացած համակարգ ունեցող երկրներում, ապա այսօր եւս մեկ փաստ ունենք հպարտանալու։
Հայաստանյան առողջապահական առկա ռեսուրսներն իրենց տեխնիկական եւ կադրային ներուժով ի վիճակի եղան բավական վերջերս իրականացնելու նաեւ լյարդի փոխպատվաստում, ինչը կարելի է հայաստանյան առողջապահության ոլորտի հեղաշրջում որակել։ Արդեն քայլեր են ձեռնարկվում զարգացնելու նաեւ տրասպլանտոլոգիայի ոլորտը Հայաստանում, ինչը շատ երկրներում, ելնելով նախավիրահատական եւ հետվիրահատական սպասվող բարդություներից, բավական ռիսկային ոլորտ է համարվում։ Հայ բժիշկների այս վերջին նվաճումը եւս մեկ անգամ փաստում է, որ հայ բժշկագիտությունը եւս զարգանում է։ Ի դեպ, Հայաստանում բավական վերջերս առաջին անգամ իրականացել է նաեւ երեխայի ոսկրածուծի փոխպատվաստում։ Փրկվել է երեք մանկան կյանք։ Ներդրվել է մեծահասակների ոսկրածուծի փոխպատվաստման պետպատվեր։
Հայ բժշկության վերջին շրջանում արձանագրված հաջողությունները նպաստում են նաեւ առողջապական տուրիզմի զարգացմանը։ Ցավոք, առ այսօր չկա պաշտոնական վիճակագրություն առ այն, թե ովքեր են Հայաստան այցելում միայն առողջապահական նպատակով, սակայն ոչ պաշտոնական թվերը բավական լավ ցուցանիշ են արձանագրում։
Բժշկական տուրիզմն այսօր դարձել է համաշխարհային տուրիզմի դինամիկ զարգացող ճյուղերից։ Բժշկական գիտության շարունակական զարգացումը նպաստում է արտասահմանում բուժման մատչելիությանը եւ բուժական տուրիզմի առաջատար երկրների ու քաղաքների ցանկի ավելացմանը։ Բուժումն արտասահմանում աստիճանաբար դառնում է հասանելի հասարակության առավել լայն շերտերին։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բժշկական տուրիզմի արդյունքում հիմնականում ակնկալվում է ստանալ կոսմետիկ վիրաբուժական, ատամնաբուժական, սիրտ—անոթային, օրթոպեդիկ, ուռուցքաբանական, կանանց վերարտադրողական եւ բուժհետազոտման ծառայություններ։
Հարկ է նշել, որ մեր երկրում բժիշկները մեծամասամբ արհեստավարժ են՝ նեղ մասնագիտական բարձր տեղեկացվածությամբ։ Հայաստանը, իրավամբ, կարող է հպարտանալ բարձր որակավորմամբ անվանի բժիշկներով, բացառիկ վիրահատություններ կատարող վիրաբույժներով, ծննդօգնության որակի տպավորիչ բարձրացմամբ։ Ժամանակ առ ժամանակ տեղեկանում ենք հայ մասնագետների կողմից իրականացվող եզակի վիրահատությունների վերաբերյալ, որոնք իրենց տեսակով նախադեպը չունեին նախկինում։
Նշենք, որ այս տարվանից 20 տոկոսով բարձրացվել է նաեւ առաջնային օղակների բուժաշխատողների աշխատավարձը։
Վստահ լինենք, որ առողջապահական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները կլինեն շարունակական, եւ ցանկացած գործընթացի իրականացման դրական արդյունքը առաջին հերթին կզգա հենց ազգաբնակչությունը։

21-06-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO