Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.07.2019
ՍՈՑԻՈՒՄ


Ինչո՞ւ են կանայք ավելի ցածր վարձատրվում

Աշխատաշուկայում նրանց իրավունքներն օրենքով պաշտպանված են

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում կանանց միջին աշխատավարձը ցածր է տղամարդկանց աշխատավարձից 32,5 տոկոսով, թեեւ զբաղված կանանց 30,3 տոկոսը, իսկ տղամարդկանց 28,1 տոկոսը ունեն բարձրագույն կամ հետբուհական կրթություն։ Համարել ցուցանիշը խտրականության արդյունք, երեւի թե չշտապենք։ Հայաստանի համախառն ներքին արդյունքի տարեկան ցուցանիշում առնվազն 50—60 մլն դոլարի կորուստ ենք ունենում կանանց ներուժի ոչ հավասարաչափ բաշխման արդյունքում։ Թեպետ վերջին տարիներին կանանց ներգրավվածությունն ավելացել է հասարակական տնտեսական եւ քաղաքական ոլորտներում, սակայն կան հաստիքներ, որոնցում ցածր վարձատրության պատճառով զբաղվածություն են ապահովում միայն կանայք։
Օրինակ՝ մանկավարժության բնագավառում 98 տոկոս զբաղվածությունը պատկանում է կանանց, եթե հաշվի առնենք, որ աշխատավարձն է բավական ցածր եւ այդ գումարով հոգալ ընտանեկան ծախսերը տղամարդկանց չի գայթակղում։ Կանանց ներգրավվածությունը մեծ է նաեւ առեւտրի եւ սպասարկման ոլորտներում՝ հաշվի առնելով նվազ օրավարձով վարձատրությունը։ Բնականաբար, գործազրկության պատճառով կանայք ավելի հեշտ են ինտեգրվում ցածր վարձատրվող աշխատանքներում, քան տղամարդիկ, իսկ հետբուհական կրթությամբ շատ կանայք ոչ միշտ են կարողանում ընտանիք կազմելուն զուգահեռ աշխատանքի անցնել՝ մնալով տնային տնտեսություն վարողի կարգավիճակում։
Հայաստանյան աշխատաշուկայում սեռային խտրականության առումով օրենսդրական բաց չկա. «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին» օրենքն ընդունվել է 2013—ին, սակայն կա տեսակետ, որ այդուհանդերձ աշխատաշուկայում գործատուները հակված են բարձր աշխատավարձ տալ միայն այն հաստիքների դիմաց, որոնք ապահովվում են զբաղվածություն տղամարդկանց շրջանում։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը չժխտեց, որ գուցե մասնավոր հատվածում լինեն աշխատավարձերի վճարման տարբերակումներ կանանց եւ տղամարդկանց միջեւ, սակայն պետական համակարգում, ըստ նրա, աշխատավարձերը հաստատվում են օրենքով, եւ հստակ սահմանված է տվյալ հաստիքում աշխատանք զբաղեցնողի աշխատավարձը։
«Այստեղ չի կարող խոսք լինել վարձատրության տարբերության մասին։ Պետական համակարգում հստակ օրենքով սահմանված են աշխատավարձի չափերը ըստ համապատասխան հաստիքների։ Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա տնտեսության մեջ աշխատավարձը ձեւավորվում է առաջարկի եւ պահանջարկի գնագոյացման արդյունքում։ Ուստի իրենք ազատ են իրենց աշխատավարձերը ձեւավորելու գործում։ Այո, մասնավոր հատվածում գուցե կա տարբերություն կանանց եւ տղամարդկանց աշխատավարձերի միջեւ, սակայն եթե խոսենք աշխատանքային օրենսգրքի կարգավորումների մասին, ապա սեռով պայմանավորված տղամարդկանց եւ կանանց միջեւ նույն աշխատանքի պարագայում աշխատավարձերի միջեւ չպետք է լինի տարբերություն»,–ասաց Ժորա Սարգսյանը։
Աշխատաշուկայում աշխատավարձերի տարբերությունը, ըստ զրուցակցիս, ավելի շատ կարող է պայմանավորված լինել ոչ թե սեռային գործոնով, այլ զբաղեցրած հաստիքներով։ «Այսօր մասնավոր հատվածում աշխատավարձերի տարբերությունը հիմնականում պայմանավորված է տարբեր աշխատանքներում ներգրավված լինելու գործոնով։ Ղեկավար բարձր պաշտոններում ավելի շատ ներգրվված են տղամարդիկ, որտեղ աշխատավարձերը բարձր են։ Հիմնականում այս հանգամանքով է պայմանավորված, որ աշխատավարձերի տարբերություն կա տղամարդկանց եւ կանանց միջեւ։ Իսկ օրենսդրության տեսանկյունից մենք ունենք համապատասխան վավերացված կոնվենցիա, որ համարժեք աշխատանքի պարագայում չի կարող տղամարդկանց եւ կանանց աշխատավարձի միջեւ տարբերություն լինել»,— նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետը՝ հավելելով, որ բարձր վարձատրվող աշխատանքներում հիմնականում տղամարդիկ են, օրինակ՝ ՏՏ, բանկային եւ ֆինանսական, ապահովագրական ոլորտներում եւ այլն։
Արձանագրենք, որ թեեւ մասնավոր հատվածում գործատուն է իրավամբ որոշում աշխատավարձի չափը, սակայն պատկան կառույցի ներկայացուցիչը վստահեցնում է, որ Սահմանադրության եւ աշխատանքային օրենսդրության խախտում է, երբ համարժեք աշխատանքում սեռային տարբերակման պատճառով աշխատավարձի տարբերություն է լինում։
Փաստենք, որ ցածր աշխատուժ այսօր շարունակում են լինել կանայք, քանի որ բարձրագույն նեղ մասնագիտական կրթությամբ կանանցից շատերը կամ չեն աշխատում իրենց մասնագիտությամբ, կամ երկրից են մեկնում, կամ պարզապես դառնում են տնային տնտեսուհիներ։

27-06-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO