Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ՆԱԽԱԳԱՀ


Հայաստանը կարող է դառնալ տեխնոլոգիական ու գիտակրթական կենտրոն

Նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում մասնակցել է փառատոնի

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում մասնակցել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում անցկացվող պանելային քննարկումներին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Աշխարհահռչակ գիտնականներ, տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ իրենց տեսակետներն են ներկայացրել օրակարգային թեմաների վերաբերյալ։ Իր խոսքում նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Լիարժեք ապրելու համար մենք պետք է ամեն օր ինչ—որ նոր բան սովորենք, բացահայտենք, սիրենք ու լինենք ստեղծագործ։ Ցանկացած առաքելություն սկսվում է երազանքից, որն այնուհետեւ դառնում է ստրատեգիական ծրագիր, վերջինս էլ՝ առաքելություն ողջ ազգի համար։ Վստահ եմ, որ մենք առաքելություն ունենք մեր երկիրը դարձնել տեխնոլոգիաների, գիտության ու կրթության կենտրոն, որի համար կան բոլոր նախադրյալները»։
STARMUS փառատոնի շրջանակում նախագահ Սարգսյանը նաեւ հանդիպումներ է ունեցել մի շարք մասնակիցների հետ։
Արմեն Սարգսյանը հանդիպել է Կանարյան կղզիների աստղագիտական ինստիտուտի տնօրեն Ֆրանցիսկո Սանչեսի հետ, քննարկել Բյուրականի աստղադիտարանի հետ համագործակցության հնարավորությունները։
Կանադացի հայտնի ֆիզիկոս, 2018թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր Դոննա Սթրիքլենդի հետ նախագահ Սարգսյանը խոսել է գիտության դերի եւ զարգացման արդի միտումների մասին։ Զրուցակիցներն ընդգծել են գիտությամբ զբաղվելու նպատակով երիտասարդությանը խրախուսելու եւ ոգեշնչելու անհրաժեշտությունը։ Իբրեւ օրինակ՝ Հայաստանի նախագահը նշել է Դոննա Սթրիքլենդի գիտական նվաճումները եւ նշանակալի է համարել նրա ավանդը լազերային ֆիզիկայի բնագավառում։
Գիտատեխնիկական առաջընթացն ու Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներն են եղել նախագահ Սարգսյանի եւ «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հանդիպման առանցքային թեմաները։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2017 թվականին Թոնի Ֆադելն արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին։
Հանդիպումներից հետո պատասխանելով STARMUS —ի նշանակությանը վերաբերող հարցին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ աշխարհահռչակ գիտնականների, նոբելյան մրցանակի դափնեկիրների, տասնյակից ավելի տիեզերագնացների (մասնավորապես «Ապոլլո» հայտնի առաքելության աստղագնացներին), ինչպես նաեւ աշխարհահռչակ երաժիշտների համախմբող փառատոնը գիտությունը պոպուլյար եւ գրավիչ դարձնելու ձեւերից մեկն է։ «STARMUS—ը փառատոն է, որտեղ միասին են հանդես գալիս արվեստը, գիտությունը, աստղագիտությունը, մեծ գիտնականները, մեծ երաժիշտները,–ասել է Արմեն Սարգսյանը։–Երբ ուսումնասիրում ես տիեզերքը, բացի գիտական արժեքից, բացի այն ձեւերից, մեթոդներից, որոնք օգտագործում ենք՝ հասկանալու տիեզերքը, վերջինս ունի մի այլ գեղեցկություն։ Հետեւաբար, այն նաեւ արվեստ է եւ ինչ —որ իմաստով ունի բացարձակ ներդաշնակություն, որը կարող ես գտնել նաեւ երաժշտության մեջ»։
Գիտատեխնիկական զարգացման թեմայի համատեքստում խոսելով ազգերի միջեւ մրցակցության մասին՝ Հայաստանի նախագահը մասնավորապես ասել է. «Եթե ազգն ունի առաքելություն, ապա նա իր ողջ ներուժը հավաքում է մի տեղ, որ այդ նպատակին հասնի։ Ես կարծում եմ՝ մեր ազգի նպատակներից մեկը պետք է լինի դառնալ առաջատար տեխնոլոգիական, գիտական երկիր»։ Նա գոհունակությամբ է նշել, որ Հայաստանում շատ երեխաներ ուզում են, օրինակ, ծրագրավորող դառնալ։ «Կուզենայի, որ նրանք երազեն ոչ միայն ծրագրավորող, այլ նաեւ գիտնական՝ մաթեմատիկոս, ֆիզիկոս, քիմիկոս, կենսաբան կամ արհեստական բանականության մասնագետ դառնալու մասին, որովհետեւ ապագան նրանցն է։ Որպեսզի նման մասնագիտությունները դառնան գրավիչ՝ շատ բան ունեն անելու ե՛ւ նախագահը, ե՛ւ կառավարությունը ե՛ւ , ընդհանրապես, պետությունը»,–ասել է նախագահը։ Նա կարեւոր է համարել, որ երիտասարդները ոգեւորվեն եւ հասկանան, որ գիտությամբ զբաղվելը պարտականություն չէ։ «Գիտությամբ կամ տեխնոլոգիաներով զբաղվելը պետք է ուղղակի հաճույք պատճառի նրանց, եւ նրանք միաժամանակ զգան, որ իրենք զբաղվում են ամենաժամանակակից, ամենահետաքրքիր գործով, որի նկատմամբ խորը հարգանք ունեն բոլորը,–նշել է Արմեն Սարգսյանը։–Նոբելյան մրցանակն աշխարհի ամենաբարձր մրցանակներից մեկն է գիտության ոլորտում, բայց այս փառատոնի սրահում մարդիկ կան, որոնք հայտնի արվեստագետներ են, երաժիշտներ են։ Եվ նրանք պարզապես իրենց գլուխն են խոնարհում աշխարհահռչակ գիտնականների առջեւ»։
Եվս մեկ անգամ անդրադառնալով STARMUS —ի հաջորդ փառատոնը Հայաստանում անցկացնելու իր առաջարկ—հրավերին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ դա մեր երկիրը համաշխարհային հանրությանը ներկայացնելու եւս մեկ հնարավորություն է, որպեսզի Հայաստանը դառնա աշխարհահռչակ գիտնականների, նոբելյան մրցանակակիրների, աստղագնացների, տիեզերագնացների, աշխարհի հայտնի երաժիշտների հանդիպման վայր։ «Հույս ունեմ, որ 6—րդ STARMUS—ը նաեւ մեր երիտասարդներին կոգեւորի զբաղվել ոչ միայն երաժշտությամբ, արվեստով, այլեւ՝ գիտությամբ»,–ասել է Հայաստանի Հանրապետության նախագահը։

27-06-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO