Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ՊՆ


Բարի ծառայություն, տղե՛րք

Մի քանի օրից մեկնարկում է 2019թ. ամառային զորակոչը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հուլիսի առաջին օրերից մեկնարկում է 2019թ. ամառային զորակոչը։ Տարածքային զինկոմիսարիատներից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն այն պատանիները, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2019 թվականի հունիսի 30—ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիները, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչեւ 2019 թվականի հունիսի 30—ը ներառյալ։
Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, զինված ուժերում այս պահին նախապատրաստական ինտենսիվ աշխատանքներ են ընթանում։ Զորակոչը եւ պարտադիր ժամկետային զինծառայողների զորացրումը պատշաճ կազմակերպելու նպատակով զորամիավորումների ուսումնական ստորաբաժանումների հրամանատարական կազմի հետ անցկացվել են նորակոչիկների ընդունման, հանդերձանքի տրամադրման եւ հետագա ծառայության նախապատրաստման հրահանգչամեթոդական պարապմունքներ։
Օրերս կենտրոնական հավաքակայան այցելեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ—լեյտենանտ Ա. Դավթյանը։ Հովհաննիսյանի տեղեկացմամբ, ԳՇ պետը տեղում ծանոթացավ զորակոչին, դրանց պատրաստության վիճակին եւ համապետական համար մեկ միջոցառման նախապատրաստման ու անցկացման աշխատանքներում ընդգրկված համապատասխան ծառայություններին տվեց անհրաժեշտ հանձնարարականներ՝ այն հավուր պատշաճի անցկացնելու նպատակով։ ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում արդեն կայացել է 2019թ. ամառային զորակոչին ընդառաջ ձեւավորված քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը։ Հանձնաժողովում ներգրավված իրավաբանները, բժիշկները, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչները մինչեւ 2019թ. ամառային զորակոչի ավարտը կուսումնասիրեն զինակոչիկների եւ նրանց ծնողների դիմումներն ու բողոքները, անհրաժեշտության դեպքում՝ միջնորդություններ կուղարկվեն ԶՈՒ համապատասխան օղակներ զինակոչիկների առողջական վիճակի կրկնակի հետազոտություններ անցկացնելու նպատակով։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս զորակոչիկների զինծառայության վայրն ընտրվելու է վիճակահանությամբ։ Մինչեւ հիմա փորձարկված ձեւաչափերից, ասում է Արծրուն Հովհանիսյանը, ամենահարմար ու օբյեկտիվ տարբերակը վիճակահանությունն է։ Հերթական զորակոչում առարկայական, շոշափելի նորամուծություններ չեն սպասվում։ «Զորակոչը կընթանա սովորականի նման, մեծ փոփոխություններ չեն լինելու։ Սկսվելու է հուլիսի առաջին օրերից, կտեւի մինչեւ հուլիսի վերջ։
Զորակոչիկների հանդերձավորումն ու բուժզննումն իրականացվել է նաեւ նախորդ զորակոչերի ընթացքում։ Սննդի բարելավումը զինված ուժերում մշտական գործընթաց է։ Վերջերս լրատվամիջոցների համար ՊՆ—ն կազմակերպեց այց պահեստների բազաներ եւ տեղում ներկայացրեց մատուցվող ուտեստների ցանկը։ Ինտենսիվորեն աշխատում ենք նաեւ արտաքին մատակարարների հետ՝ զինված ուժերում սննդի պրոցեսը կազմակերպելու ուղղությամբ»,—նշեց նա։ Այս գործընթացից հետո սննդակարգում կավելանա բանջարեղենի եւ մրգի տեսականին։ Առաջիկայում փոփոխություն է սպասվում նաեւ զինակոչիկների հանդերձանքում. «Կիսաճտքավոր կոշիկների հարցում բավականին լուրջ աշխատանք է տարվում։ Սակայն այս պահին չեմ կարող ասել, որ խնդիրը վերջնականորեն լուծված է։ Ավելի ճիշտ՝ փորձնական փուլում է դեռ։ Առաջիկայում այս հարցում էլ կունենանք լուրջ փոփոխություններ»։
Ա. Հովհաննիսյանը անդրադարձավ նաեւ պաշտպանության նախարարության կողմից տրվող համազգեստի որակի խնդրին։ Մեր հարցին, թե համազգեստի վերաբերյալ քաղաքացիներից մշտապես դժգոհություններ ենք լսում, ասում են՝ հագուստ շուտ է մաշվում, եւ ծնողները ստիպված են լինում մի քանի ամիսը մեկ իրենց միջոցներով նորը գնել, ասաց. «Այո, այդ առումով խնդիրներ կան։ Բայց պետք է նկատի ունենանք, որ ժամանակի ընթացքում համազգեստի որակը բարելավվել է։ Բարելավման գործընթացը շարունակական է լինելու։ Իսկ ծնողների դժգոհություններ ասվածը շատ հարաբերական է։ Օրինակ՝ ընտանիքներ կան, որ ընդհանրապես համազգեստ չեն ուղարկում։ Այս դեպքում ինչպե՞ս են զինվորները նույն համազգեստը հագնում մինչեւ վերջ»։
Խոսելով արտասահմանից ծառայության եկած զինծառայողների մասին, նշեց, որ ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես եկել են, սակայն այս տարվա մասով դեռեւս հայտնի են միայն հունվար ամսվա տվյալները. «Ամբողջ 2019թ. ամփոփումը կանենք տարվա վերջին միայն։ Հստակ պատկերը կունենանք այդ ժամանակ»։
Ի գիտություն ծնողների՝ ամռան ամիսներին «տուլիկի» պարունակության հետ կապված որոշակի հսկողություն է սահմանվելու։ Հովհաննիսյանն ասաց, որ շոգից փչանալու դեպքերից խուսափելու համար տնից սնունդ բերելը ցանկալի չէ։ «Օրինակ պահածոներ։ Զինված ուժերում գործում է պահածոների վերահսկման հատուկ կարգ։ Զննում չանցած պահածոն զինծառայողը իրավունք չունի ուտելու։ Ամռան տաք սեզոնին սննդամթերքի հետ կապված ռիսկերը բնականաբար մեծանում են. թթված խմորեղեն, փչացած մրգեր։ Անհնար բան է «տուլիկները» լիարժեք արգելելը։ Ծնողը քաղցրավենիք է տանում իր երեխային, ինչպե՞ս կարող ենք արգելել»,—նկատեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը։ Զինված ուժերի մարտունակության բարձրացման, կադրային քաղաքականության բարելավման առումով, Հովհաննսիյանը շատ բարձր գնահատեց ՀՀ կառավարության՝ զինծառայողների աշխատավարձերի բարձրացման մասին որոշումը։ Ասում է, եթե զինվորականների աշխատավարձերի բարձրացումը կրի պարբերական բնույթ, առաջին հայացքից չերեւացող բազում հարցեր կլուծվեն. «Շատ ոգեւորված ենք այդ բարձրացումներից։ Վարչապետը հայտարարեց, որ միգուցե նույնքան կբարձրացվի նաեւ 2020թ. հունվարին, դա շատ ոգեւորիչ է զինված ուժերի զինծառայողների համար»։

28-06-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO