Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Վիճակը նետված է վաղուց

Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ թվում է, թե մենք թողեցինք 20-րդ դարը՝ այդպես էլ չփորձելով հասկանալ այն։ Թվում է, այդպես էլ չձեւակերպեցինք հարցերի այն շարքը, որ մեզ խորապես հետաքրքրում էր, եւ, բնականաբար, չգտանք պատասխաններ, որոնցից շատ բան էր կախված, ու առաջին հերթին՝ գուցե թե այդ դարում ապրելու եւ մեր գոյությունը հաստատելու նախադրյալը։ Խոսքն, անշուշտ, չի վերաբերում գոյատեւմանը, որ արդեն ավելի քան հարյուր տարի ամենայն խնամքով գուրգուրում են կուսակցական—քաղաքական գործիչները եւ խանդաղատանքով արտասանում ազգի մտավորականները։ Եթե գոյատեւել է պետք՝ չարժե գլուխ ջարդել. ամենահեշտը գոյատեւելն է։ Գոյատեւելը էլ ո՞նց է լինում։ Հարկ չկա հեռու գնալ. այդպես արդեն մի քանի հազարամյակ գոյատեւում են գնչուները, խաշնարած ցեղերը եւ շատ ավելի ազգային նիստ ու կացով, քան «ազգայինների» ձեռքին օրավուր հյուծվող մեր օրհնյալ ազգը։
Թողեցինք 20—րդ դարը՝ այդպես էլ գլխի չընկնելով, թե ինչու այդքան փորձություններով անցանք։ Ինչո՞ւ դարի երկու խոշոր պատերազմներում կորցրինք ազգի ուղիղ կեսը, իսկ երրորդին, որ հպարտությամբ կոչեցինք «մեր պատերազմը», դրան հետեւած խաղաղ տարիներին կորցրինք նույնքան։ Չփորձեցինք հասկանալ, թե ինչու անցանք աստվածուրացության յոթանասնամյա անապատացնող ուղով, կոմունիզմի կառուցման Սքիլայով, եւ այժմ շփոթահար կանգնած ենք ժողովրդավարության Քարիբդայի առջեւ՝ նույնքան շվար ու նույնքան անօգնական։ Չհասկացանք, որ Աստծո գոյության ընդունումը միայն հավատի խնդիր չէր եւ ոչ էլ «հաշիշ ժողովրդի համար», ինչպես հետեւողականորեն մեզ համոզում էին։ Մետաֆիզիկական խնդիր լինելուց բացի, այն ուներ նաեւ իրական բովանդակություն եւ պարտադրում էր օրենքների ու կանոնների մի ողջ համակարգ, որոնք որոշում էին ամենասովորական քաղաքացու եւ սոցիալական աստիճանակարգության ամենավերին սանդղակին կանգնած չինովնիկի վարքը։ Բնականաբար, Աստծո մերժումն էլ թելադեց իր նոր օրենքները, որով եւ այժմ գոյատեւում ենք։
Իսկ ի՞նչ ունենք այսօր։ Երկիր, որ վերջին՝ 20—ամյա տարիներին, ավելի ու ավելի է կորցնում անկախության հատկանիշները. նախ եւ առաջ բնակչության ճնշող մեծամասնության գիտակցության մեջ՝ տնտեսություն, որ խորհրդային ժամանակների հանգույն միայն թվեր է նկարում, մշակույթ, որ հանգիստ տեղավորվում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» բովանդակազուրկ շուտասելուկի մեջ, իրավական համակարգ, որ միայն պատժիչ գործողություններ է իրագործում վարչակարգի հակառակորդների դեմ, եւ այդ ամենից դուրս պրծնելու առաջարկվող ելք՝ իշխանափոխություն։
Լռում են փառապանծ ակադեմիկոսները, երեք ճակատներում հոխորտում են ազգայինները... Եվ այս խառնաղմուկ—կակոֆոնիայի հեռապատկերին իսկապես անհավատալի է թվում այն արիությունը, որով Վազգեն Սարգսյանը ազդարարում էր. «21—րդ դարը մերն է լինելու»։
Ժամանակին Լեւոն Տեր—Պետրոսյանով մարմնավորում ստացավ մի գաղափար, համաձայն որի՝ առանց Ղարաբաղի հակամարտության կարգավորման՝ մենք լավ չենք ապրելու։ Կարծում եմ՝ տնտեսագիտական հանճար պետք չէր ունենալ այս պարզ ճշմարտությունը հիմնավորելու համար։ Հիմա հարկավոր է ձեւակերպել այդ ճշմարտությունից բխող հետեւյալ խնդիրը. առանց Ղարաբաղի հակամարտության կարգավորման՝ Հայաստանում հնարավոր չէ ժողովրդավարություն, ինչը նշանակում է, որ իշխանափոխություն ժողովրդավարական ճանապարհով անհնար է։ Որովհետեւ ցանկացած պարագայում միշտ էլ կստեղծվի մի իրավիճակ, երբ Ղարաբաղի պահպանումը շատ ավելի նախընտրելի կլինի, քան իշխանության դեմ ցանկացած ընդվզում, որքան էլ այն սուրբ նպատակներ հետապնդի։
«Ազգը վիճակ չէ, այլ ընթացք», գիտականորեն հիմնավորում էր Լ. Ն. Գումիլյովը։ Իսկ սա նշանակում է, որ երբ ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա, ընթացք լինելու ապագան ստուգապես դառնում է կասկածելի։

26-06-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO